Ֆրանսիական ու ամերիկյան կողմը վիրավորված է ՌԴ-ից. Լավրովը՝ պատճառների, Ղարաբաղի հետ կապված հետագա քայլերի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր պատասխանել է տեղական եւ միջազգային լրատվամիջոցների հարցերին: Ինչպես եւ ենթադրվում էր, հարցերի մի մասը ղարաբաղյան հակամարտության, նոյեմբերի 10-ից սահմանված զինադադարի եւ ստորագրված համաձայնագրի, ինչպես նաեւ ՌԴ խաղաղապահ առաքելության մասին էին:

Առաջին հարցը, որ հնչեց, պաշտոնական Թուրքիայի հայտարարությունների մասին էր այն մասին, որ իրենց դիտորդները, ռուս խաղաղապահների հետ միասին Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն են իրականացնելու:

«Լեռնային Ղարաբաղում չի  լինի որեւէ թուրք խաղաղապահ»: Այս մասին , ի պատասխան,  հայտարարեց Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա, թուրք դիտորդները ներկա կլինեն կրակի դադարեցման վերահսկման կենտրոնում միայն, որը տեղակայվելու է Ադրբեջանում՝ ոչ հակամարտ գոտու տարածքում:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի խորհրդարանում արված հայտարարություններին, թե թուրք դիտորդներն աշխատելու են նույն հիմքերով, ինչ ռուսները, խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որը տեղակայված է լինելու Ադրբեջանի տարածքում, առանց տեղափոխման,  մեկ կետում»,-նշել է Լավրովը:

Այս հարցը հանրային լայն քննարկման պատճառ էր դարձել նաեւ օրեր առաջ, այնուհետ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ստիպված եղավ պարզաբանել, որ թուրքերը որեւէ առնչություն չունեն խաղաղապահ առաքելությանը: Միաժամանակ, մեկ օր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Անկարան մասնակցելու է համատեղ խաղաղապահ առաքելությանը Ղարաբաղում՝ ռուսների հետ միասին:

«Թուրքական Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում Ղարաբաղ չի ուղեւորվի: Այս մասին պարզ եւ հստակ ասված է նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ»,-հայտարարաեց Լավրովը:

Նա նշեց, որ ինքը ծանոթացել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի ու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այն հայտարարություններին, թե «թուրք խաղաղապահները կաշխատեն նույն հիմքերով, ինչ ռուսները»: «Սա վերաբերում է բացառապես այն կենտրոնին, որը մշտապես աշխատելու է առանց առաքելությունների այցերի: Այս կենտրոնում, իրոք, ռուս-թուրքական մասնագետները կաշխատեն նույն հիմքի վրա, բայց առանց տեղաշարժի, Ադրբեջանի տարածքում», - ասաց նա:

Նախարարը նաեւ շեշտեց, որ թուրք դիտորդների գործունեությունը կսահմանափակվի միայն ռուս-թուրքական կենտրոնով `Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: «Թուրք դիտորդների շարժունակության սահմանները սահմանափակվում են այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք որոշվելու են ստեղծվող ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի տեղակայմամբ Ադրբեջանի տարածքում, Ղարաբաղին հարող տարածքից հեռու գտնվող հատվածում, որը լրացուցիչ կհամաձայնեցվի», - ասաց Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը մատնանշեց, որ նախորդ օրը Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով հուշագիր է ստորագրվել. «Կենտրոնը գործելու է բացառապես հեռավար ռեժիմով` օգտագործելով կառավարման տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու թռչող սարքերը, որոնք թույլ են տալիս պարզել իրավիճակը Ղարաբաղում եւ որոշել, թե որ կողմն է հետեւում հրադադարի ռեժիմին եւ որը խախտում այն»,- շարունակեց նա:

Լավրովի խոսքով ՝ շատերը, այդ թվում ՝ Ռուսաստանում, ցանկանում են ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները խեղաթյուրված տեսքով ներկայացնել: «Ես զարմանքով կարդացի որոշ գնահատականներ: Եվ մեր երկրում, եւ աշխարհի այլ երկրներում: Անհրաժեշտ է առաջնորդվել թղթի վրա գրվածով , որը հրադադարից մեկ շաբաթ առաջ տարված լարված բանակցությունների ու աշխատանքի արդյունք է», - եզրափակեց ԱԳ նախարարը:

Լավրովը խոսեց նաեւ գնահատականների մասին, համաձայն որոնց՝ Ռուսաստանի Դաշնությունն իբր հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սառեցմամբ՝ այս կարծիքը սխալ որակելով:

«Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված չէ սառեցված հակամարտությունների պահպանմամբ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Մերձդնեստրում, կամ հետխորհրդային տարածքում որեւէ այլ տեղ: Կարծում եմ, նրանք, ովքեր նման գնահատականներ են տալիս, գործում են բացարձակապես անազնիվ: Ուղղակի առկա է կոնկրետ գիտելիքների պակաս եւ կոնկրետ ցանկության բացակայություն` հասկանալու, թե հստակ ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանի Դաշնությունը, ինչ նախաձեռնություններ ենք մենք խթանում », - ասել է Լավրովը :

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանելով հարցերին, մի քանի ուշագրավ  շեշտադրումներ արեց:

Նշելով այն շահարկումները, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը ձգձգում է այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Լավրովը շեշտեց, որ դա բացահայտ սուտ է: «Ռուսաստանը առաջատար էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, ինչը բացատրվում է հայտնի Կազանյան փաստաթղթով, որը կարող էր հասցնել նույն արդյունքների, ինչ գոյություն ունի այսօր, բայց առանց որեւէ արյունահեղության: Ցավոք, այդ դեպքում դա ընդհանրապես հնարավոր չէր, բայց ոչ մեր մեղքով», - շեշտեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ դրանից հետո Ռուսաստանը «սկսեց խթանել երկփուլային մոտեցումը, որը կողմերը նույնպես սկզբում ընդունեցին ոգեւորությամբ», բայց հետո կասկածներ առաջացան:

 «Սա նույնպես ձախողվեց եւ մի կողմ դրվեց անհասկանալի անորոշ ժամանակով` ոչ մեր մեղքով: Հետեւաբար, մենք բարի մտադրությունների պակաս չունենք եւ ոչ միայն մտադրությունների, այլ նաեւ կոնկրետ առաջարկների: Հիմա, կրկնում եմ, ցավոք, ուժի գործադրմամբ, զոհաբերությունների գնով մենք ամեն դեպքում հասանք կարգավորման, որն առաջարկում էր Ռուսաստանը: Երկու կողմերից էլ մենք դեռ հասանք մի կարգավորման, որին նպաստեց Ռուսաստանը: Հավանաբար, պատմությունը ոչինչ չի սովորեցնում, ինչպես գիտեք, բայց  ամեն դեպքում վիրավորական է, որ արյան գնով հիմա ստացված արդյունքին կարելի է հասնել անարյուն եւ ավելի վաղ », - շեշտեց Լավրովը:

Նա հայտնեց,  որ Մոսկվան համոզված է՝ բոլոր կողմերը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությամբ: 

«Մենք լիովին համոզված ենք, որ կողմերը շահագրգռված են ռուս խաղաղապահների առկայությամբ: Եկեք կանխատեսումներ չանենք: Եկեք աջակցենք ռուս խաղաղապահներին իրենց առաքելությունն իրականացնելու հարցում: Դա շատ բարդ եւ կարեւոր մանդատ է, որպեսզի Ղարաբաղում ու ողջ տարածքում տիրի խաղաղ կյանքը», - ասաց ՌԴ արտգործնախարարը:

Լավրովն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանի բոլոր էթնո-դավանանքային խմբերի իրավունքների պահպանումը: «Բոլոր փախստականները, տեղահանվածները իրավունք ունեն վերադառնալ Ղարաբաղ, վերականգնել իրենց մշակութային, կրոնական, քաղաքակրթական արմատները: Անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ աղոթատեղիների, տաճարների, մզկիթների իրավիճակը, որոնցից շատերը գտնվում են անմխիթար վիճակում:  Ի դեպ, սա վերաբերում է նաեւ տարածաշրջանի այլ մասերի կրոնական վայրերին: Հայկական կողմը բազմիցս բարձրացրել է Նախիջեւանում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրի հարցը», - ասաց նա:

«Ես իսկապես հուսով եմ, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հնգամյա ժամանակահատվածը գոնե շատ ամուր հիմքեր կդնի այս ուղղությամբ հետագա շարժման համար: Ի՞նչ կլինի հինգ տարի անց. Ես հիմա ժամանակից առաջ չէի ընկնի», - ավելացրեց ՌԴ արտգործնախարարը՝ հավելելով, որ առայժմ չի տեսնում Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները խախտելու փորձեր:

« Համոզված եմ, որ եթե մենք իրականացնենք այն ամենը, ինչի շուրջ պայմանավորվել ենք, բոլորը կշահեն, բոլորը շահած դուրս կգան:  Համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր լիարժեք պատասխանատվությունը, հասկանում է, որ ինքը ստորագրել է այդ համաձայնագրերը ՝ ելնելով իր ժողովրդի շահերից: Համոզված եմ, որ այս համաձայնագրի ամբողջականությունը կպահպանվի եւ այն կկատարվի», - ասաց արտգործնախարարը:

Լավրովն ասաց, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները առաջիկա օրերին կժամանեն Մոսկվա `քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը: Նրա խոսքով ՝ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի կերպ չի ցանկանում այս հարցում հեռու պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերներին ՝ ամերիկացիներին և ֆրանսիացիներին, ավելին, հենց իրենք են Մոսկվա հրավիրել գործընկերներին: Ըստ Լավրովի, առաջին հերթին քննարկվելու են  Ղարաբաղում տարբեր էթնո խմբերի խաղաղ համակեցությանմ մշակութային ու պատմական կառույցների պահպանման, դրանց նկատմամբ խնամքով վերաբերմունքի դրսեւորման մասին հարցեր: Այստեղ, ըստ ԱԳ նախարարի, կարեւոր է ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների, առաջին հեթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը:

Լավրովը չհամաձայնեց այն կարծիքին, որ այս տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը պատշաճ չի իրականացվել: Նա նշեց, որ ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների հետ վերջին շփումներում վիրավորանքի պես մի բան է նշմարել՝ կապված այն բանի հետ, որ Մոսկվան մարամասնորեն չի ներկայացրել նրանց բանակցությունների ընթացքի մասին:

Լավրովը պարզաբանեց, որ ՌԴ քայլերը բխել են հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքերից, իսկ հենց բանակցություններն ընթացել են 24-ժամյա ռեժիմով՝ հեռախոսային խոսակցությունների ձեւով եւ ամեն զանգից հետո ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերներին տեղեկացնել ֆիզիկապես հնարավոր չէր:

Հաջորդ շաբաթ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը կժամանի Մոսկվա՝ ԼՂ-ում աշխատանքների քննարկումներ համար:

«Մենք խոսել ենք Ժնեւում ԿԽՄԿ ղեկավարության հետ: Եկող շաբաթ քննարկելու ենք, թե ինչպես է նոր պայմաններում Կարմիր խաչը վերակազմակերպելու իր աշխատանքը՝ առաջին հերթին զոհվածների, գերիների  եւ այլ պահվող անձանց փոխանակման համար:

Նաեւ, Լավրովի խոսքով, Մոսկվան արդեն սկսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ նախնական բանակցությունները ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ, օրինակ `փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ:

Տպել
8111 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը