Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

24/11/2020 schedule21:32

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցան ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի հանդիպումները:

Արդեն չեմպիոնությունն ապահոված Ալմա-Աթայի «Կայրաթն» իր հանդիպումն անցկացրել էր դեռևս շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին՝ 2-3 հաշվով զիջելով «Կիզիլժարին»: «Կայրաթի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն էլ. փոխարինման մտնելով 76-րդ րոպեին, հիմնական ժամանակի վերջին րոպեին կարմիր քարտ էր ստացել:

Երեքշաբթի օրը կայացան 20-րդ տուրի 5 հանդիպումներ: Հայ ֆուտբոլիստների թիմերը՝ «Աստանան», «Տոբոլն» ու Կարագանդայի «Շախտյորը» պայքար են մղում 2-5-րդ հորիզոնականների համար:

Երկրորդ տեղը զբաղեցնելու ամենաիրական թեկնածուն «Տոբոլն» է, որը հանդես է գալիս հայ մարզիչ Գրիգորի Բաբայանի գլխավորությամբ: 20-րդ տուրում Բաբայանի սաները 2-0 հաշվով պարտության մատնեցին «Օկժետպեսին»: Ճիշտ է, «Տոբոլի» հայ ֆուտբոլիստները խաղին չմասնակցեցին. կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը հայտավորված էր պահեստայինների թվում, իսկ Արման Հովհաննիսյանը հերթական անգամ բացակայում էր խաղի հայտացուցակից:

Երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Աստանան» վերջապես ընդհատեց երեք հանդիպումներից բաղկացած պարտությունների շարքը: Մայրաքաղաքային թիմը 3-1 հաշվով հաղթեց «Կայսարին»: Այդ հաղթանակում իր ներդրումն ունեցավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 73-րդ րոպեին նա 11 մետրանոց վաստակեց անհատական անցումից հետո՝ օգնելով իր թիմին խփել երրորդ գնդակը: 87-րդ րոպեին Բարսեղյանը փոխարինվեց:

Այս տուրում անսպասելիորեն սայթաքեց Կարագանդայի «Շախտյորը», որը 1-2 հաշվով պարտվեց «Ժետիսուին»: Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ընդգրկված չէր կարագանդացիների հայտացուցակում: Մրցաշրջանի սկզբում Յուրչենկոն ապաքինվում էր վնասվածքից, այնուհետև, շարք վերադառնալով, դարձավ թիմի թիվ մեկ դարպասապահը, սակայն հետագայում կորցրեց մարզչական կազմի վստահոթյունը: Առաջնության հոկտեմբերյան խաղերում Յուրչենկոն պահեստայինների թվում էր, իսկ հիմա արդեն հայտացուցակում էլ չկա: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստն արդեն հեռացել է թիմից: Ամեն դեպքում, եթե նույնիսկ Յուրչենկոն դեռ «Շախտյորի» կազմում է մարզվում, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից մրցաշրջան ավարտից հետո: Իսկ «Շախտյորի» կազմում իր հերթական հանդիպումն անցկացրեց Ղազախստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Գևորգ Նաջարյանը:

Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Տոբոլը» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 5 միավորով գերազանցելով երրորդ տեղում ընթացող «Աստանային»: Վերջինս 2 միավորի առավելություն ունի 4-րդ տեղում ընթացող «Օրդաբասիի» նկատմամբ: «Շախտյորը» վաստակած 26 միավորով այս պահին 5-րդ տեղում է:

Ղազախստանում հանդես եկող ևս մեկ հայ ֆուտբոլիստի՝ Ռուսլան Կորյանի թիմը՝ «Կիզիլժարը», ընթանում է 9-րդ տեղում: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիտը միացել է թիմին մրցաշրջանի կեսից և հիմնականում դուրս է գալիս փոխարինման: Երեքշաբթի օրը տեղի ունեցած հետ խաղում Կորյանի թիմը կարողացավ միավորներ խլել մրցանակային տեղերի համար պայքարող «Օրդաբասիից». խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: 9-րդ տեղը թույլ կտա «Կիզիլժարին» պահպանել տեղն ուժեղագույնների խմբում: Կորյանն առաջնությունում անցկացրած իր 7 խաղերում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Տպել
1315 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է