Նավալնիին կալանավորելու որոշում է կայացվել տարօրինակ պայմաններում. նիստը ոստիկանական բաժանմունքում էր

Խիմկինսկի դատարանը ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ նավալնիին 30 օրով կալանավորելու որոշում է կայացրել: Դատարանը արտագնա նիստ է արել՝ ոստիկանական բաժանմունքում, որտեղ հայտնվեց կիրակի երեկոյան՝ Գերմանիայից վերադառնալուն պես։ Ընդ որում, Նավալնիի փաստաբաններն այդ նիստի մասին տեղեկացվել են մեկնարկից մի քանի րոպե առաջ:

Խիմկինսկի քաղաքացիական դատարանից սկզբում պարզաբանել են, որ նման որոշում է կայացվել՝ տեղում լրագրողների ներկայությունն ապահովելու համար: Ավելի ուշ, ՌԴ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ արտագնա նիստ է եղել, քանի որ Նավալնին կորոնավիրուսի թեստավորում չի անցել: Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է խարդախության մեջ: Դեկտեմբերի վերջին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Նավալնիին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար: Հետաքննության համաձայն՝ քաղաքական գործիչն անձնական կարիքների համար է ծախսել այն գումարները, որոնք դոնորներն ուղարկում էին իր հետ կապված ֆոնդերին: Նավալնին սակայն հերքում է այս մեղադրանքը:

Ավելի վաղ, ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունից էլ հայտնել էին, որ Նավալնին խախտել է «Իվ Ռոշերի» գործով պայմանական պատժի կրման կանոնները՝ չգրանցվելով ռուսական տեսչությունում գերմանական կլինիկայից դուրս գրվելուց հետո: Ծառայությունը պահանջ է ներկայացրել վերացնել նրա նկատմամբ պայմանական ազատազրկման որոշումը՝ այն փոխարինելով 3,5 տարվա դատապարտման քրեակատարողական հիմնարկում: Նավալնիի նկատմամբ ՌԴ տարածքում հետախուզում էր հայտարարվել: Այս գործով էլ խափանման միջոցի հստակեցման համար դատական նիստի օր է նշանակվել հունվարի 29-ը:

Կալանավորումից հետո, Նավալնիի փաստաբաններից Վադիմ Կոբզեվը Интерфакс-ին հայտնել է որ անշուշտ, իրենք բողոքարկելու են դատարանի՝ հապշտապ կայացրած որոշումը:

Իրականում, դատարանի՝ նման շտապողականությամբ եւ անմիջապես ոստիկանական բաժանմունքի սենյակներից մեկում կայացած նիստն անակնկալ է եղել և՛ Նավալնիի, և՛ նրա փաստաբանների համար:

Փաստաբաններից Օլգա Միխայլովան էլ հայտնել է, որ 12:29-ին ծանուցվել է այն մասին, որ 12:30-ին կայանալու է դատական նիստ անմիջապես բաժանմունքում: Նրա խոսքով, ինքը երբևէ նման նախադեպի մասին չի իմացել ու առհասարակ չեն պատկերացնում՝ ինչպես է նման նիստ հնարավոր կամ նման որոշումն ինչքանով է օրինաչափ:

Նավալնին ինքն էլ է փաստաբանների եւ օգնականի տեսանյութերում խոսել բաժանմունքում տեղի ունեցածի մասին. 

«Ես չեմ հասկանում ինչ է կատարվում: Ինձ մեկ րոպե առաջ դուրս են բերել խցից՝ իբր փաստաբանների հետ հանդիպելու  համար: Ես եկել եմ այստեղ, պարզվում է ՝ այս սենյակում Խիմկինսկի դատարանի նիստ է կայանում, ինչ-որ մարդիկ են ինձ նկարահանում, ինչ-որ մարդիկ նսած են աթոռներին, սա անհնարին բան է: Ես տասնյակ օրինազանցություններ եմ տեսել, բայց այն, ինչ տեղի է ունենում այստեղ՝ անօրինականության վերին աստիճան է»,-ասել է նա: 

Նավալնիի տելեգրամ-ալիքում հրապարակված տեսանյութում էլ նա հայտնում է, որ դահլիճ չեն թողնվել լրագրողները: Ներսում են եղել միայն ոստիկանության, քննչական մարմինների լրատվական ծառայությունների աշխատակիցներն ու 1 լրատվական: Նավալնին պահանջել է ներս թողնել դրսում հավաքված տասնյակ լրատվամիջոցների աշխատակիցներին, սակայն պահանջը մերժվել է:

Ներսում եղած միակ լրատվամիջոցը՝ Life Shot-ը հայտնել է, որ գործիչը նաև դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, ինչը ևս մերժվել է՝ անհիմն որակվելով:

BBC-ն պարզել է, որ արտագնա նիստերը դատական պրակտիկայում արտասովոր չեն, դրանք առավել հաճախ իրականացվում են հիվանդանոցներում, երբ մեղադրյալը տեղաշարժի խնդիր ունի, սակայն ոստիկանական բաժանմունքում՝ իսկապես աննախադեպ է: Բացի այդ, խախտվել է Նավալնիի պաշտպանության իրավունքը, քանի որ փաստաբանները պետք է դատական նիստերի մասին ծանուցվեն 5 օր առաջ, արտակարգ նիստերի դեպքերում՝ 1 օրից մինչեւ մի քանի ժամ առաջ:

Նավալնիի կալանավորումն ինքնին իրավաբանական տեսանկյունից վիճելի է: Քրեական և դատավարական օրենսգրքերում չկա դրույթ, որի հիման վրա անվտանգության ուժերը կարող են բերման ենթարկել պայմանականորեն դատապարտված անձին, որոնք, ըստ տեսչության, թաքնվում են վերահսկողությունից: Մասնավորապես, հենց այս պատճառով պատիժների կրման ծառայությունը նախ Նավալնիի նկատմամբ հետախուզում հայտարարեց, ապա պահանջեց նրան բերման ենթարկել:

Ինքը Նավալնին ենթադրում էր նմանատիպ հեռանկարը եւ Գերմանիայից վերադառնալուց օրեր առաջ հայտնել էր, որ անկախ ամեն ինչից, վերադառնալու է հայրենիք:

Բրիտանական The Guardian պարբականը գրել է, որ ռուսական իշխանությունների ձեռքին են Նավալնիի հետ կապված հետագա զարգացումները, քանի որ նրանք վերջինիս հետ փորձել են գրեթե ամեն ինչ՝ դատական գործընթացներ, տնային կալանք, առևանգել են եղբորը, դատապարտել, հալածել ընտանիքին: Այժմ Նավալնիի համար, ըստ պարբերականի, հնարավոր է՝ երկարատև ազատազրկում է նախատեսված:

Ըստ New York Times-ի, Շերեմետյեվոյում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին 2 բան՝ որքան անվախ է Նավալնին և որքան է վախենում ռուսական իշխանությունը: Լրատվամիջոցը նաև գրում է, որ առաջիկա օրերին ընդդիմադիրների կողմից Ռուսաստանում բողոքի ցույցեր են սպասվում՝ Նավալնիի ազատազրկման հետ կապված:

The Independent-ն էլ նշել է, որ օդանավակայանում ընդդիմադիր գործչի ձերբակալումն իսկական թատրոնի է նմանվել, բայց վերջինս լռել չի պատրաստվում և նրան խանգարել չեն կարող անգամ բանտախցում տեղավորելով:

Washington Post-ը գրել է, որ այս ամենից հետո Ռուսաստանին սպասում են նոր պատժամիջոցներ ու բողոքի ակցիաներ:

Հիշեցնենք, ձերբակալությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել «անհապաղ և առանց որևէ պայմանի» ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին։

Ջեք Սալիվանը, ում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական, նույնպես կոչ է արել արագ կազմակերպել Նավալնիի ազատ արձակումը: Սալիվանն իր թվիթերյան էջում նշել է, որ, բացի այդ, նրա նկատմամբ մահափորձ կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ևս, անընդունելի անվանելով Նավալնիի ձերբակալումը, ռուսական իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան:

Համատեղ հայտարարության մեջ Նավալնիի ազատ արձակման կոչ են արել նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարները՝ նշելով, որ եթե նրան չազատեն, կքննարկվի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը։ Բալթյան երկրները սպառնացել են, որ Եվրամիությունը կսկսի զբաղվել Նավալնիի անազատության գործով:

Ավստրիայի ԱԳ նախարարը ձերբակալության կապակցությամբ արտահայտել է խոր անհանգստություն և կոչ արել Նավալնիի կյանքի նկատմամբ ոտնձգությունների հետ կապված լիարժեք ու թափանցիկ հետաքննություն անցկացնել։

Ընդդիմադիր գործչի ազատ արձակման մտահոգությամբ առանձին հայտարարությամբ են հանդես եկել Դանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ևս: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջել է անհապաղ արձագանքել Նավալնիի ձերբակալությանը, իսկ ՌԴ իշխանություններին դիմելով՝ նշել, որ խնդրում է ազատ արձակել վերջինիս:

Նավալինին, Բեռլինից վերադարձել է Մոսկվա Գերմանիայում երկարատև բուժում ստանալուց հետո, «Շերեմետևո» օդանավակայան է ժամանել «Պոբեդա» ավիաընկերության DP 936 չվերթով Բեռլինի Բրանդենբուրգի օդանավակայանից: Վայրէջքն ի սկզբանե նախատեսված է եղել «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ հավաքված են եղել բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, Նավալնիի աջակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սակայն վայրէջքի գոտու հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռն իջել է «Շերեմետևոյում»:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Նավալնիին թունավորել էին «Նովիչոկ» խմբի քիմիական նյարդապարալիզացնող նյութով: Նման եզրակացության են եկել գերմանական կլինիկայի մասնագետները երկար ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո: Արդյունքները երկու անգամ հաստատվել են Ֆրանսիայի եւ Շվեդիայի անկախ լաբորատորիաների կողմից:

Նա երկարատեւ բուժում էր ստանում Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, որտեղ տեղափոխվել էր անգիտակից վիճակում, կոմայի մեջ:

Գերմանիան, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ միջազգային այլ կառույցներ ու տասնյակ երկրներ մեղադրում էին Ռուսաստանի Դաշնությանն ու բացատրություններ պահանջում, քննարկվում էր Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ ու պատժամիջոցներ սահմանելու տարբերակը, քանի որ հիշյալ թունանյութը պետական թույլտվությամբ կիրառում են միայն ռուսական հատուկ ծառայությունները:

Տպել
2969 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը