ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ

09/12/2020 schedule14:10

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր դեկտեմբերի 9-ն է՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրվա խորհուրդը կոռուպցիան իբրև հասարակությունների, պետությունների զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն ընդունելու և այդ ընդհանուր չարիքի դեմ համակարգված և անզիջում պայքար մղելու անհրաժեշտության համընդհանուր ամրագրումն է:

Իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության կերտման ճանապարհը ցանկացած դեպքում հարթվում է կոռուպցիայի դեմ իրական, ինստիտուցիոնալ պայքարի աներկբա կամքի արտահայտմամբ, կոռուպցիայի նկատմամբ հասարակության միարժեք անհանդուրժողականությամբ և այս հարցում պետության ու հանրության լիարժեք համագործակցությամբ:

Հակակոռուպցիոն իրական ու հետևողական պայքարը, սակայն, որպես կանոն, բոլոր երկրներում իրականացվում է մեծ դժվարությամբ, որովհետև մշտապես բախվում են կոռուպցիան իբրև կենսագործունեության և սեփական նյութական շահերի սպասարկման, մասնավոր բարեկեցության ապահովման միջոց, կառավարման և իշխանավարման գործիք դարձրած, կոռուպցիայի միջոցով պետության հարստությունն ու ռեսուրսները մսխող ու մսխած շրջանակների լրջագույն դիմադրությանը:  

Երբեմն բարեփոխումների գործընթացը վիժեցնելու, այդ կերպ կոռուպցիայի միջոցով ձեռք բերած ապօրինի կարողությունները պաշտպանելու, անխուսափելի քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ներդրվում են բոլոր հնարավոր ռեսուրսները՝ սկսած ֆինանսականից և մարդկայինից, վերջացրած տեղեկատվական-մանիպուլյացիոնով՝ խնդիր ունենալով ցանկացած գնով արժեզրկել այդ գործընթացը, խեղաթյուրել դրա նշանակությունն ու նպատակները, հարուցել հանրության անվստահությունը պետության, մասնավորապես իրավապահ համակարգի և վերջինիս կողմից դրսևորվող՝ կոռուպցիան արմատախիլ անելու մտադրության և կամքի ազնվության, հաստատակամության հանդեպ:

ՀՀ դատախազությունը կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում և հաստատակամ է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում իր վրա դրված առաքելության անվերապահ իրագործման հարցում:

Այսօր մեր հանրապետությունում կատարվող վայրիվերումներն ու գործընթացները, մեր ժողովրդին պատուհասած աղետաբեր պատերազմն իր հետևանքներով ոչ միայն չեն հուսահատեցնելու մեզ այդ դիմադրությունը ջարդելու, կառուպցիոն սխեմաներով գողացված ազգային կապիտալը վերադարձնելու և կոռուպցիայում թաթախված բոլոր հանցավոր տարրերին, անկախ նրանց պաշտոնավարման շրջանից, հասարակական կամ պաշտոնեական դիրքից, արդարադատության առջև կանգնեցնելու, քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցում, այլև մղելու են ավելի վճռական լինել՝ առավել ուժեղ հակակոռուպցիոն պայքարը դիտարկելով որպես մեր պետականության ամրապնդման, երկրում սոցիալական արդարության վերականգնման, պետական ռեսուսրները կենսականորեն և անվտանգային առումով հրատապ և կարևոր ծրագրերի իրականացմանն ուղղորդելու հնարավորությունների ստեղծման միջոց: Այդ նպատակների համար դատախազությունը գործադրելու է օրենքով իրեն վերապահված բոլոր լծակները:  

Ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին հանուն մեր երազանքների հայրենիքի տեսլականի իրագործման, հանուն պետականատիրոջ մեր հպարտության վերահաստատման, այսօրվա խորհրդին համահունչ, առավել ակտիվ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին, աջակցել կոռուպցիայի կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման գործընթացին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերին:       

Տպել
1019 դիտում

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին