Տարիներ է՝ չեմ կարողանում ինձ կտակված ժառանգությունը ստանալ․ քաղաքացու բաց նամակը վարչապետին

03/11/2020 schedule10:55

Քաղաքացի Օնիկ Վանուշի Գեւորգյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բողոքելով, որ իրավական քաշքշուկների, իր գնահատմամբ՝ անարդարությունների պատճառով տարիներ շարունակ չի կարողանում ստանալ իրեն կտակված բնակարանը։

Քաղաքացու բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ․

«Պարո՛ն վարչապետ, երբ Դուք ժողովրդի օգնությամբ իշխանության եկաք, նա, ով օրենքի հետ խնդիրներ ուներ նախկին՝ մերժված իշխանության պատճառով, հուսադրվեց, որ այդ խնդիրները վերջապես ճիշտ լուծում կստանան։ Այդ ընթացքում ես մի քանի անգամ դիմեցի Ձեր աշխատակազմին, սակայն այս պահին ոչ մի արդյունք չկա։ Բարձրացված հարցը բարդ չէ, գլուխ ջարդելու չէ, այլ շատ պարզ եւ դատարանի կողմից լուծում ստացած հարց է, որը, ըստ օրենքի, ենթակա է պարտադիր կատարման։ Սակայն ՀՀ արդարադատությունը, եթե կարելի է այդպես անվանել, ոտնահարում է ընդունված եւ գործող օրենքները։ Եթե այսպիսի պարզ հարցերում արդարադատությունը այսպիսի անօրեն որոշումներ է կայացնում, ապա կարելի է պատկերացնել, թե վիճահարույց գործերում ինչ են անում։

1972 թվականին իմ ազգական Ոսկեհատ Հակոբի Գեւորգյանը իմ անունով տան կտակ է կազմել Արտաշատի նոտարական գրասենյակում։ 6 տարի անց՝ 1978 թվականին, նա մահացել է։ Կտակի մասին ես սկզբանպես չեմ իմացել, ինչի պատճառով դրա վաղեմության ժամկետը լրացել էր, եւ ես այն կարողացել եմ վերականգնել միայն 1981 թվականին՝ դատարանի որոշմամբ։ Սակայն դրանից հետո էլ նոտարը հրաժարվել է ձեւակերպել ժառանգությունը։ Անցել են տարիներ, եւ արդեն 2007 թվականին իմ նախկին կինը՝ Անուշիկ Վաչիկի Պետրոսյանը, հանցագործ համաձայնության գալով կադաստրի նոտարի զագսի հետ, ինձ կտակված տունը ձեւակերպել է իբրեւ իր անունով նվիրատվություն, թեեւ գործում առկա մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ իմ ծննդյան վկայականի տվյալները, ծնողներիս ազգանունները, կեղծված են։ Այս ամենը հաշվի չի առել ո՛չ հիշյալ Անուշիկ Պետրոսյանը, ո՛չ էլ Արտաշատի՝ այն ժամանակվա դատավորներից Հարություն Ենոքյանը։

Ավելին՝ Արտաշատի քննիչներից մեկը՝ Ռոբերտ Մնացականյանը, իրեն թույլ է տալիս նման արտահայտություններ անել, թե՝ «վարչապետը ով է, որոշում կայացնողը մենք ենք, գումար կտաս՝ հարցդ կլուծենք, ձեր Փաշինյանով այդքան մի ոգեւորվեք»։ Նույնը՝ Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավոր Հովսեփյանը, որը տեսնում է իմ անձնագիրը, տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք հաստատում են իմ ինքնությունը, բայց, միեւնույն է, իր որոշմամբ՝ գրում է, թե՝ ես ես չեմ։

Ես ուզում եմ գալ ՀՀ, ստանալ հայկական անձնագիր (այս պահին ունեմ Ուկրաինայի քաղաքացիություն), ապրել այդտեղ, բայց չեմ կարողանում ապացուցել, որ ես ես եմ։ Ոչ ոք ոչինչ չի ուզում անել, չեն ստուգում փաստերը, միայն սպասում են, թե ով ինչքան գումար պետք է տա, որ որոշում կայացնեն։ Իսկ իմ դիմումներին էլ պատասխանում են՝ երկու տողով գրելով, որ իրենք ճիշտ են, ես կարող եմ նորից բողոքարկել, եւ այդպես՝ տարիներ շարունակ։

Մինչ օրս ինձ կտակված տունը պետական գրանցում չունի, իսկ ես Հայաստանի իրավական մաֆիայի պատճառով չեմ կարողանում ժառանգությունս ստանալ։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանից այժմ պահանջում եմ առոչինչ ճանաչել նվիրատվության որոշումը, իսկ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարան դիմել եմ իմ փաստաթղթերի կեղծման պատճառով: Արդարադատության նախարարությունը եւս այդ հարցին ընթացք չի տվել։ Այս պահին սպասում եմ դատարանների որոշումներին։

Պարո՛ն վարչապետ, պատկերացնելու բա՞ն է, որ մարդ, ունենալով գործող կտակ, դատարանի որոշում, չկարողանա ժառանգությունը ստանալ։ Պետության այդ տեսակ աշխատողները, որոնք կոչված են պաշտպանելու օրենքը, ժխտում են այն՝ դառնալով կրկնակի հանցագործներ։ Մնում են անպատիժ՝ դառնալով ավելի ինքնավստահ։ Բայց ժողովուրդը Ձեր կողքին է եւ չի ուզում իրեն զգալ խաբված, այդ պատճառով հարկավոր է խիստ եւ կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ այդ անգրագետ կաշառակերներին վերացնելու եւ նոր երիտասարդ ուժեր ներգրավվելու, որպեսզի օրենքը աշխատի։

Իմ միակ հույսը Հայաստանում Դուք եք։ Հույսով սպասում եմ Ձեր միջամտությանը։

Նախօրոք շնորհակալ եմ»։

Տպել
1237 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են