Ադրբեջանի ԶՈՒ-երը վարձկաններին ստիպել են գործողություններ ձեռնարկել նաև Հորադիզի շրջանում. զինդատախազ

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի շրջանակում հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցով իրականացվում են ակտիվ քննչական, դատավարական գործողություններ:

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց այդ գործերից:

Մասնավորապես, նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից ողջ ռազմական ուժի ներդրմամբ, այդ թվում՝ ԱԹՍ-ի գործադրմամբ եւ վարձկանների ներգրավմամբ լայնածավալ հարձակում սկսելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, վերադասի կողմից ստորադասին՝ անձանց մասսայական ոչնչացման հրաման տալու, ինչպես նաեւ՝ վարձկանների հավաքագրման եւ ներգրավման հատկանիշներով.

«Դրանից երկու օր անց Ադրբեջանի ԶՈՒ-երը մասսայական հարձակում է գործել եւ թիրախավորել ՀՀ-ն, մասնավորապես, Գեղարքունիքի, հետագայում նաեւ՝ Սյունիքի մարզերը, եւ ցավալին այն է, որ գրոհների թիրախ է դարձել խաղաղ բնակչությունը, ինչը ոչ միայն մեր ներպետական, այլեւ միջազգային նորմերի կոպիտ խախտում է, որովհետեւ քաղաքացիական անձինք գտնվում են պաշտպանության տակ»,- ասաց Արշակ Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ այդ դեպքի առթիվ հարուցվել է առանձին քրեական գործ՝ նույն հոդվածների հատկանիշներով. «Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, որոնցով պարզվել եւ հիմնավորվել է, որ նշված գործողություններին մասնակցել են վարձկաններ, տարբեր խմբավորումների անդամներ»,- նշեց զինդատախազը:

Վերջինիս խոսքով՝ հոկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանը ստանձնել էր պարտավորություն՝ հրադադար պահպանելու մասին, խախտել է այն՝ հարկադրելով վարձկաններին շարունակել այդ գործողությունները Արցախի դեմ. «Տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը ստիպել են վարձկաններին Հորադիզի շրջանում ձեռնարկել ակտիվ ռազմական գործողություններ, ընդ որում, ստիպել են կրել ադրբեջանական ԶՈՒ-երի համազգեստ՝ վարձկան լինելու փաստը թաքցնելու նպատակով»:

Զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 10-ին վարձկանների կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարվել Հադրութի շրջանում, ինչի հետեւանքով հրկիզման եղանակով վնասել եւ ոչնչացվել են տեղի բնակիչների առանձնատները, սպանվել են բնակիչ, զինծառայողներ: Այս դեպքի առթիվ էլ առանձին քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հատկանիշներով. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ձեւավորվել են քննչական, դատախազական խմբեր, որպեսզի բոլոր միջադեպերին հնարավորինս ինտենսիվ եւ օպերատիվ արձագանք տրվի»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հավաքագրված ապացույցները կներկայացվեն միջազգային դատարաններում:

Տպել
2756 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)