Երբ տրամաբանությունը բացակայում է. հայկական ֆուտբոլային ակումբները՝ ձմեռային դադարի ընթացքում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այժմ դադար է։ Հայաստանում այն ունի իր առանձնահատկությունները։ Եթե սովորաբար թիմերը առաջնության դադարներն օգտագործում են կազմի թույլ տեղերը ուժեղացնելու, որոշ շտկումներ անելու և մրցաշրջանի երկրորդ կեսին սխալներն ուղղած մոտենալու համար, ապա Հայաստանում ձմեռային դադարից հետո կարող ենք որոշ թիմեր ընդհանրապես անճանաչելի լինել։

Ներկա պահին Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող 9 թիմերից առնվազն 4-ում կարող ենք տոտալ վերակառուցման ականատես լինել։ Ընդ որում, այդ թիմերից ոչ բոլորն էլ հետնապահների թվում:

Երևանի «Փյունիկում» փոփոխությունները սպասելի են․ առաջին շրջանում ձախողվելուց հետո ակնհայտ էր, որ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ունակ չէ թիմը դուրս բերել ճգնաժամից։ «Փյունիկի» ղեկավարությունը լուծումը գտավ՝ ի դեմս Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի։ Ինչպես ստացվեց, որ Մելիքյանը թողեց չեմպիոնության համար պայքարող «Ալաշկերտն» ու միացավ հետնապահ «Փյունիկին», դժվար է ասել, բայց հայկական ֆուտբոլում տրամաբանություն փնտրել պետք չէ։ Այժմ «Փյունիկն» արդեն ունի երիտասարդ, բայց բավականին փորձառու մարզիչ, որը պետք է կարողանա իր տրամադրության տակ ունեցած, ինչպես նաև սպասվող տրանսֆերներից հետո միացած ֆուտբոլիստներով փորձի փրկել 2020/21 մրցաշրջանն ու պատրաստի թիմը նաև 2021/22 մրցաշրջանին։

Մելիքյանի հեռանալը խնդրի առջև կանգնացրեց «Ալաշկերտի» ղեկավարությանը, բայց այդ խնդրի լուծումը արագ գտնվեց։ Այստեղ արդեն տրամաբանությունը հստակ է, թեև ոչ բոլորի համար հասկանալի․ ցանկացած անհասկանալի իրավիճակում մարզիչ նշանակիր Աբրահամ Խաշմանյանին։ Հայաստանի վերջին տարիների ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը 4-րդ անգամ է գլխավորում «Ալաշկերտը»։ Թե որքան ժամանակով այս անգամ, դժվար է ասել։ Խաշմանյանի՝ ակումբը գլխավորելուց հետո «Ալաշկերտը» կատարեց նաև իր առաջին տրանսֆերը․ թիմը համալրվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյով։ Այն դեպքում, երբ «Ալաշկերտում» է հանդես գալիս Հայաստանի առաջնության լավագույն դարպասապահներից մեկը՝ սերբ Օգնյեն Չանչարևիչը։ Իհարկե, դարպասապահների մրցակցությունը դեռ ոչ-ոքի չի վնասել, հուսանք՝ այս անգամ էլ չի վնասի, և Յուրչենկոն խաղային պրակտիկա կունենա, ինչն անհրաժեշտ է Հայաստանի հավաքականին։ 

Լուրջ փոփոխությունների շեմին է կանգնած Չարենցավանի «Վանը»։ Պրեմիեր լիգայում առաջին մրցաշրջանում չարենացավանցիներն ամուր ու համակրելի թիմի տպավորություն են թողել, բայց ակումբի ղեկավարությունը կարծես թե համաձայն չէ այդ դերի հետ։ Խոսակցություններ կան, որ պաշտոնանկ են եղել ակումբի փոխնախագահ Կարեն Բարսեղյանն ու թիմի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը, որոնք ակումբում էին հիմնադրման օրվանից և մեծ ներդրում են ունեցել ակումբի զարգացման գործում։ Փոխարենը, թիմը վստահվել է ուկրաինացի մասնագետների։ Դա էլ իր հերթին ենթադրում է կազմի թարմացում, միգուցե՝ նախկին ԽՍՀՄ երկներից մեծ թվով ֆուտբոլիստների ներգրավում․․․

Վանաձորի «Լոռին»․ իր հերթին օրերս հայտարարեց 8 ֆուտբոլիստների հեռանալու մասին։ Նրանց մեծ մասը, իհարկե, պահեստային էր, և հիմնական կազմում մեծ փոփոխություններ դժվար թե լինեն։ Հիմնական կազմի խաղացողներից էր միայն Ալմոգ Օհայոնը, որը մրցաշրջանի առաջին հատվածում շատ լավ տպավորություն էր թողնում։ 

Ձմռանն արդեն մի քանի ցավալի կորուստներ է ունեցել Երևանի «Նոան»։ Հայաստանի փոխչեմպիոններից պայմանագրի ավարտից հետո հեռացավ Դենու Սպատառուն՝ տեղափոխվելով «Նոայի» հիմնական մրցակիցներից մեկի՝ «Արարատ-Արմենիայի» կազմ։ Ռոտացիայի կարևոր խաղացողներից ևս մեկը՝ Արտյոմ Սիմոնյանը, տեղափոխվեց Ռուսաստանի Առաջին դիվիզիոն։ Եթե թիմի հարձակման գծի առաջատար Մաքսիմ Մայրովիչն էլ տեղափոխվի Ռուսաստան, ապա «Նոան» կարող է լուրջ խնդիրներ ունենալ, եթե համարժեք փոխարինողներ չգտնի։

«Արարատ-Արմենիան» նույնպես կորցրեց առաջատարներից մեկին՝ Մաիլսոն Լիմային, իսկ Լուիս Օգանան, ով ռոտացիայի կարևոր խաղացող էր, հեռացավ պայմանագրի ավարտից հետո։ Բայց չեմպիոններն արագ արձագանքեցին։ Ձեռք բերելով Դենու Սպատառուին, որն արդեն ծանոթ է Հայաստանի առաջնությանը, լրջորեն ուժեղացրեց իր կազմը նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյով։

Առայժ լուրջ ցնցումներ չկան «Ուրարտուում», «Արարատում» և «Շիրակում»։ «Արարատի» կայունությունը, ընդհանրապես, կարող է դառնալ թիմի հաջողությունների գրավականը։ Երևանցիները բաց թողեցին պահեստային դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչին, նրա փոխարեն ձեռք բերեց Հայաստանի հավաքականի թեկնածու Գրիգոր Մելիքսեթյանին։ Պաշտպանությունն ուժեղացրեց «Արարատ-Արմենիայի» խաղացող Արթուր Դանիելյանով, սերբ Դիմիտրիյե Պոբուլիչն էլ կմեծացնի մրցակցությունը կիսապաշտպանությունում։

«Ուրարտուն» բաժանվել է մի քանի պահեստային լեգիոներներից, մեկ-երկու ձեռքբերում էլ ունենալու դեպքում լիարժեք պատրաստ կլինի մրցաշրջանի երկրորդ կեսին։ 

Ինչ վերաբերում է «Շիրակին», ապա վերջինն, և, ամենայն հավանականությամբ, կշարունակեն մեծ մասամբ հանդես գալ տեղական կադրերով: Դարպասապահ Ստեֆանովիչը կփոխարինի թիմից հեռացած փորձառու Գևորգ Կասպարովին, միգուցե ևս 2-3 լեգիոներներ կլինեն Աֆրիկայից, բայց մեծ փոփոխությունները քիչ հավանական են:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
2667 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է