Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է գարնանը կամ ամռանը արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: ՀԺ-ին տված հարցազրույցում այդ մասին տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը:
«Ժառանգության» դիրքորոշումը, սակայն, հետեւյալն է՝ մինչ արտահերթ ընտրությունները պետք է փոխվի Կառավարության կազմը: Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումների շարք է սկսել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեման ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերն են: «Ժառանգության» ներկայացուցիչների հետ Միրզոյանի հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին:
- Տիկին Դիլբարյան, ի թիվս այլ քաղաքական ուժերի, դուք եւս, որպես «Ժառանգություն» կուսակցության նախագահ հանդիպել եք ԱԺ նախագահի հետ: Ի՞նչ է քննարկվել հանդիպմանը:
- Նախ, մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունը, որովհետեւ համոզված ենք, որ այս պահին ոչ միայն հին եւ նոր քաղաքական էլիտաներին, այլեւ հանրությանը անհրաժեշտ է բաց երկխոսության մթնոլորտ եւ գիտակցում այն իրողության, որ մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, եւ եթե քայլեր չլինեն, ապա այդ ճգնաժամի ելքերը կարող են ավելի ծանր լինել: ԱԺ նախագահի հետ այդ հանդիպման ընթացքում մենք տեղեկացանք, որ Ազգային ժողովը պատրաստվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխում սկսել, դա համարում է առաջնահերթ խնդիր, որովհետեւ իբրեւ այս ճգնաժամի հանգուցալուծման արդյունավետ եղանակ առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ժառանգությունը» համաձայն է այն տեսակետի հետ, որ ԸՕ փոփոխությունը իսկապես պահի հրամանայականն է, բայց մենք միաժամանակ շեշտեցինք, որ ճգնաժամի հանգուցալուծում չեն կարող լինել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Մեր համոզմամբ՝ պետք է փոխվի նաեւ Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ:
- Իշխանությունը պատրա՞ստ է գնալ նման ճանապարհով:
- Արարատ Միրզոյանը, որպես ԱԺ նախագահ, մեզանից մի քանի անգամ հետաքրքրվեց՝ իսկ գուցե գործադիր իշխանությունը պետք է չփոխվի՞, որովհետեւ հենց Նիկոլ Փաշինյանը կարող է երաշխավորել նոր խորհրդարանական ընտրություններ՝ հնարավորինս արագ: Քննարկվեց գարնանը կամ ամռանը այդ ընտրությունների հնարավորությունը, որովհետեւ մենք էլ համաձայն էինք, որ հենց այս պահին ընտրություն անցկացնել չենք կարող. հասարակության եւ պետության համար այնպիսի առաջնահերթ խնդիրներ կան, ինչպիսիք են սահմանների անվտանգության ապահովումը, մեր քաղաքացիների անվտանգության երաշխավորումը, գումարած օրենսդրական փոփոխությունների այդ փաթեթը:
- Ձեր կարծիքով Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություն է անհրաժեշտ:
- ԱԺ նախագահը մեզնից հարցրեց, թե մենք ի՞նչ կարծիք ունենք ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ: Մենք նշեցինք, որ ռեյտինգային ընտրակարգը մեր հասարակության մեջ արմատացած որոշակի սովորությունների պարագայում, ինչպիսին օրինակ տեղական հեղինակությունների դերն է, իսկապես դառնում է խոչընդոտ: Կարծես երկուսս էլ համակարծիք էինք, որ ռեյտինգային ընտրակարգը այն ձեւով, ինչպես որ արտահայտված է՝ պետք է փոփոխվի, խոսել ենք նաեւ ընտրական շեմը իջեցնելու մասին, ընտրագրավի մասին հարցեր բարձրացրինք, ընտրական հանձնաժողովների մասին եւ այլն: Կարծես այդ հարցերում կար ընդհանուր փոխըմբռնում:
- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում իշխանության փոփոխությունը, եթե ոչ ընտրության միջոցով:
- Իշխանության փոփոխությունը միանշանակ պետք է լինի ընտրության ճանապարհով, բայց քանի դեռ այս խորհրդարանը գործում է եւ իր ժամկետի մեջ է, ինքն էլ պետք է ընտրի նոր վարչապետ: Մենք առաջարկել ենք այս խորհրդարանին՝ ա. վերացնել ռազմական դրությունը, եւ բ. անվստահության հայտնել կառավարությանը: Դրանից հետո նոր վարչապետը պետք է ձեւավորի նոր կառավարություն՝ ազգային համաձայնության կառավարություն, որի ամենակարեւոր սկզբունքները կլինեն՝ փորձառությունը եւ արհեստավարժությունը: Այս փուլում մեզ անհրաժեշտ են ե՛ւ միջազգային ոլորտում հեղինակություն վայելող անձինք, ե՛ւ նաեւ կառավարման ոլորտում հաջողություններ գրանցած անձինք:
- Ովքե՞ր պետք է որոշեն՝ ով է հեղինակություն վայելում, ով է հաջողություն գրանցած:
- Շատ կարեւոր հարց. այս Ազգային ժողովը՝ իր բոլոր խմբակցություններով եւ նաեւ արտախորհրդարական ուժերը:
- Դա հնարավո՞ր է: Ամեն մեկը կարող է մի թեկնածու ունենալ եւ նրան համարել ամենալավը: Բացառո՞ւմ եք, որ օրինակ «Ժառանգությունը» մի անձի առաջարկի, եւ, օրինակ, ԼՀԿ-ն նրան չհամարի հեղինակություն ունեցող անձ:
- Իսկ ի՞նչ է նշանակում ազգային համաձայնություն: Դա նշանակում է, որ մենք մեկին առաջադրում ենք, ուրիշն էլ մյուսին է առաջադրում, քննարկում ենք ուժեղ եւ թույլ կողմերը, ընդ որում հանգիստ մթնոլորտում եւ գալիս ենք փոխզիջման եւ կոնսենսուսի: Մենք դեռ հավատում ենք, որ Հայաստանի քաղաքական էլիտաները ունեն հնարավորություն փոխհամաձայնեցված գործելու՝ հանուն Հայաստանի ինքնիշխան պետականության:
- Իսկ ո՞վ կարող է լինել վարչապետի այն թեկնածուն, որը ընդհանուր համաձայնությամբ կընտրվի:
- Ես կարծում եմ, որ այդ անունը կարող է շատերին խիստ ծանոթ չլինել: Նա կարող է լինել լավ կառավարիչ: Այս 3 թե 6 ամսվա համար մեզ անհրաժեշտ են լավ կառավարիչներ: Մեկ քաղաքական ուժ կամ մեկ անձ չի կարող հանգուցալուծել խնդիրների այն ծանր բեռը՝ ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ տնտեսական, որոնք մարտահրավեր են դարձել Հայաստանի համար: Ուստի պետք է գործի քաղաքական համաձայնությունը: Ի դեպ, թեեւ այս վատ Սահմանադրությամբ, որը մենք ժառանգություն ենք ստացել Սերժ Սարգսյանի իշխանությունից, բայց կարելի է այդ գործընթացներում ընդգրկել նաեւ Հանրապետության նախագահին:
- Տիկին Դիլբարյան, ելնելով նրանից, որ չեք միանում փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին, բայց կողմ եք այդ հրաժարականին՝ կարելի՞ է եզրակացնել, որ համաձայն չեք առանց ընտրությունների իշխանության փոխանցման մասին նրանց պահանջի հետ:
- Գիտե՞ք, ես այդ քաղաքական ուժերից որոշների հետ շփման փորձ ունեցել եմ, այնպես չէ, որ իրենք լիովին բացառում են այդ (ընտրությունների-խմբ.) տարբերակը: Ես քննարկումներ ունեցել եմ ե՛ւ ՀՅԴ-ի հետ ե՛ւ ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ. ԼՀԿ-ն, գիտեք, ինքն է իր թեկնածու առաջադրել, ԲՀԿ-ի հետ եւս խորհրդակցություններ են եղել, եւ ես եկել եմ այն եզրահանգման, որ այս ալիքն ահագնանում է հենց այդ անելանելիության գաղափարից: Որովհետեւ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ճանապարհային քարտեզի մասին՝ այնտեղ հստակ նշված չէր արտահերթ ընտրությունների ժամկետի մասին:
- Իսկ ո՞րն է ձեր կարծիքը այդ ուժերի միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի մասին:
- Ես աշխատել եմ Վազգեն Մանուկյանի հետ, ձայն եմ տվել նրան, գիտեմ նրա գործունեության հնարավորությունները. ոչինչ բացառելի չէ, ամեն ինչ քննարկելի է: Ուրախ եմ, որ այս պահին կան երկու թեկնածուներ:
- Չասացիք՝ ի՞նչն է 17 ուժերի հանրահավաքներին չմիանալու պատճառը:
- Իմ համոզմամբ, կա հասարակության մի շերտ, որը երրորդ ուժի ձեւավորման կողմնակիցն է: Այնպես ստացվեց, որ մեզ մոտ խորը վիհ է ստեղծվել՝ ներկաներ եւ նախկիններ իրականում կեղծ պնդումների շուրջ, բայց դա կա: Շատերը, որ տեսնում են Վազգեն Մանուկյանի շուրջ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ զգուշանում են: Մենք շատ քննարկումներ ենք ունեցել հասարակության մի մեծ շերտի հետ, եւ ես ասեմ՝ այդ անվստահությունը ոչ թե անձի, այլ համակարգին է վերաբերում: Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, որում նա ասաց, թե այո, ինքը անմասն չի մնալու այս գործընթացներից, ես ձեզ ասեմ՝ լուրջ հանրային շերտի գցեց նորից անվստահության գիրկը, որ մենք էլի ոչ թե ունենանալու ենք միավորող նոր վարչապետ, այլ նրա միջոցով հին, արդեն իր գործունակությունը ցույց տված դեմք, որը ուզում է վերադառնալ: Ուզենք, թե չուզենք հանրությունը այդ նախորդ համակարգի բացասական գնահատականը տալու է, եւ իսկապես երրորդ ուժի ձեւավորման կարիք կա: Ռեւանշի հանդեպ վախը շատերին ետ է պահում: «Ժառանգությունը» եւս համոզված է, որ ռեւանշը կարող է շատ վտանգավոր լինել: Գիտեք, մենք չունենք ուժ եւ ժամանակ նոր դատավարություների: Մենք տեսանք, նախորդ դատավարությունները ոչ մի հաջող բանով չավարտվեցին՝ բացի պառակտումներից, ուստի մենք ուզում ենք, որ իշխանության չլինեն ուժեր, որոնք ձգտեն ռեւանշի՝ ապացուցելու իրենցը, եւ մենք նորից հայտնվենք այդ փոխադարձ մերկացումների հորձանուտում, որից շահեցին միայն մեր թշնամիները: Պետք է փորձենք նոր էջից սկսել, հաղթահարենք վստահության ճգնաժամը:
- Կխնդրեի նաեւ անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնելուն: Ի դեպ, միաժամանակ մեկնել է նաեւ Էդմոն Մարուքյանը: Դժվար է ասել՝ նրանց այցերը կապ ունե՞ն իրար հետ, թե՞ ոչ:
- Ցավոք մենք պետք է իմանանք, որ հայտնվել ենք Ռուսաստանից միակողմանի կախման մեջ: Միամտություն է մտածել, որ այս իրավիճակում Քոչարյանը ոչ քաղաքական նպատակներով է մեկնում Ռուսաստան, նույնը Էդմոն Մարուքյանը:
Քոչարյանը, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, որն ունի ինչ-որ նպատակներ, պետք է պարզի Ռուսաստանից, թե ՌԴ-ն մինչեւ ո՞ր աստիճանի է երաշխավորում իր մասնակցությունը Հայաստան-Արցախ- Ադրբեջան սահմանագծման ընթացքում: Եկեք անկեղծ լինենք: Նոր ընտրվելիք կառավարության շատ գործիչների խնդիրը ուղղակիորեն վերստին կապված է լինելու Արցախում իրավիճակից: Այդքան պարզունակ չէ, որ գնաց, Ռուսաստանից ստացավ եւ եկավ դարձավ վարչապետ: Շատ բարդ է լինելու այն անձի գործը, որը ստանձնելու է վարչապետությունը, նախարարների պորտֆելներ: Մարդիկ պետք է ապացուցեն՝ ունե՞ն հնարավորություն բանակցելու:
-Այսինքն կարելի՞ է ձեր ասածը էսպես ձեւակերպել՝ գնացել են իմանալու՝ ինչ է սպասվում իրենց, եթե օրինակ վարչապետ են դառնում:
- Այո, իհարկե:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT