Տեղի է ունեցել Ռոսպոտրեբնադզորի կողմից ՀՀ-ին նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացումը

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան և երկու երկրների առողջապահության ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը մասնավորապես ասել է. «Անգնահատելի է տարիներ շարունակ ռուս գործընկերների կողմից մեր երկրի առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված աջակցությունը: Օգնություն, որը հատկապես կարևոր էր այն օրերին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր իրավիճակում, պայքարում էինք միաժամանակ երկու ուղղությամբ՝ պայմանավորված COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններով», - նշել է նախարարը` հավելելով, որ ռուսական կողմը Հայաստանին տրամադրել և շարունակում է տրամադրել օգնություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ –ի, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում:

Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանին աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվել են պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքեր, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:

Միաժամանակ, COVID-19 համավարակի առաջին իսկ օրերից Ռուսաստանի Դաշնությունն անգնահատելի օգնություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահական համակարգին: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի նպատակով Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր), մարդասիրական օգնության շրջանակներում, պարբերաբար Հայաստանին է տրամադրում թեստ-համակարգեր և COVID-19 լաբորտարոր ախտորոշման համար ռեագենտներ:

«Այսօր մենք երախտագիտությամբ ընդունում ենք ռուս գործընկերների հերթական կարևոր օգնությունը: Մեզ է նվիրաբերվել մեկ այլ շարժական ախտորոշիչ և բուժման համակարգ, որը կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ և կանխել դրանց տարածումը»,- նշել է Արսեն Թորոսյանը:

«Մեր հարաբերությունները մեծ պատմություն ունեն: Մենք վաղուց ենք համագործակցում և ունենք ընդհանուր համաճարակաբանական դպրոց, որը մեզ թույլ է տալիս պայքարել մեծ քանակությամբ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ: Վերջին 5 տարվա ընթացքում մենք իրականացնում ենք ռուս-հայկական համատեղ տարբեր 6 ծրագիր՝ կարմրուկի և կարմրախտի չեզոքացման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի, միջազգային բժշկասանիտարական կանոնների զարգացման ուղղությամբ: Խոշոր ծրագրեր ունենք նաև կապված ժանտախտի օջախների հայտնաբերման, հակաբիոտիկների պատշաճ կիրառման հետ: Մենք աշխատում ենք միասին և փորձում ենք անել ամենը, որպեսզի մեր 2 երկրի համաճարակաբանական ընդհանուր տարածքում ամեն ինչ հանգիստ լինի: Այդ է պատճառը, որ, երբ ի հայտ եկավ նոր սպառնալիք, մենք պատրաստ էինք օգնության հասնելու»,- մանրամասնել է Աննա Պոպովան, հավելելով, որ ներկայումս համատեղ ջանքերով մշակվում է նաև «առանց քովիդի» ճամփորդությունների պիլոտային ծրագիրը, ինչը հնարավորություն կտա սահմանները հատել՝ ներկայացնելով միայն լաբորատոր թեստի արդյունքների շտրիխ-կոդը՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր խոսքում նշել է, որ ռազմական վնասվածքներով մեծ քանակությամբ պացիենտները լուրջ մարտահրավեր են առողջապահության համար: Բժիշկների կողմից այդ իրավիճակը վերահսկողության տակ պահելն իսկապես հերոսություն է:

«Մենք պատրաստ ենք տրամադրել մեր հայ գործընկերներին թե գործնական, թե խորհրդատվական օգնություն այս ոլորտում»,- ասել է նախարարը:

Ավարտելով խոսքը` Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Հայաստանին նվեր են բերել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ, որոնք ՌԴ առողջապահության նախարարը փոխանցել է իր հայ գործընկերոջը:

Այնուհետև, գործընկերներն անցկացրել են փակ խորհրդակցություն, որտեղ քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, համագործակցության շրջանակները և հետագա անելիքները: Հանդիպման ավարտին «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը ոլորտի պատասխանատուներին դեկտեմբերին հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն` միջազգային գիտա-գործնական համաժողովին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ լաբորատորիայի տրամադրման համար հիմք է ծառայել 2 տարի առաջ Սարատովում կայացած հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանի և Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Շարժական լաբորատորիան նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար:

Տպել
1600 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը