Ըմբիշ Արսեն Հարությունյանը արծաթե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում, Թևանյանը դուրս եկավ եզրափակիչ

17/12/2020 schedule21:53

Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում պայքարն են շարունակում ազատոճային ըմբիշները: Դեկտեմբերի 18-ին Հայաստանի ներկայացուցիչները երկու մեդալ նվաճեցին՝ մեկ արծաթե և մեկ բրոնզե:

Մինչև 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը նախօրեին գերազանց էր հանդես եկել ու, տանելով երեք հաղթանակ, դուրս էր եկել եզրափակիչ: Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած եզրափակիչ գոտեմարտում Հարությունյանը հանդիպեց աշխարհի վերջին երկու տարիների առաջնությունների չեմպիոն ռուսաստանցի Զաուր Ուգուևին: Այս քաշային կարգի բացահայտ առաջատարի հետ գոտեմարտում Հարությունյանը ոչ մի հնավարություն չունեցավ. հենց առաջին վայկյաններից Ուգուևը անցավ գրոհի արագորեն 4 միավոր վաստակեց, այնուհետև ևս մեկ անգամ փոխադրեց հայ ըմբիշին և երկու գլորումով հաշիվը դարձրեց 10-0՝ գոտեմարտի արդեն 53-րդ վայրկյանին բացահայտ առավելությամբ հաղթանակ տանելով: Այսպիսով, 21-ամյա Հարությունյանը աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում դարձավ արծաթե մեդալակիր: Սա մեծահասակների ասպարեզում երիտասարդ ըմբիշի արդեն երրորդ մեծ նվաճումն էր. 2019թ.-ին Հարությունյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ 2020թ.-ին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ընդ որում, երկու դեպքում էլ հանդես գալով 61 կգ քաշային կարգում: Օլիմպիական՝ 57 կգ քաշային կարգում սա Հարությունյանի առաջին խոշոր նվաճումն էր:

Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը նախօրեին տարել էր մեկ հաղթանակ ու կրել մեկ պարտություն, սակայն նրան հաղթած Լեհաստանի ներկայացուցիչ Գաջիևը հետագայում Մագոմեդմուրադ Գաջիևը հետագայում հասավ եզրափակիչ, իսկ Անդրեասյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն ստացավ: Տանելով երկու հաղթանակ սլովակ Դանիել Խոմանիցի (10-0) և հունգարացի Դանիել Անտալի նկատմամբ՝ Անդրեասյանը իրավունք նվաճեց գոտեմարտել բրոնզե մեդալի համար: Սակայն նրա մրցակիցը՝ ռուսաստանցի Չեմրեն Վալիևը չներկայացավ գոտեմարտին վնասվածքի պատճառով, և հաղթանակն ու բրոնզե մեդալը բաժին հասավ հայ ըմբիշին:

Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ստացել նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Սակայն թուրք ըմբիշ Ֆավզի Էրյիլմազի հետ համառ գոտեմարտում Ալիխանյանը զիջեց 4-5 հաշվով, թեև շատ մոտ էր հաղթանակին, և զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից:

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցան նաև մյուս քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: 65 կգ քաշային կարգում հիանալի հանդես եկավ Վազգեն Թևանյանը: 21-ամյա ըմբիշը մեկը մյուսի հետևից հաղթելով մոլդովացի Նիկոլայ Գրամեզին (6-0), բահրեյնցի Հաջի Մոհամադ Ալիին (11-0) և Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլայ Օխլոպկովին (10-0), դուրս եկավ կիսաեզրակիչ՝ առանց մրցակիցներին գոնե մեկ միավոր զիջելու: Կիսաեզրափակիչում Թևանյանի մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանն էր: Թևանյանը շատ վստահ անցկացրեց գոտեմարտը, հաղթեց 7-2 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ: Դեկտեմբերի 18-ին ոսկե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը կհանդիպի Հունգարիան ներկայացնող աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Իսմայել Մուսուկաևին: Վերջինս պայքարից դուրս է թողել օլիմպիական չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին:

61 կգ քաշային կարգում Ռազմիկ Պապիկյանը մեկնարկում 8-7 հաշվով հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Էդուարդ Գրիգորևին: Հաջորդ փուլում Պապիկյանը 0-10 հաշվով զիջեց ռուսաստանցի Աբասգաջի Մագոմեդովին: Վերջինս հասավ եզրափակիչ, իսկ Պապիկյանը իրավունք ստացավ սփոփիչ գոտեմարտ անցկացնել ուկրաինացի Վլադիմիր Բուրուկովի հետ: Հաղթելու դեպքում երիտասարդ ըմբիշը հնարավորություն կունենա բրոնզե մեդալի համար գոտեմարտել արգենտինացի Աուգուստին Ալեխանդրո Դեստրիբատսի հետ:

79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից՝ Ասիայի չեմպիոն Արսալան Բուդաժապովի (Ղրղզստան) հետ գոտեմարտով: Գոտեմարտն ավարտվեց ղրղզ ըմբիշի հաղթանակով: Հաջորդ փուլում պարտվեց նաև Բուդաժապովը, և Ավագյանի համար մրցաշարն ավարտվեց:

Իր առաջին գոտեմարտում պարտություն կրեց նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նրա մրցակիցը Իսպանիան ներկայացնող փորձառու ըմբիշ Թայմուրազ Ֆրիևն էր: Մխիթարյանը զիջեց 0-10 հաշվով, Ֆրիևն էլ, իր հերթին, պարտություն կրեց կիսաեզրափակչում, ինչը հայ ըմբիշին զրկեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Տպել
2088 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել