Արցախյան վերջին պատերազմում հայկական բանակն անհատական մակարդակում ցույց տվեց խիզախության վառ օրինակներ. Ավինյանի ուղերձը

Հայոց բանակի 29-րդ տարեդարձն այսօր նշում ենք բարդ պայմաններում, բայց, կարծում եմ, անհամեմատ իմաստնացած:

Այս մասին ասվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձում՝ ուղղված Հայոց բանակի կազմավորման օրվան: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Ինչպես մեր բազմադարյան պատմությունը, այնպես էլ մերօրյա իրադարձությունները կրկին ապացուցեցին ազգային բանակի անփոխարինելի դերը մեր ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորման գործում: Մեր զինված ուժերի ձևավորումն ինքնին պատմական ոչ-ստանդարտ պայմանի արդյունք էր, երբ բանակը ստիպված էր կայանալու Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

Ցավոք, վերջին երկուսուկես տարիներին բանակում իրականացրած մեր բարեփոխումներն ի զորու չեղան վերանայելու հակառակորդի հետ ռազմական հավասարակշռության խախտված կարգը, և հայկական բանակը հարկադրված եղավ կենաց-մահու պայքար մղել անհավասար մարտում, սակայն պահպանելով իր ողնաշարը:

Արցախյան վերջին պատերազմում հայկական բանակն անհատական մակարդակում ցույց տվեց խիզախության այնպիսի օրինակներ, որ ոչ միայն հիշվելու, այլև դառնալու են ժամանակակից ռազմարվեստի ուսումնասիրության օրինակելի նմուշ: Մեր զինվորների անձնազոհությունը, անելանելի վիճակներում հնարամտությունը, ստեղծարար մտածողությունն ու կոփվածությունը գալիս են փաստելու, որ կայացած բանակ ունենալու ամենակարևոր հիմքը առկա է, և մեզ մնում է զարգացնել այն ինստիտուցիոնալ տեսանկյունից:

Խոնարհվում եմ մեր նահատակված զինծառայողների հիշատակի առաջ և խորին ակնածանքս հայտնում նրանց ծնողներին ու հարազատներին: Պատերազմի արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին հավաստիացնում եմ, որ կառավարությունը հանձնառու է նրանց խնդիրները ամենաբարձր ստանդարտներով լուծելու հարցում:

Պատերազմի պարտությունը, արդ, ոչ թե պետք է մեզ թևաթափ անի, այլ պիտի դառնա մեր խորհումի, անցյալի սխալները շտկելու ու ապագային նորովի նայելու շրջադարձային կետը: Մենք իրավունք չունենք չապահովելու մեր սխրագործ զինվորների բարեկեցությունը, իրավունք չունենք անտարբերության մատնելու հայրենիքի անձնազոհ պաշտպանների հիշատակը, իրավունք չունենք անուշադրության մատնելու հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցներին: Առաջիկայում պարտավոր ենք հայկական բանակի՝ ռազմադաշտի էներգիան փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար:

Շնորհավորելով բոլորին և մասնավորապես ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմին ու զինվորներին՝ մաղթում եմ խաղաղություն և բարի ծառայություն: Դուք եք մեր պետականության հիմնասյունը, և ձեր քաջությամբ է չափվում ու չափվելու մեր հայրենիքի անվտանգությունը:

Տպել
1073 դիտում

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու