Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող մի շարք երիտասարդների տարկետում կտրվի․ ովքեր են երաշխավորել

20/01/2021 schedule21:56

ՀՀ կառավարությունը պատրաստվում է վաղվա նիստում 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ մշակույթի եւ արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք երիտասարդների։

Մասնավորապես նախատեսվում է տարկետում տրամադրել՝ պարող Գոռ Սարգսյանին եւ դաշնակահարաներ՝ Արթուր Գրիգորյանին, Գեւորգ Մատինյանին, Անդրեյ Կուրբետին։

Կառավարությունը ակնկալում է, որ որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի եւ արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաեւ հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում։

Նրանց համար երաշխավորագրեր են ներկայացրել մի շարք անվանի գործիչներ։

Գոռ Սարգսյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ, «Երեւանի պարարվեստի պետական քոլեջ»-ի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ՝ Վ. Գալստյանը, Ն. Մեհրաբյանը, Է. Մնացականյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Մարիկյանը:

Գեւորգ Մատինյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը:

Արթուրի Գրիգորյանի եւ Անդրեյ Կուրբետի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ երիտասարդների նվաճումները։

Գոռ Սարգսյանը սովորում է «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Դասական պար» բաժնի 2-րդ կուրսում:

Մրցույթներ և նվաճումներ.

2017թ. Երևանի պարարվեստի պետական քոլեջում կազմակերպված «Դասական մենապարերի» մրցույթին արժանացել է պատվոգրի և 3-րդտեղ մրցանակի.

2018թ. Երևանում անցկացված «Գլոբալ Ֆեսթ» միջազգային մրցույթին «Դասական պար» անվանակարգում գրավել է 3-րդ տեղ և դարձել դափնեկիր.

2018թ. Երևանի պարարվեստի պետական քոլեջում կազմակերպված «Դասական մենապարերի» մրցույթին՝ նվիրված Մարիուս Պետիպայի 200 ամյակին արժանացել է պատվոգրի և 2-րդ մրցանակի.

2018թ. Վրաստանի Հանրապետությունում Վախթանգ Ճաբուկիանիի անվան V միջազգային մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի, ինչպես նաև «Մարիուս Պետիպայի բեմադրության լավագույն կատարող» անվանակարգում ստացել է մրցանակ.

2018թ. Երևանի պարարվեստի քոլեջում կազմակերպված «Դասական մենապարերի» մրցույթին դարձել է դափնեկիր և արժանացել 2-րդ մրցանակի.

2019թ. մասնակցել է Վրաստանի Հանրապետությունում Վախթանգ Ճաբուկիանիի անվան VI միջազգային մրցույթին և «Ժամանակակից պար» անվանացանկում արժանացել է 1-ին մրցանակի.

2019թ. օգոստոսին Չինաստանում մասնակցել է «GIDC» միջազգային պարային մրցույթին՝ «Դասական մենապար» անվանակարգում և «Ժամանակակից պար» անվանակարգում դարձել է դափնեկիր, արժանացել 2-րդ, 4-րդ և 6-րդ մրցանակների:

Արթուր Գրիգորյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտությամբ բակալավրական կրթական ծրագրով առկա ուսուցման անվճար համակարգի 1-ին կուրսում:

Արթուր Գրիգորյանը բազում ելույթներ և մենահամերգներ է ունեցել Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այդ թվում նաև ելույթներ ՀՀ Սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ և մասնակցել միջազգային փառատոնների և մրցույթների: 2019թ. «ClaviCologne» միջազգային մրցույթ փառատոնի շրջանակներում համերգներով և վարպետության դասերով հանդես է եկել Գերմանիայում: 2017-2018թթ. համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Վիեննայում, Զալցբուրգում:

Արթուր Գրիգորյանը վարպետության դասեր է վերցրել Ա. Ժակունի, Պ. Բագլիերի, Ս. Նավասարդյանի, Ա. Գորլախի, Դ. Ալեքսեևի և Դ. Բաշկիրովի մոտ:

Մրցույթներ և նվաճումներ.

Մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, արժանացել է հատուկ մրցանակի, Երևան, 2011թ.

Մասնակցել է «Վերածննունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել է 1-ին կարգի մրցանակների, 2013-2013թթ.

Մասնակցել է «Ապագայի արտիստներ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել է հատուկ մրցանակի, Թուրքիա, 2014թ.

Մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ  դաշնակահարների 3-րդ միջազգային մրցույթին, արժանացել է 2-րդ կարգի մրցանակի, Երևան, 2015թ.

Մասնակցել է Ռիգայում կայացած միջազգային մրցույթին, նվաճել է 2 ոսկե մեդալ «մենանվագ» և «դաշնամուրային դուետ» անվանակարգերում, 2019թ.

Մասնակցել է «Նոր Անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ  և 9-րդ միջազգային փառատոնում, ստացել է դիպլոմ, Երևան,2016թ., 2019թ.

Մասնակցել է «Sviatoslav Richter» միջազգային դաշնակահարների մրցույթին, արժանացել է 1-ին մրցանակի, Հարավային Կորեա, 2020թ.

Մասնակցել է «Paderewski» միջազգային դաշնակահարների մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի, 2020թ.:

Գևորգ Մատինյանը սովորում է Համբուրգի երաժշտության և թատրոնի համալսարանի դաշնամուրային բաժնում, պրոֆ. Հուբերտ Ռուտկովսկու մոտ:

Գևորգ Մատինյանը 2008-2015թթ. սովորել է «Արեգնազան» կրթահամալիրում: 2009-2013թթ.՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Դիանա Խաչատրյանի դասարանում: 2016-2019թթ.՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆ. Վիլլի Սարգսյանի մոտ: 2016-2019թթ.՝ Պ.Ի. Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում: 2016-2019թթ.՝ սովորել է նաև դոցենտ Արեգ Սարգսյանի մոտ:

Մրցույթներ և նվաճումներ.

2-րդ և հատուկ մրցանակ Ա. Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար Ա. Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնում, Երևան, 2013թ.

2-րդ մրցանակ և «Junior-Preis» «Klavierpodium» պատանի դաշնակահարների 13-րդ միջազգային մրցույթում, Մյունխեն, 2013թ.

1-ին մրցանակներ «Դաշնամուր» և «Կամերային անսամբլ» կարգերում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում, Գյումրի, 2017թ.

2-րդ մրցանակ Ա. Բանաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնում, Երևան, 2017թ.

Դիպլոմ և հատուկ մրցանակ «Խոստումնալից պատանի կատարող» Ֆ. Շոպենի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 12-րդ մրցույթում, Նարվա (Էստոնիա), 2 փուլ, 2018թ.

Մասնակցություն «ClaviCologne» միջազգային մրցույթին և վարպետաց դասեր, Համբուրգ, 2019թ.

ԳրանՊրիև 1-ինմրցանակ «Гдерождаетсяискусство» պատանի և երիտասարդ երաժիշտների կատարողական վարպետության 6-րդ միջազգային մրցույթում, Կրասնոդար, 3 փուլ, 2019թ.

2-րդ մրցանակ «Maria Herrero» դաշնակահարների 10-րդ միջազգային մրցույթում, Գրանադա (Իսպանիա), 2 փուլ, 2020թ.

Թեոդոր Լեշետիցկիի անվան դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթի ֆինալիստ, Համբուրգ, 2 փուլ, 2020թ.

3-րդ մրցանակ 3-րդ Փարիզի միջազգային երաժշտական մրցույթում, Փարիզ (ձայնագրությամբ), 2 փուլ, 2020թ.:

Համերգներ, փառատոններ և կրթաթոշակներ.

Մենագամերգներ Հայաստանում (2012, 2014, 2015, 2016, 2018թթ.), Արցախում (2019թ.), Վրաստանում (2015թ.), Գերմանիայում (2015, 2018թթ.), ԱՄՆ-ում (2016թ.).

Մասնակցություն «Նոր Անուններ» երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնում (Երևան 2013, 2015, 2016, 2017թթ.).

Կատարել է Մոցարտի 12-րդ կոնցերտի 3-րդ մասը ՀՀ պետական կամերային նվագախմբի հետ, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, Երևան, 2015թ.

Կատարել է Մոցարտի 1-ին կոնցերտը Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Զավեն Սիմոնյան, Գյումրի, 2018թ.

Կատարել է Մոցարտի 21-րդ կոնցերտի 1-ին մասը Կուբանի սոմֆոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Դենիս Իվենսկի, Կրասնոդար, 2019թ.

Կատարել է Բեթհովենի 12-րդ սոնատը 1801 թ «Schiedmayer Hammerflugel»-ի վրա, «Evolution» Պրոյեկտի շրջանակներում, Համբուրգ, 2019թ.

Ստացել է Համբուրգի գիտության նախարարության կրթաթոշակ (BWFG Leistungsstipendium), 2020, 960€.

Մասնակցել է լեհական երաժշտական հրատարակչության «Music from Shopin’s Land» ձայնագրությունների նախագծին.

Ստացել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կրթաթոշակ (AGBU Scholarship), 2018թ., 2000$:

Գևորգ Մատինյանը մասնակցել է նաև վարպետաց դասերի Արմեն Բաբախանյանի, Լեոնել Մոռալեսի, Ֆիլիպ Ռասկինի, Անդրեաս Ֆրոհլիխի, Բերնդ Գլեմզերի, Բերնդ Գյոցկեի, Յուրի Բոգդանովի, մաուրո Լո Կոնտեի, Պաոլո Բագլիերիի, Ալեքսեյ Գորլաչի, Ռալֆ Նատկեմերի, Ջուլիանո Մացոկանտերի և Յուլիա Կոչուբանի մոտ:

Անդրեյ Կուրբետը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կատարողական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտությամբ բակալավրական կրթական ծրագրով առկա ուսուցման անվճար համակարգի 1-ին կուրսում:

Անդրեյ Կուրբետը 6 տարեկան հասակից մասնակցել է տասնյակից ավելի միջազգային և հանրապետական մրցույթների և փառատոնների, ներկայացրել է ՀՀ-ը տարբեր երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ):

Համերգներ.

2011թ. Բախի կոնցերտով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ.

2014թ. մեծ հաջողությամբ ներկայացրել է Հայաստանը Մոսկվայում՝ կրեմլի Հեորգևյան դահլիճում անցկացված փառատոնին, որտեղ ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ ներկայացրել է հայդնի կոնցերտը.

2017թ. Ա. Խաչատրյան համերգասրահում փայլուն կերպով ներկայացրել է Լիստի 2-րդ կոնցերտը

Մրցույթներ և նվաճումներ.

Մասնակցել է «Նոր Անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ  միջազգային փառատոնում, ստացել է դիպլոմ, Երևան, 2012թ.

Մանսկացել է «Мелодика поколений» 2-րդ միջազգային մանկական երաժշտական փառատոնին, ստացել է դիպլոմ, Մոսկվա, 2014թ.

Մանսկացել է Նյու Յորքում Կաուֆման երաժշտական կենտրոնի կազմակերպած միջազգային երիտասարդական դաշնակահարների մրցույթին,ֆինալիստ, 2015թ.

Մանսակցել է «Jina Bachauer» հեղինակավոր միջազգային երիտասարդական դաշնակահարների մրցույթին, ֆինալիստ, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ, 2016թ.

Մասնակցել է ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական «Դելփյան խաղեր» միջազգային մրցույթին, «Դաշնամուր» անվանակարգում գրավել է1-ին տեղը՝ ստանալովոսկե մեդալ, Եկատերինբուրգ, 2016թ.

Մանսակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել է 1-ին մրցանակի, Երևան, 2019թ.:

Տպել
1301 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ