Ես մեղավոր եմ և այս մեղքի բեռը կրելու եմ միշտ․ Գայանե Աբրահամյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց՝ մանդատից հրաժարվում է

17/11/2020 schedule18:40

Այսօր մենք ապրում ենք մեր պատմության ամենածանր օրերը: Այո՛, սա արհավիրք էր, համազգային ողբերգություն, որի հետ չենք հաշտվելու։ Առանց Շուշիի, առանց ամբողջական Արցախի մեր ինքնությունը խաթարված է։ ԱԺ հայտարարությունների ժամին նման տեսաակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը անշրջելի չէ։ «Պետք է դասեր քաղենք, ներողություն խնդրենք, սխալները շտկենք, սխալները ընդունենք և շտկենք, նորից եմ ասում՝ սխալները ընդունենք և շտկենք: Եթե ի վիճակի չենք շտկելու, թողնենք այլք դա անեն»։

Գայանե Աբրահամյանը նշեց, որ 44 օր զինվորները անձնուրաց և հերոսաբար կռվել են անհավասար այս պատերազմում։ «Պահել են, որքան հնարավոր էր, ու մենք ազգովի պետք է խոնարհվենք իրենց առաջ, ազգովի պետք է խոնարհվենք մեր զոհերի առաջ, որոնց կյանքով ենք պարտական, և ազգովի այսօր պետք է լծվենք մեր վիրավորներին կյանք վերադարձնելու համար։ Ես չեմ կարողանալու ձեր աչքերին նայել, սիրելի՛ զինվորներ, ես երբեք չեմ կարողանալու ձեր մայրերի աչքերին նայել, որովհետև, այո՛, մեղավոր եմ, բայց ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր աչքերը բաց լինեն հաղթանակի համար, ես ամեն ինչ անելու եմ, որ դուք կարողանաք ձեր պարտությունից և մեր բոլորիս պարտությունից կորացած մեջքը ուղղել, ես չեմ կարողանալու նայել ձեր աչքերին, որովհետև, այո՛, մեղավոր եմ ինքս»։

Պատգամավորի խոսքով՝ եթե նույնիսկ մարտի դաշտում դավաճաններ են եղել, դարձյալ մեղավոր է ինքը՝ որպես իշխանության մասնիկ։ «Ես եմ մեղավոր, անգամ եթե 25 կամ 26 կամ 30 տարի բանակը թալանել են, էլի ես եմ մեղավոր՝ որպես հասարակության մի մասնիկ, որը ժամանակին չի բռնել այդ ձեռքը։ Ես մեղավոր եմ և այս մեղքի բեռը կրելու եմ միշտ։ Ապրելու եմ ձեր մեղադրող հայացքի ներքո։ Եվ եթե այդ մեղքը կրում ենք, հենց այդ անսփոփ մեղքի զգացումն է, որ մեզ դրդելու է հաղթանակի, դրդելու է գործել և ճիշտ գործել: Որքան էլ դժվար ու ցավալի է պարտությունը, պետք է ապրենք այսօր հանուն հաղթանակի, պետք է կերտենք այդ հաղթանակի ճանապարհը, պետք է վերածնունդը կերտենք և հենց այսօր թույլ չտանք ներքին պառակտում»։

Գայանե Աբրահամյանը նաև կոչ արեց բացառել բռնությունն ու արյունահեղությունը։ «Այսօր մենք իրավունք չունենք ևս մեկ պարտություն կրել: Մենք արտաքին դաշտում ունեցել ենք պարտություն: Մենք պարտվել ենք դիվանագիտությունը, բայց մենք այսօր իրավունք չունենք նաև թույլ տալու, որ մեզ ներսում պառակտեն և հաղթեն»։

Պատգամավորը նշեց նաև, որ իր՝ մանդատը վայր դնելը չի նշանակում փախչել պատասխանատվությունից, հատկապես, երբ մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր պատերազմից առաջ։  «Ես կրում եմ այդ պատասխանատվությունը, կրում եմ հավերժ, բայց պետք է շեշտեմ, որ վերջին օրերին հնարավորինս բոլոր քայլերը ձեռնարկել եմ՝ լուծումներ գտնելու և վստահ եմ, որ այս պահին այդ մեկ մանդատը չի լուծելու այդ խնդիրը, և ինձ համար այս պահին միակ ազնիվ ճանապարհը հեռանալն է»։

Նա հայտարարեց, որ գործելու է հանուն պետության և այն զինվորների, որոնց կյանքով է պարտական։

Հիշեցնենք, որ վարչապետի գրառումից հետո Գայանե Աբրահամյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին:

Տպել
1607 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)