«Մեծագույն փիլիսոփան դաստիարակեց մեծագույն մարդասպանին»․ Արշալույս Հարությունյանը՝ նոր ներկայացման մասին

Երեւանի Կամերային Պետական թատրոնում պրեմիերա է սպասվում։ Ներկայացումը բեմադրել է ռեժիսոր Արշալույս Հարությունյանը։ Այն կոչվում է «Կեսարի խրախճանքը»։

Կամերայինում այս ներկայացումը վերաբեմադրվում է արդեն երրորդ անգամ։ Նախորդ անգամ՝ 2012 թվականին, այն թատրոնի խաղացանկում էր «Ներոն» անվամբ։ Այժմ նորովի, որոշակի փոփոխությունների ենթարկված ու նոր դերասանական կազմով կներկայացվի հանդիսատեսի դատին։

Արշալույս Հարությունյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ կորոնավիրուսից առաջ էին սկսել փորձերը եւ հենց համավարակի պատճառով էլ ընդհատել։

«Դադարից հետո, երբ համավարակի պայմաններում կրկին թույլատրեցին եւ թատրոնները վերաբացվեցին որոշակի սահամափակումներով, մենք սկսեցինք աշխատել բայց հետո մեկ այլ՝ շատ ցավալի իրադարձությամբ՝ պատերազմով պայմանավորված փորձերը հետաձգվեցին»,-պատմեց Արշալույս Հարությունյանը։ Պատերազմին կամավորագրված մշակութային գործիչների թվում էր նաեւ ռեժիսոր Արշալույս Հարությունյանը։

Ռեժիսորը նկատեց՝ վերջնական փորձերն արել են արդեն հետպատերազմյան շրջանում։ Ներկայացումն այժմ պատրաստ է։ Առաջնախաղը կլինի հունվարի 17-ին։ 
Արշալույս Հարությունյանի բեմադրած «Կեսարի խրախճանքը» ներկայացումը Էդուարդ Ռաձինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոն» պիեսի հիման վրա է։ Համանուն պիեսի մոտիվներով էլ այն 2012 թվականին բեմադրել էր Արա Երնջակյանը։ Այն ժամանակ դերասաններն էին Գեորգի Ամիրագյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Մանուկ Հախվերդյանը, Սենիկ Բարսեղյանը եւ Անի Գրիգորյանը։

Էդուարդ Ռաձինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոն» պիեսի հիման վրա ներկայացումը Կամերայինում առաջին անգամ բեմադրվել է 1986 թվականին։ Իդեպ, երկու անգամն էլ դերասան Գեորգի Ամիրագյանն է մարմնավորել Ներոն կայսրի կերպարը։ Ավելի վաղ Արա Երնջակյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Ռաձինսկին անձամբ է տեսել Գեորգիի խաղն ու շատ է հավանել։

Դադարից հետո ենթարկվելով որոշակի փոփոխությունների, այժմ վերաբեմադրված տարբերակով ու դերասանների նոր կազմով այն կլինի թատրոնի բեմում։ Այս անգամ Ներոն կայսրի կերպարը մարմնավորում է դերասան Սենիկ Բարսեղյանը, դերերում են՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Բաղդասարյանը, Մարիկա Դովլաթյանը, Նարեկ Ալեքսանյանը եւ Մհեր Ալաբեգյանը։

Ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է անցյալ, երբ Հին Հռոմի կառավարիչը կայսր Ներոնն էր, որը հայտնի է դարձել իր դաժանությամբ: Բռնապետական կարգերի ու սանձարձակության շուրջ ծավալվում է դրաման: Այս ներկայացումը թատերագետներն հետեւյալ կերպ են բնորոշում՝ դատավարություն, կյանքի «կատակերգություն», իշխանություն, անսահման դաժանություն։ Ըստ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի էլ՝ գաղափարական առումով հետեւյալ խորագրի ներքո կարելի է այն ներկայացրել՝ «Մեծագույն փիլիսոփան դաստիարակեց մեծագույն մարդասպանին»։ Խոսքը Սենեկայի մասին է, որը Ներոնի ուսուցիչն էր։ «Մնացածը կուզեմ, որ հանդիսատեսը նայի ու մանրամասները ընկալի»,- ասաց բեմադրիչ-ռեժիսորը։

Ներոնը 2021 թվականի հայկական թատրոնում առաջին ներկայացումն է։ Այս տարվա առաջին ներկայացումն է հետպատերազմյան ծանր հոգեբանական ապրումներով ու համավարակով պայմանավորված սահմանափակումներով հագեցած այս ժամանակահատվածում։ Բեմադրող ռեժիսորից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիք ունի հանդիսատեսին ինչ կտա այս ներկայացումը եւ արդյոք մարդիկ պատրաստ են նմանատիպ ներկայացումների։

«Իրականում, շատ ցավելի է այդ մասին խոսել։ Թատրոնի նպատակը բնականաբար երբեք չի եղել ինչ որ բանից շեղելը, ոչ էլ այն զվարճանքի վայր է, բայց որ հիմա պիտի անենք այնպիսի ստեղծագործություններ, որոնք մեր հանրությանը չցավեցնեն՝ դա հաստատ է։ Իրականում շատ բարդ է, բայց սա առիթ է ինքներս մեզ համոզելու, որ մենք չենք մեռել, շարունակում ենք ապրել, պիտի շարունակենք մտածել, ստեղծագործել։ Այս իրավիճակում շատ կարեւոր է, թե թատրոնն ինչ կանի, ինչ կմատուցի»,-ասաց Հարությունայնը։

Ռեժիսորը նաեւ ցանկացավ անդրադառնալ «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորված տարբերակին, որը իդեպ հունվարի 28-ից կլինի բոլոր կինոթատրոններում։ Նա ցավով փաստեց՝ ֆիլմը նկարել էր նվիրելով Ապրիլյան պատերազմին, այսօր ցավոք, դրանից հետո իրադարձությունների այնպիսի զարգացում ու ավարտ եղավ, որ այն նվիրվում է հազարավոր հայ զինվորներին։

Համաճարակային պայմաններից ելնելով թատրոնում տեղերը խիստ սահմանափակ են՝ ցանկացողները տոմսերը պետք է ամրագրեն նախապես։ Տոմսերի արժեքը սկսվում է 1000 դրամից, հասնում է 5000-ի։

Տպել
2758 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը