Երևան
-6 °C
Օրեր առաջ՝ նոյեմբերի 27-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանի մերձակա նահանգներից մեկում սպանվել էր միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆաhրիզադեն: Սպանության լուրը հաստատել էր Իրանի պաշտպանության նախարարությունը: Ֆահրիզադեն ծառայում էր որպես նախարարությանն առընթեր հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության ղեկավար:
Գիտնականը սպանվել է իր ծառայողական մեքենայի մոտ, Դամովենդ քաղաքի մերձակայքում. նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Դեպքի վայրում ֆիզիկոս-գիտնականի հետ են եղել նրա 4 թիկնապահը, որոնցից մեկը ծանր վիրավոր է: Ըստ ականատեսների՝ դեպքի վայրում նաեւ պայթյուն է տեղի ունեցել: Ֆահրիզադեին կրակել են Nissan մակնիշի մեքենայում տեղադրված հեռակառավարվող զենքից՝ 150 մ հեռավորությունից:
Al-Alam հեռուստաընկերության հաղորդմամբ՝ իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն, որքան էլ անհավանական է հնչում, սպանվել է տիեզքից կառավարվող զենքով: «Սպանության մեջ օգտագործված իսրայելական արտադրության զենքերը վերահսկվում էին արբանյակի միջոցով»,- հայտնել է հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այն, որ Ֆահրիզադեն սպանվել էր իսրայելական արտադրության զենքով, հայտնի էր դարձել սպանությունից կարճ ժամանակ անց: «Ահաբեկչության վայրում հավաքված զենքի բեկորներն ունեն լոգոներ եւ իսրայելական ռազմական արդյունաբերության տեխնիկական բնութագրեր»,-ասված է իրավապահ մարմիններ ի տարածած հաղորդագրության մեջ:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ սպանության մեջ իսրայելական հետք կա: «Այս վախկոտությունը, Իսրայելի դերի խիստ ցուցումներով, ցույց է տալիս հանցագործների հուսահատ ահաբեկչական քայլերը»,- գրել էր նա Twitter- ում: Նա միջազգային հանրությանը, հատկապես ԵՄ-ին, կոչ է արել հրաժարվել երկակի ստանդարտներից եւ դատապարտել «պետական ահաբեկչության ակտը»: Ավելի վաղ «Մոսսադ»-ը (Իսրայելի հետախուզական ծառայություն) մեկ անգամ արդեն փորձ էր կատարել սպանել Մոհսեն Ֆահրիզադեին:
Գիտնականը ղեկավարում էր Amad գաղտնի նախագիծը, որը մշակում եւ փորձարկում էր բալիստիկ հրթիռի համար միջուկային մարտագլխիկներ: Արեւմտյան հետախուզությունը հայտնել է, որ նա աշխատում էր միջուկային ռումբ ստեղծելու նախագծի վրա: Թեհրանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ Իրանում հեղինակություն եւ վաստակ ունեցող գիտնականի սպանությունն անպատասխան չի մնալու, պաշտոնական Իրանը հարմար պահի համապատասխան հարված կհասցնի եւ վրեժխնդիր կլինի պատվիրատուների նկատմամբ: Tasnim գործակալության փոխանցմամբ, Ռոհանին նշել է, թե Ֆահրիզադեի արյան համար վրեժն Իրանի կառավարության իրավունքն է:
Ռուհանին նաեւ նշել է, որ միջուկային ծրագրի մասնակիցներ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը եթե կատարեն միջուկային համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, ապա Իրանը կվերադառնա համաձայնագրով սահմանված իր պարտավորություններին:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին ասել է, որ հնարավոր է կարճ ժամանակում պարզել, թե կոնկրետ ով է պլանավորել սպանությունը: Հետաքրքրական է, որ միջուկային զենքի մասին բացառիկ գաղտնիքների տիրապետող գիտնական Ֆահրիզադեի սպանության մեջ նաեւ դավաճանության հետքի մասին տեղեկություններ են շրջանառվում: Նշվում է, որ մեքենան ինչ-ինչ պատճառներով կանգ է առել հենց զենքի կողքին, բացի այդ, գիտնականը ստիպված է եղել ինքնուրույն դուրս գալ մեքենայից, մինչդեռ նախկինում միշտ թիկնապահները դուռը բացել են իր առջեւ: Ֆահրիզադեի սպանությունը որոշ փորձագետներ դավաճանության, կաշառակերության, բայց եւ բարձր տեխնիկական պատրաստվածության արդյունք են համարում:
Շամհանին նաեւ նշել է, որ նախկինում եւս մի քանի անգամ ծրագրվել է գիտնականի սպանությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով ավարտին չի հասցվել:
«Քսան տարի շարունակ թշնամին փորձում էր վերացնել նրան (Ֆահրիզադեին), բայց մինչ այժմ ձախողվում էր: Եվ այս անգամ երկրի հետախուզական համակարգը ենթադրում էր, նրա հետ միջադեպի հավանականություն կա, նույնիսկ հստակեցվում էր մահափորձի վայրը», - ասել էր Շամհանին IRINN հեռուստաալիքի եթերում՝ նշելով, որ տեղեկությունները իրարամերժ են եղել, ոչ հստակ, սպանության համար էլ կիրառվել է բոլորովին նոր, դեռեւս չկիրառված մեթոդ՝ լի բազմաթիվ հարցականներով:
Վերջին տասը տարվա ընթացքում Իրանում սպանվել է եւս չորս միջուկային ֆիզիկոս: 2010-ի հունվարին մայրաքաղաքի Իմամ Հուսեյն համալսարանի պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադին սպանվել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: Պայթուցիկ սարքը կցված է եղել նրա մեքենայի կողքին կայանված մոտոցիկլետին:
2010-ի նոյեմբերին Իրանի մայրաքաղաքում սպանության փորձեր են արվել եւս երկու գիտնականների ՝ Բեհեշթի համալսարանի դասախոսների նկատմամբ: Արդյունքում սպանվել է պրոֆեսոր Մաջիդ Շահրիյարին, վիրավորվել՝ լազերային ֆիզիկայի ոլորտի փորձագետ Ֆերեյդուն Աբբասի Դավանին:
2012-ի հունվարին Նաթանզի միջուկային կենտրոնի աշխատակից Մուստաֆա Ահմադի Ռուշանը զոհվել է Թեհրանի արեւելքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Երկու անհայտ անձինք մոտոցիկլետով պայթուցիկ սարք են նետել նրա մեքենայի սրահի մեջ, որից հետո դիմել են փախուստի:
Թեհրանը այս հանցագործությունների մեջ մեղադրել է իսրայելական եւ ամերիկյան հետախուզական ծառայություններին:
Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները
Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր
33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը
Վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակից մեքենաները տարվել են տուգանային հրապարակ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների
Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
Երևանի Արմենակյան փողոցում այրվել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա
Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 5-ամյա տղան տեղում մահացել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Երեկ կատարված 1953 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք
Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
Ադրբեջանը վերադարձրել է 30 հայ զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են․ ԱԻՊԾ
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
© 2021 Հայկական ժամանակ