2020 թվականի դիվանագիտական ձախողումը հենված է բանակցային ողջ նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտական ձախողումների վրա

29/11/2020 schedule12:14

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը շատերը հասկանալիորեն համարեցին դիվանագիտական ձախողում: Ինչ-ինչ, բայց դիվանագիտական հաջողություն դա համարել չի կարելի, բայց եթե խոսքը դիվանագիտության մասին է, եկեք հասկանանք, թե Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում այդ ե՞րբ և որտեղ է Հայաստանը դիվանագիտական հաջողություն ունեցել:

Այս մասին ասվում է «Դեմ եմ հանրապետականին» ֆեյսբուքյան էջի գրառման մեջ: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Այս հարցին կարելի է և երկար պատասխանել և կարճ: Բայց եկեք կարճ տարբերակով պատասխանենք, հիշատակելով բանակցային պրոցեսի ամենակարևոր կանգառները:
1. 1995 թվական ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողով – Այստեղ Հայաստանը վետո կիրառեց ընդունվելիք բանաձեի վրա, որով վերահաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում կարող է ունենալ ինքնավարության բարձր մակարդակ: Հայաստանը միակ երկիրն էր, որ դեմ էր արտահայտվել և այս պատճառով էր, որ ստիպված էր վետո կիրառել: Բայց արդյունքում նշված բովանդակությունը տեղ գտավ ԵԱՀԿ նախագահողի հայտարարության մեջ: ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովը իսկական շոկ առաջացրեց հայ հանրության շրջանում: Մարդկանց համար հասկանալի չէր, թե ինչու պատերազմը հաղթանակով ավարտած հայկական կողմի ռազմական արդյունքները դիվանագիտական արտահայտում չեն ունենում:
2. 1998 թվականին բանակցությունների սեղանին է դրվում «Ընդհանուր պետություն» կոչվող փաթեթը, որտեղ հստակ արձանագրվում է, որ Ղարաբաղը և Ադրբեջանը նույն պետության մեջ են, և որ ԼՂ և ՀՀ ուժերը պետք է դուրս գան ազատագրված տարածքներից:
3. 2007 թվական, Մադրիդյան սկզբունքներ: Հստակ արձանագրվում է, որ յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Մադրիդյան սկզբունքները ներառում են Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը իսկ վերջնական կարգավիճակը որոշվում է պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Թվում է՝ շատ կոնկրետ դիվանագիտական հաջողություն: Բայց պարզվում է միջանկյալ կարգավիճակը ներառում է միայն ինքնակառավարում: Ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում, ինչը ունենում են միայն ՏԻՄ մարմինները: Իսկ Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե հնարավոր է միայն ամբողջ Ադրբեջանի տարածքում, որովհետև միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում կարգավիճակի հարցով հանրաքվե անելը արգելված է Ադրբեջանի սահմանադրությամբ: Իսկ Ադրբեջանի սահմանադրությունը հնարավոր է փոխել միայն համաադրբեջանական հանրաքվեով, հետևաբար՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կստանա միայն եթե Ադրբեջանը համաձայնվի: Սա արձանագրվում է 2011 թվականին Կազանում, երբ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել կարգավորման առաջարկվող փաթեթը, չնայած Հայաստանը համաձայնվել էր 7 շրջանների վերադարձին, ինչից հետո սկսվում է Ղարաբաղի շուրջ ռազմական նոր էսկալացիայի ժամանակաշրջանը:
4. 2016 թվական, հունվար. կարգավորման լավրովյան պլան: 2013, 2014, 2015 թվականների ռազմական էսկալացիաներից հետո բանակցային սեղանին են դրվում կարգավորման ռուսական կամ լավրովյան առաջարկները, որոնցով ԼՂ կարգավիճակի հարցը դուրս է բերվում օրակարգից: Ըստ այդ առաջարկի՝ 7 շրջանները 5+2 բանաձևով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնար առկախված: Հայաստանի համար այս մոտեցումը ընդունելի չի համարվում և 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում քառօրյա պատերազմը:
Այսպիսով ակնհայտ է, որ 2020 թվականի դիվանագիտական ձախողումը հենված է բանակցային ողջ նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտական ձախողումների վրա: Բանակցային ողջ գործընթացի ընթացքում առանձին կետով նշվել է փախստականների՝ Ղարաբաղ վերադարձի հարցը, այն ներառված է եղել բոլոր առաջարկների բոլոր տարբերակներում, ինչը նշանակում է, որ չի եղել հարցի կարգավորման որևէ տարբերակ, որը կարգելակեր Շուշին 90 տոկոսով ադրբեջանական բնակչությամբ բնակեցնելու հարցը:

Տպել
826 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ