Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սեպտեմբերի 28-ից մինչ օրս ՀՀ-ում սպանվել է 11, վիրավորվել՝ 8 անձ․ Ռ․ Վարդանյան

2020 թվականի սեպտեմբերի 28-ին եւ դրան հաջորդող օրերին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ականանետային եւ հրթիռահրետանային միջոցների կրակահերթերի, ավիացիոն եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ագրեսիվ պատերազմ է սանձազերծել նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Քննչական կոմիտեում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ նշելով, որ դրա հետեւանքով սպանվել են 11 անձինք, վիրավորվել՝ 8-ը։ Նրանց թվում ոչ միայն խաղաղ բնակիչներ են, այլեւ ռազմական գործողություններին որեւէ մասնակցություն չունեցող, մարտական առաջադրանք չիրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողներ․

«Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով պատերազմ վարելու արգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից, համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել խորը թիկունքում եւ մարտական գործողություններին չմասնակցող 16 խաղաղ բնակավայրերի»,- ասաց Վարդանյանը։ Այդ բնակավայրերը գտնվում են ՀՀ 4 մարզերի՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Կոտայքի տարածքներում։ Դրանք են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը, Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ բնակավայրերը, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիք համայնքները, Կոտայքի մարզի Կապուտան, Կոտայք համայնքները, Սյունիքի մարզի Կապան եւ Գորիս համայնքների ընդհանուր չորս բնակավայրերը, Տավուշի մարզի Այգեպար համայնքը, Վայոց Ձորի մարզի Կեչուտ բնակավայրը․ «Թիրախավորվել են խիտ բնակեցված այս շրջաններում ապրող քաղաքացիական բնակչությանը, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, բնակելի տները, ուսումնական հաստատությունները եւ այլ ենթակառուցվածքները, մարդատար ավտոբուս,  առանձին քաղաքացիական անձինք։ Ականանետային-հրթիռահրետանային միջոցների եւ ԱԹՍ-երի կիրառմամբ գրոհները հանգեցրել է դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով մասնավոր եւ պետական գույքի կանխամտածված ոչնչացմանը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս»,- նշեց նա։

Վարդանյանը հիշեցրեց, որ վերոնշյալից բացի Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հանցավոր գործողությունների արդյունքում 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիս համայնքի մոտակայքում, խոցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ՍՈՒ 25 օդանավը, որի հետեւանքով զոհվել է օդանավի օդաչու, մայոր Վալերի Դանելինը․ «Քննչական կոմիտեի ծառայողներն առաջին իսկ օրերից մեկնել են Արցախի Հանրապետություն և ստացված փաստական տվյալների հիման վրա Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ վարելու, վարձկանության, ռազմական գործողություններում միջազգային պայմանագրով արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որը միացվել է ահաբեկչության փաստի առթիվ հարուցված գործին»,-ասաց նա՝ հավելելով, որ հարուցված գործերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է ավելի քանի 50 քննիչից բաղկացած քննչական խումբ, որոնց կազմում ընդգրկված են նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներ։

Տպել
1207 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը