Մահվան դեպք

13/02/2010 schedule17:30

Մեր տեղեկություններով` Հայաստանում ուրբաթ օրը մահացել է «խոզի» կամ H1N1 վիրուսով հարուցված գրիպով հիվանդներից մեկը` 51-ամյա Վ.Թ.-ն։ Վերջինս «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երեքշաբթի օրը, հինգշաբթի երեկոյան նրա մոտ ախտորոշվել է H1N1 վիրուսը, իսկ հաջորդ օրն արդեն Վ.Թ.-ն մահացել է։ ՀՀ գլխավոր վարակաբան, «Նորքի» ղեկավար Արա Ասոյանը, սակայն, պնդում է, որ թեպետ հիվանդը մահացել է, բայց նա ընդամենը «խոզի գրիպով» վարակված լինելու մեջ կասկածվողների շարքում էր եւ միայն որոշ ժամանակ անց, երբ կլինեն հյուսվածքաբանական հետազոտությունների պատասխանները, հնարավոր կլինի ասել` արդյոք այդ մարդու մոտ առկա եղե՞լ է «խոզի գրիպ», եւ եթե այո, ապա արդյո՞ք դա է նրա մահվան պատճառ հանդիսացել։ «Ես այդ տեղեկությունը (որ հիվանդը «խոզի գրիպից» է մահացել-հեղ.) չունեմ։ Գիտեմ, որ ուրբաթ օրը մահ եղել է մեզ մոտ։ Մի մարդ էր, որը խրոնիկ հիվանդ էր` ե՛ւ սրտի անբավարարություն ուներ, ե՛ւ միկրոինսուլտներ էր տարել բազմաթիվ, ե՛ւ խրոնիկական բրոնխիտով էր հիվանդ։ Ասենք` մեր ռեանիմացիայում ոնց լինի` միշտ մահ լինում է, չէ՞։ Եթե կա վերակենդանացման բաժանմունք` ցանկացած հիվանդանոցում, ուրեմն բոլորը հո չե՞ն, որ վերակենդանացվում են, չէ՞։ Մեկը վերակենդանանում է, մեկն էլ` մահանում»,- ասաց Արա Ասոյանը` նկատելով, որ Վ.Թ.-ի` «խոզի գրիպ» ունենալու ու մահվան պատճառների մասին հաստատապես կարելի է խոսել 3 շաբաթ հետո։ Արա Ասոյանը, ում նյարդերն աստիճանաբար սկսել էին տեղի տալ մեր հարցերից, եւ ով մեզ մեղադրում էր իր հետ իր մասնագիտական հարցերի շուրջ վիճաբանելու մեջ, սկսեց զայրանալ, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է բացատրում այն հանգամանքը, որ հիվանդը իրենց մոտ է բերվել երեքշաբթի օրը, բայց մինչեւ ուրբաթ, ինչպես ինքն է պնդում, չի հաստատվել «խոզի գրիպի» ախտորոշումը, մինչդեռ` մինչ այժմ դա երկար ժամանակ չէր խլում։ «Որովհետեւ նա եկել է հիվանդության 8-րդ, 9-րդ օրը մեզ մոտ։ Իսկ այդ ժամկետներում վիրուսը միշտ չէ, որ հայտնաբերվում է»,- ասաց Ասոյանը։ «Իսկ սովորաբար ինչքա՞ն ժամկետներում է հայտնաբերվում»` հարցը ՀՀ գլխավոր վարակաբանին վերջնականապես զայրացրեց։ «Հավաքվեք բոլոր լրագրողական կազմով, մենք խոսենք այդ մասին։ Վերջացնենք սրանով»,- առաջարկեց նա։ Ինչեւէ. հիշեցնենք, որ մինչ այժմ էլ հայտարարվում էր, որ «խոզի գրիպը» կարող է վտանգավոր լինել այն դեպքում, երբ վարակվողը տարբեր այլ լուրջ հիվանդություններ եւս ունի։

Տպել
584 դիտում

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ