Բա Ապրիլյան պատերազմը, որ կանգնեցվեց ո՞նց կանգնեցվեց, ի՞նչ պայմանով, թող ոչ մեկ իրեն մարգարեի տեղ չդնի․ վարչապետ

Պարոն վարչապետ որքանով ես եմ ծանոթ առնվազն բանակցային գործընթացում եղած քննարկումներին՝ Շուշիի հարցը երբեւիցե որեէ բանակցային փաթեթի մաս չի կազմել։ ՀՀ Ազգային ժողովում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ խնդրելով վարչապետից պարզաբանում տալ դրա հետ կապված։ 

Արձագանքելով վարչապետը հարց ուղղեց, թե արդյո՞ք որեւէ բանակցային փաթեթ կյանքի կոչվել է։

«Մենք բանակցային փաթեթ ասելով նկատի ունենք թղթեր, որոնք գոյություն են ունեցել։ Հաջորդ հարցը, որ այդ բանակցային կոնտեքստում պիտի ծագի՝ իսկ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ։ Ո՞ր դեպքում է, որ որեւէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իմ ունեցած շփումները, քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից եւ տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից։ Այո՛, բանակցային փաթեթներ եղել են»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային փաթեթը թուղթ է, որի վրա կարող ես գրել նույնիսկ քո լավագույն ցանկությունները. «Բայց այդ բանակցային փաթեթներից որեւէ մեկն իրագործվե՞լ է։ Մենք խոսում ենք իրականության մասի՞ն, թե՞ մենք խոսում ենք տեսական քննարկումների մասին։ Ոչ մեկը չի իրագործվել եւ ես էլի ասեցի այդ տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձգելու մեր հնարավորությունները 2016 թվականի Ապրիլյան պատերազմով սպառվել են։ Հարգելի գործընկերներ եկեք դա արձանագրենք։ 2016-ի ապրիլից հետո մենք ունեինք 2 ընտրություն՝ կա՛մ հրաժարվել մեր իրավունքներից, կա՛մ փորձել պաշտպանել մեր իրավունքները»։

Վարչապետն անդրադարձ կատարեց հնարավորություններին՝ հիշեցնելով, որ վերջին 2 տարիների ընթացքում ինքը ոչ մի բանի մասին այդքան շատ չի խոսել, ինչքան պետական բյուջեի եկամուտների մասին՝ սկսած ՀԴՄ կտրոններից, վերջացրած հարկային համակարգով։

«Ես հիշում եմ, երբ որ հուլիսին, երբ կորոնավիրուսով հիվանդ էի հեռավար եղանակով ԱԺ-ում ելույթ ունեցա։ Եվ ես այդտեղ խոսեցի պետություն ունենալու պատասխանատվության մասին»,- ասաց վարչապետը՝ դարձյալ շարունակելով խոսել Շուշիից։

«Հիմա թուղթ են ցույց տալիս ասում են վայ էս թղթում Շուշիի մասին բան չկա… բան չկա, դրա համար այդ թուղթը չի իրագործվել, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը։ Այնքան թղթեր կան, Կազանի թուղթն էլ կար, կյանքի՞ է կոչվել այդ թուղթը, դրանից առաջ մի հատ էլ թուղթ կար կյանքի՞ է կոչվել, որեւէ թուղթ կյանքի կոչվե՞լ է։ Իսկ ինչի՞ կյանքի չի կոչվել, որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել։ Չե՞ն ուզել կյանքի կոչել, այդ լավ փաստաթղթերը, որոնք գրված են եղել չե՞ն ուզել ստորագրել, ինչ-որ դավադրությո՞ւն է եղել, ո՛չ։ Երբ որ ինձ հարցնում են պարամետրերի մասին, թե որ պայմաններում էր ինչ հնարավոր, ես պատասխանում եմ, որ պայմաններում էր ինչ հնարավոր։ Ես չեմ ասում, որ այ թուղթ կա, որի մեջ գրված էր կամ կարելի էր գրել սա կամ նա։ Ես ասում եմ այս արդյունքը հնարավոր էր ապահովել միայն այս պայմաններում եւ ես դրանում համոզված եմ։ Հիմա օրինակ՝ կարելի է մի հատ թուղթ հրատարակել, որտեղ գրած լինի՝ կետ առաջին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է կամ անկախ պետություն է 5000 քառակուսի կիլոմետր եւ պտտելով ասել բա տեսեք էս ինչ փաստաթուղթ է եղել։ Մեր խնդիրն այն է, որ երբեմն ինչ-որ տեղ տպած թղթերին ավելի շատ ենք հավատացել քան իրողություններին։ Հիմա էլ դա օգտագործվում է պրոպագանդիստական նպատակներով։ Ի՞նչ են ուզում ասել, որ ինչ-որ իրավիճակում հնարավոր է եղել ավելի լավ բան եւ ՀՀ Կառավարությունը դրանից հրաժարվե՞լ է»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ այսօր նախկին իշխանության ներկայացուցիչները 2018-ի իրենց կանխատեսումներն են դնում, որ ասել են տեսեք հեսա Ղարաբաղում ինչ է լինելու։

«Այստեղ 3 տարբերակ կա՝ կամ իրենք մարգարե են, կամ իսկապես մենք՝ ձեզ հետ միասին դավադիր ենք, որ հատուկ եկել ենք, որ այս երկրին վնաս տանք, կամ առնվազն ես, քննիչ հանձնաժողով ստեղծեք՝ քննեք։ Կամ երրորդ տարբերակը՝ իրենք իմացել են չէ՞ ուր են հասել, բա էդ Ապրիլյան պատերազմը, որ կանգնեցվեց ո՞նց կանգնեցվեց, ինչի՞ համար, ի՞նչ պայմանով»,- ընդգծեց նա։

Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք որեւէ մեկը հասկացավ, թե Ապրիլյան պատերազմը ինչի կանգնեց, ի՞նչ պայմանով. «Բա հարց չե՞ք տալիս ժողովուրդ ջան էդ ոնց եղավ, որ էն պատերազմը կանգնեց, սա չկանգնեց, չե՞ք տալիս այդ հարցը։ Իմիջայլոց, ընդդիմության կողմից քննիչ հանձնաժողով ստեղծելու տեսակետ է հնչել, ես ողջունում եմ, ոչ մի խնդիր։ Դառը իրողություններ պարզվելո՞ւ են, չեն պարզվելու, ես դրանց մասին ձեզ հետ խոսում եմ հիմա, մի մասի մասին հրապարակային բաց խոսում ենք, մի մասի մասին այդ փուլում չենք խոսում մի 2 ամիս անցնի՝ դրա մասին էլ ենք խոսելու։ Կամ էդ Ապրիլյան պատերազմը այդ որտեղի՞ց ընկավ, ո՞նց եղավ, որ 20 տարի այդ մասշտաբի գործողություն տեղի չէր ունցել։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2016-ի՝ ապրիլին կամ դրանից առաջ, ինչո՞ւ կանգնեց, ի՞նչ պայմանով եւ ով ինչ պարտավորություն ստանձնեց։ Թող ոչ մեկ իրեն մարգարեի տեղ չդնի։ Իրենք գիտեին այդ հարցը ուր է հատել, մեր սխալը գուցե այն է, որ մենք չենք եկել ժողովրդին ասել, որ ժողովուրդ ջան գիտեք ինչ՝ սենց վիճակ է։ Բայց մյուս կողմից էլ կարող էր տպավորություն ստեղծվել, թե մենք հրաժարվում ենք պայքարից։ Բայց ես ռազմական դրության առաջին օրը հենց այս ամբիոնից ասել եմ ժողովուրդ ջան հենց հիմա կարող ենք պատերազմը կանգնեցնել եւ ասել եմ ինչ պայմանով կարող ենք կանգնեցնել։ Ստեղից ասում էին ո՛չ, ոչ մի դեպքում։ Հիմա ինձ ասում են խի չեք կանգնեցրել։ Էսօր էլ ասում են դավաճան եք։ Դավաճան ենք, որ կռի՞վ ենք տվել։ 2 բանի մեջ են մեղադրում՝ մեկ զոհերի մեջ են մեղադրում, ճիշտ են անում իրավունք ունեն, մեկ էլ զոհ չտալու մեջ են մեղադրում ասում են էդ 35 հազար զինվորի կյանքը, որ փրկել եք՝ դավադրություն է, դավաճանություն է, ինչի՞ եք փրկել, թող մի 10 հազար զոհ էլ լիներ։ Այնպես որ ես խորհուրդ եմ տալիս, թող ոչ մեկ իրեն մարգարեի տեղ չդնի»։

Հայրապետյանը նաեւ հետաքրքրվեց՝ երբ խոսում են համերաշխության մասին արդյո՞ք բացի բռնության կոչի դատապարտումից նաեւ չպետք է սկսի երկխոսություն այն մարդկանց եւ քաղաքական ուժերի հետ, որոնց հետ հնարավոր է երկխոսություն:

«Ես չեմ կարծում, թե կա այդպիսի ուժ, որի հետ ընդհանրապես հնարավոր չէ երկխոսություն, այլ բան է, որ դրա համար պետք է լինի ցանկություն։ Իսկ այդ ցանկությունը արտահայտելու ձեւը կոնկրետ այս իրավիճակում բռնության բացառման մասին հայտարարությունն է։ Ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, որ երկրում էմոցիոնալ իրավիճակ է եւ մենք առավել ուշադիր պետք է լինենք՝ հայտարարությունների, արտահայտությունների՝ ամեն ինչի նկատմամբ։ Գուցե պետք է ընդունենք նաեւ, որ պետք է կրկնակի, քառակի ջանք թափենք, որպեսզի նման արդյունք կարողանանք արձանագրել»,- ասաց վարչապետը։

Տպել
1565 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը