Կարծում եմ՝ պատերազմը կանգնեցնելու գործընթացը նոր թափ է ստանում. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանի կարծիքով՝ ընդհանուր զինադադարին հասնելու ամենաէֆեկտիվ ձեւաչափերը երկկողմ հանդիպումներն են: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ  դրանց շատ մեծ կարեւորություն են տալիս եւ հույս ունեն, որ Լավրով-Մնացականյան երեկվա հանդիպումից հետո է՛լ ավելի մոտ կլինի ռազմական զինադադարն ուժի մեջ մտցնելու գործընթացը:

Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: Դռնփակ հանդիպումից առաջ եւ հետո Լավրովն ու Մնացականյանը հանդես եկան հրապարակային հայտարարություններով։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում կայացել էր եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որի ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ հումանիտար նպատակներով Արցախում հրադադար հաստատելու մասին: Համաձայն դրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա պիտի ձեռնամուխ լինեն նաեւ առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Հրադադարի հաստատումից հետո, սակայն, ադրբեջանական զինված ուժերը շարունակում է իր ագրեսիվ վարքագիծը ինչպես մարտի դաշտում, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրապարակած վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո, ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ: Մասնավորապես՝ հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս անձի, իսկ մեկ անձ էլ սպանվել է Մարտունի քաղաքում հրթիռահրետանային հարվածից իր տան փլատակների տակ մնալու հետեւանքով:

Թեմայի վերաբերյալ Դավիթ Բաբայանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Բաբայան, հոկտեմբերի 10-ից ակնկալվող հրադադարը փաստացի մնաց թղթի վրա. մարտական գործողությունները չեն դադարում, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հայտարարել է, որ չի ներգրավվելու դիերի, գերիների փոխանակման գործընթացին, քանի դեռ հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում: Ձեր պատկերացմամբ՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով պետք է հասնել նրան, որ հումանիտար հրադադարը իրագործվի:

- Խնդիրն այն է, որ անունը հումանիտար է, բայց սա պետք է լինի նաեւ ռազմաքաղաքական հրադադար: Դրա համար մեծ ջանքեր է գործադրել առաջին հերթին ՌԴ-ն՝ ե՛ւ երկկողմ, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խողովակներով, աշխատանք է տարվել նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, մենք այս բոլորը գիտենք: Զինադադարը վերականգնելու քաղաքական որոշում, համաձայնություն կա, եւ Ադրբեջանը ստորագրել է այդ փաստաթղթի տակ, այսինքն՝ քաղաքական առումով, կարելի է ասել, զինադադարը վերականգնված է, բայց տեղում, բնական է, Ադրբեջանը փորձում է յուրաքանչյուր վայրկյան շատ ագրեսիվ ձեւով, շատ համառորեն բարելավել իր դիրքերը, հարձակվել, ներթափանցել Արցախի տարածք, եւ մեր բանակը, կարելի է ասել, ողջ հայությունը, մեր քույրերն ու եղբայրները՝ Հայաստանից, Սփյուռքից, կանգնած են. անկախ նրանից, որ ՀՀ-ն առանձին պետություն է, Արցախը՝ առանձին, մենք մեկ ընդհանուր հայրենիք ենք, եւ կանգնած ենք յուրաքանչյուր սանտիմետրի համար:

Հույս ունենք, որ այսօրվա երկրորդ կարեւորագույն հանդիպումից հետո է՛լ ավելի մոտ կլինի ռազմական զինադադար ուժի մեջ մտցնելու գործընթացը: Դրանից բացի, տեսնում եք, որ հանդիպումներ են ընթանում ՌԴ եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ, սա արդեն այլ որակ, այլ հարթություն է, եւ դրա մասին խոսում են Կրեմլին մոտ գտնվող տարբեր փորձագետներ, Լավրովը, ինչպես նաեւ՝ պետական այլ գործիչներ: Կարծում եմ, որ պատերազմը կանգնեցնելու գործընթացը նոր թափ է ստանում:

- Դուք ռազմական զինադադարից եք խոսում, բայց այս պահին  գործնականում անգամ հումանիտար հրադադարը չենք տեսնում:

- Դա նրանից է, որ ռազմական զինադադարը չկա: Երբ լինի, երբ պատերազմական գործընթացները դադարեցվեն, միայն այդ ժամանակ մենք կարող ենք խոսել մարդասիրական հարցերի մասին: Սա ընդհանուր՝ ռազմաքաղաքական զինադադար է. քաղաքական առումով կա որոշում, բայց ռազմական առումով հակառակորդը փորձում է ահաբեկիչների հետ մեկտեղ ապակայունացնել իրավիճակը, կանգ չի առնում:

- Եվ նույնիսկ դիվերսիոն ներթափանցման փորձեր է անում, ինչպիսին տեղի ունեցավ, օրինակ, հոկտեմբերի 10-ին Հադրութում: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի վերջին տվյալներով՝ դրա հետեւանքով զոհվել է առնվազն 5 քաղաքացիական անձ: Դուք տեղեկություն ունե՞ք՝ զոհերի թիվը փոխվե՞լ է:

- Դիվերսիոն ներթափանցման փորձ եղել է որոշ հատվածներում, բայց դե, այդպես է, մենք ունենք այնպիսի հակառակորդ, որը հիմա օգնություն է ստանում անմիջապես Թուրքիայից եւ ահաբեկիչներից: Օրինակ՝ այն, որ ձեռք են բարձրացրել հաշմանդամություն ունեցող երեխայի վրա, արդեն ցույց է տալիս իրական պատկերը. եթե մարդ ձեռք է բարձրացնում հաշմանդամություն ունեցողի վրա, մարդ չէ, դա արդեն իսկ պարտություն է, բայց ահաբեկիչների եւ մարդասպանների համար ի՞նչ արժեքներ կան: Ինչ վերաբերում է թվերին, եկեք այս պահին հիմք ընդունենք այն, ինչ ասել է ՄԻՊ-ը:

- Պարո՛ն Բաբայան, այս օրերին հաճախ լինում են ոչ պաշտոնական տեղեկություններ, որ կոնկրետ տեղերում հակառակորդը հարվածները հասցնում է հեռախոսազանգերի, կոորդինատների մասին որոշակի տվյալներ ստանալու արդյունքում: Գերատեսչությունները շարունակ կոչեր են հնչեցնում, բայց կարծես դրանք արդյունավետ չեն: Ի՞նչ մեխանիզմներով պետք է կանխել նման դեպքերը, առհասարակ, թիկունքում գտնվողների վարքագիծը ինչպե՞ս եք գնահատում:

- Իհարկե, հակառակորդը ամեն ինչ օգտագործում է. ե՛ւ հեռախոսազանգերով են տեղորոշում, ե՛ւ երբ ստրատեգիական օբյեկտների մոտ արված լուսանկարներ են հրապարակում, այս ամենը ազդում է, մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ուստի շատ զգույշ պետք է լինենք, որովհետեւ յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հեռախոսազրույց, յուրաքանչյուր նկար կարող է իր ազդեցությունը թողնել եւ թողնում է, դժբախտաբար, մենք ունեցել ենք այդպիսի դառը փորձ: Մարդիկ կան, որ չեն հասկանում դրա կարեւորությունը, բայց աշխատում են ե՛ւ պետական կառույցները, ե՛ւ տարբեր մարդիկ, փորձում են բացատրել հեռուստատեսությամբ, ԶԼՄ-ներով, որ պետք է լինել շատ զգույշ, որ կան կանոններ: Բայց ասեմ, ընդհանուր առմամբ այդ գործընթացը բարելավվել է, գրեթե չկան զանգեր մարտի դաշտից կամ մոտ գտնվող տարածքներից, եթե կան էլ, խոսում են այնպես, ինչպես պետք է, ասում են՝ լավ ենք, այդքան բան:

Տպել
5781 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով