Լեգենդի ուղին. Արկադի Անդրեասյան ֆուտբոլիստն ու մարզիչը

23/12/2020 schedule21:48

Դեկտեմբերի 23-ին՝ 73 տարեկան հասակում վախճանվեց հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրեասյանը: Դեկտեմբերի 22-ի գիշերը ԽՍՀՄ 1973թ.-ի չեմպիոնի ու գավաթակրի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը:

Արկադի Անդրեասյանը ծնվել է 1947թ.-ին՝ Բաքվում, այնտեղ էլ կատարել է ֆուտբոլային առաջին քայլերը: 1965թ.-ին առաջին անգամ հայտնվել է Երևանի «Արարատում», սակայն գլխավոր մարզիչ Արտյոմ Ֆալյանը հավանություն չէր տվել երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխությանը. անվանի մասնագետին դուր չէին եկել Անդրեասյանի ֆիզիկական տվյալները: Անդրեասյանը խաղաց ցածր լիգաներում՝ Կապանում, Գյումրիում, Սևանում, և 1969թ.-ին վերջապես հայտնվեց «Արարատում». Ալեքսանդր Պոնոմորյովը նրա մեջ տեսավ ԽՍՀՄ ֆուտբոլի ապագա աստղին:

«Արարատում» հարձակողական ոճի կիսապաշտպանը աստիճանաբար դարձավ թիմի առաջատարն ու ռմբարկուն, նրա խաղը չվրիպեց նաև ԽՍՀՄ հավաքականի մարզիչների ուշադրությունից: 1972թ.-ին Անդրեասյանն ու նրա թիմակից Հովհաննես Զանազանյանը հրավիրվեցին Խորհրդային Միության ֆուտբոլի հավաքական, որը պետք է մասնակցեր Մյունխենի Օլիմպիական խաղերին: Գերմանիայից ԱՆդրեասյանը վերադարձավ որպես օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 

Հաջորդ տարի ֆուտբոլիստի տիտղոսներն ավելացան երկուսով. «Արարատն» իր լեգենդար կազմով՝ Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի ու գավաթակրի կոչումը, ինքը՝ Անդրեասյանը դարձավ թիմի լավագույն ռմբարկուն և ԽՍՀՄ տարվա ֆուտբոլիստի քվեարկությունում զբաղեցրեց երկրորդ տեղը: 1974թ.-ին Չեմպիոնների գավաթի խաղարկությունում «Արարատը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդպեց այդ տարիների ուժեղագույն ակումբին՝ Մյունխենի «Բավարիային»: Առաջին խաղում «Արարատը» պարտվեց 0-2 հաշվով, իսկ «Հրազդան» մարզադաշտում կարողացավ առավելության հասնել 1-0 հաշվով. Խաղի 37-րդ րոպեին Անդրեասյանն օդային պայքարում գերազանցեց Ֆրանց Բեկենբաուերին ու գրավեց Զեպ Մայերի դարպասը: «Արարատը» լքեց պայքարը, սակայն այդ գոլն ու հաղթանակը հավերժ մնացին ֆուտբոլասերների հիշողությունում: «Կարող էինք երկրորդն էլ խփել, բայց չստացվեց: Երևի՝ մոտիվացիան չհերիքեց: Մեզ այն ժամանակ ներշնչել էին, որ նման թիմից դուրս մնալը պատվաբեր է: Մի խոսքով, ինքներս մեզ թերագնահատեցինք»,- հետագայում վերհիշում էր ֆուտբոլիստը:

Եվս մեկ տարի անց «Արարատը», Անդրեասյանի անմիջական մասնակցությամբ, կրկնեց գավաթային հաջողությունը: «Արարատն» աստիճանաբար զիջում էր առաջատարի դիրքերը խորհրդային ֆուտբոլում, սակայն Անդրեասյանի փայլուն խաղն օգնեց թիմին 1976թ.-ին ևս մեկ անգամ դուրս գալ գավաթի խաղարկության եզրափակիչ, արծաթե մեդալ նվաճել առաջնության գարնանային հատվածում, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, դարձավ առաջնության գարնանային հատվածի լավագույն ռմբարկու:

1978թ.-ին Անդրեասյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան ու անցավ մարզչական գործունեության՝ Աբովյանի «Կոտայքում»: Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորեց մի շարք հայկական ու արտասահմանյան թիմեր, այդ թվում՝ Լիբանանի ՀՄԸՄ, որի հետ նվաճեց Լիբանին գավաթը, սակայն մարզչական հիմնական գործունեությունը կապված էր իր հարազատ «Արարատի» հետ, որտեղ վերադարձավ 5 անգամ: «Արարատի» հետ 1996/97 մրցաշրջանում դարձավ Հայաստանի գավաթակիր: Սակայն բարդ բնավորությունը և չափազանց պահանջկոտությունը հաճախ խնդիրներ էին ստեղծում ֆուտբոլիստների հետ հարաբերություններում, ինչը հետագայում բերում էր պաշտոնանկության: Անկախ դրանից՝ Անդրեասյանի գլխավորությամբ խաղացած գրեթե բոլոր ֆուտբոլիստները իրենց կարիերայի վրա ազդեցություն ունեցած մարզիչների ցուցակում առաջին տեղում նշում են հենց Անդրեասյանի անունը:

Բացի մարզչական աշխատանքից, Անդրեայսանը նաև զբաղեցրել է «Արարատի» փոխնախագահի պաշտոնը, տարբեր տարիների զբաղվել է ակումբի սելեկցիայով: Հենց Անդրեասյանի շնորհիվ Հայաստանում հայտնվեցին բրազիլացիներ Մարկոս Պիզելին, Ռենատոն, Ջուլիանոն, Ալեքսը: Մարկոսն ու Ալեքսը հետագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացան և համալրեցին ազգային հավաքականի շարքերը, իսկ Մարկոսը նաև դարձավ թիմի առաջատարներից մեկը:

2000թ.-ին «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի անցկացրած քվեարկության արդյունքում Անդրեասյանը ճանաչվեց 20-րդ դրի հայկական ֆուտբոլի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ զիջելով միայն Խորեն Հովհաննիսյանին:

2019 թվականի օգոստոսից Անդրիասյանն աշխատում էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, զբաղեցնելով նախ զարգացման գծով փոխտնօրենի, այնուհետև գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնները։

Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ ցավակացական ուղերձներ են հղել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները:

Տպել
2470 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ