Ինչ հնարավորություններ կտա Դդմաշենի ենթակայանի կառուցումն ու գործարկումը

Ազգային ժողովն այսօր քննարկեց եւ ընդունեց օրենքի նախագիծ, որը կարեւոր է էներգետիկ բնագավառի համար։ Խոսքը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի առաջին փաթեթի մասին է։ Նախագծի հետ առնչվող եւս մեկ փաթեթ կքննարկվի վաղվա նիստում։

Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ նշելով, որ վարկային համաձայնագրով նախատեսված է կառուցել Հրազդանի Դդմաշենի տարածքում 400/ 220 կվ լարման նոր ենթակայան, ինչպես նաեւ Հայաստան-Վրաստան սահմանում՝ Այրումում՝ 500/ 400/ 220 կվ նոր փոխակերպիչ ենթակայան: Վարդանյանի խոսքով՝ համաձայնագիրն էլեկտրաէներգետիկայի համակարգի շուկայի ազատականացման խթանող դեր ունի:

Փոխնախարարը նշեց, որ ներկայում կառուցվում է նաեւ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որի աշխատելու համար խիստ անհրաժեշտ է ծրագրի մաս կազմող Դդմաշեն ենթակայանի կառուցումն ու գործարկումը: Այրումում՝ Հայաստան-Վրաստան սահմանին կառուցվելիք փոխակերպիչ կայանը Հայաստանի էներգահամակարգին հնարավորություն կտա միաժամանակ զուգահեռ աշխատանք ապահովել ե՛ւ Իրանի, ե՛ւ Վրաստանի ե՛ւ թե Ռուսաստանի հետ։

«Հայաստան-Վրաստան էլեկտրական զուգահեռ կապի վարկային համաձայնագրի արժողությունը 75 մլն եվրո է։ Եվ սրա մասին է ներկայացված նախագիծը»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի կարեւորությունն այն է, որ սա առաջին հերթին անվտանգային հարց է լուծում. «Մեր էներգահամակարգը այս պահին սինխրոն կապով միացած է միայն Իրանին, եւ ցանկացած ցնցում Իրանի եւ Հայաստանի էներգահամակարգի կապերի միջեւ կբերի ծանր հետեւանքների։ Բացի այդ, սա հնարավորություն կտա ազատականացնել շուկան։ Հատկապես, որ մենք պարտավորություն ունենք 2025-ին ինտեգրվելու ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկային, իսկ առանց այս ծրագրի իրականացման դա չի կարող լինել»։

Փոխնախարարը հայտնեց, որ ժամկետները խիստ են եւ մինչեւ նոյեմբերի 30-ը ծրագրի մասհանումները չերկարաձգելու դեպքում, KFW բանկի (գերմանական զարգացման բանկ) կողմից կունենան առաջադրված տուգանք՝ 16 մլն եվրոյի չափով։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանն իր ելույթում՝ կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշեց, որ համաձայնագիրը նպատակ ունի կանոնակարգելու փոխհոսքերը եւ բարելավելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը:

Ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը

Այս ծրագիրը մեկնարկել էր դեռեւս 2014-2016 թվականներին եւ այն նախատեսված էր ավարտել 2019 թվականի վերջին։ Այս փոփոխությամբ նախատեսվում է ծրագիրն ավարտել 2024 թվականի վերջին։

2017 թվականի փետրվարին, երբ արդեն կայացել էր անհրաժեշտ բոլոր մրցույթները ծրագիրը կասեցվել է ՀՀ վարչապետի որոշումով եւ հանձնարարվել է մշակել ծրագրի իրականացման ավելի մատչելի տարբերակներ: ՀՀ-ի համար մատչելի տարբերակ կարող էր լինել 4 երկրներին սինխրոն կապով ապահովելու միջոցով, առանց փոխակերպիչ կայանի կառուցումը։

2 տարվա քննարկումները հանգեցրել են նրան, որ դա հնարավոր է միայն տեսականորեն, քանի որ իրականության մեջ դրա իրագործելիությունը ապահովելու համար պետք է իրանական եւ ռուսական համակարգերը աշխատեն նույն հաճախականությամբ եւ ստանդարտներով, ինչը նշանակում է, որ այդ երկրները միլիարդավոր եվրոների ներդրումներ պետք է անեն իրենց համակարգերում, ինչը նաեւ ժամանակատար պրոցես է: Բացի դա այդ երկրները պետք է ունենան ցանկություն՝ լինել մեկ միասնական համակարգ, որովհետեւ սինխրոն աշխատանքը հենց դա է ենթադրում:

Այս ամենը հաշվի առնելով 2019 թվականին որոշում կայացվեց նախկին տեխնիկական լուծումներով ծրագրի իրականացումը։ Ծրագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորություններն են՝ ապահովել չորս երկրների զուգահեռ աշխատանքը, մինչեւ 2025 թվականը ինտեգրվել ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկային եւ վճարել ծրագրի համար ներգրավված միջոցները՝ 188.75 մլն եվրո, որից 10.55 մլն եվրոն դրամաշնորհ է։

2017 թվականի կասեցման ժամանակ KFW բանկը տեղեկացրել էր, որ եթե ծրագիրը փոփոխվի եւ փոխակերպիչ կայանը չկառուցվի ապա իրենք կդադարեն ֆինանսավորել ինչի արդյունքում կառաջանանա 16 մլն եվրո տուգանք ՀՀ-ի համար:

Ծրագրի նպատակը եւ հնարավորությունները

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի նպատակն է հայկական եւ վրացական էներգահամակարգերի միջեւ ստեղծել տեխնոլոգիապես կայուն էլեկտրական կապ՝ հաշվի առնելով, որ հայկական էներգահամակարգը զուգահեռ է աշխատում իրանական, իսկ վրացական էներգահամակարգը՝ ռուսական էներգահամակարգի հետ, ինչը երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը բացառում է։

Հայաստանի համար ծրագիրն ունի ստրատեգիական նշանակություն ինչպես անվտանգության ապահովման, այնպես էլ՝ տարածաշրջանային եւ ավելի գլոբալ էներգետիկ շուկաներին ինտեգրվելու առումով։

Ծրագիրը Հայաստանին հնարավորություն է տալու՝

Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրաէներգետիկական շուկաների մասնակիցների միջեւ իրականացնել էլեկտրաէներգիայի բնականոն առեւտուր, որն այս պահին ունի խիստ հատվածական բնույթ,

Մասնակցել ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկային,

Կապող օղակ հանդիսանալ ԵԱՏՄ երկրների, Վրաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի միջպետական առեւտրի իրականացմանը,

Մասնակցել ԵՄ էլեկտրաէներգետիկական շուկաներում Վրաստանի միջոցով, մասնավորապես Վրաստան-Ռումինիա նախատեսվող նոր էլեկտրական կապի օգտագործմանը,

Զարգացնել արտահանման հնարավորությունները օգտագործելով տեղական էներգետիկ ռեսուրսները։    

Ներկայումս ընթացքում են մի շարք արեւային կայանների եւ 250 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որոնց կողմից արտադրված էլեկտրաէներգիան, համաձայն կնքված պայմանագրերի, ենթակա է պարտադիր գնման Հայաստանի Հանրապետության կողմից: Հաշվի առնելով, որ ՀՀ ներքին պահանջարկը հիմնականում բավարարված է, այս կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիան ենթակա է արտահանման, սակայն, առկա ենթակառուցվածքների հզորությունները թույլ չեն տալիս նշված ծավալով արտահանում իրականացնելու, ինչը մեկ անգամ եւս փաստում է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի իրականացման հրատապությունը: Հետեւաբար այս ծրագրի հետաձգումը կամ չիրականացումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կսկսի վճարել մեծ տուգանքներ կամ պարտավճարներ Ջերմային եւ արեւային կայաններ կառուցող ընկերություններին, որոնց չափը 1-2 տարվա ընթացքում կարող է նույնիսկ գերազանցել այս ծրագրի արժեքը:

Տպել
1909 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում