Գյումրիում լույս աշխարհ է եկել պատերազմում նահատակված Մյասնիկ Սիմոնյանի որդին (լուսանկարներ)

Նվեր հայրենիքին ու բանակին, սփոփանք ու ուժ՝ ընտանիքին: Այսօր Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել Ջրականում (Ջաբրայիլում) նահատակված Մյասնիկ Սիմոնյանի որդին՝ Կարապետը:

Երեխայի անունը Մյասնիկն էր որոշել: «Սեռը չգիտեր, բայց անունն արդեն հստակ էր»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Մյանսիկի մայրը՝ տիկին Վարդանուշը:

«Հենց 27-ին գալու էին Գյումրի՝ բժշկի, որ իմանային սեռը: (Մյանսիկը Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում էր ապրում): Ըսեց՝ մա, եթե տղա եղավ, պապայի անունը բդի դնեմ՝ Կարապետ: Ու էլ չեկան... չհասցրեց: Սեպտեմբերի 27-ին ծանուցագիր եկավ, իր անուն էլ կար մեջը, որ ներկայանար զինկոմ:

Մյուս օրը գործի էր, ոստիկանության պահպանության բաժնի ծառայող էր ինքը: Ըսեցի, ազիզ ջան, ո՞ւր կերտաս: Ըսեց՝ մա ջան, կանչել են, էրտամ մե հատմ ստորագրեմ, հետ գամ: Ներկայանամ ու վերջ: Գիտեինք, որ կերտա ու հետ գուկա, որովհետև հայրը նոր էր մահացել, կինը՝ հղի, երկու անչափահաս տունը, ու ինքն էր ամեն ինչ անում: Գնաց ու չեկավ»:

Ժամեր անց Մյանսիկը զանգել է արդեն Վանաձորից, տեղյակ պահել, որ տեղափոխվելու են, բայց թե ուր, չգիտի:

«Ու 28-ի առավոտը զանգեց թե՝ մա, մենք արդեն ուրալները նստած գնացինք: Հարցրի՝ ո՞ւր գնացիք, ըսեց՝ չգիտեմ՝ ուր, բայց ուղղությունը երևի Ղարաբաղի կողմն է: Ինքը 2002-ին Քելբաջար է ծառայել՝ Օմար: Զանգեց, թե՝ մա, արդեն հասել ենք Քելբաջար, իմ ծառայությանս տեղն է: Դե, ըսի՝ լավ է, ազիզ ջան: Մենք չէինք պատկերացնե, թե ինչ կա, երկրի դրությունն ինչղ էր: Մյուս օրը տարել էին Ստեփանակերտ, հետո արդեն՝ Ջաբրայիլ:

Ըսի՝ ազիզ ջան, զգույշ կեղնիք, ըսեց՝ հա, խոմ երեխա չեմ ես: Ու էլ չզանգեց: Մեկ էլ զանգեց հոկտեմբերի 1-ին: Հարսիս ըսեցի՝ Ասյա ջան, դու վերցրու խոսա, տես՝ ինչ կսե: Մյասնիկս էլ ըսել էր, թե մամային փոխանցե, որ մե 3-4 օր չզանգեմ, չանհանգստանա, որովհետև կապը լավը չէ: Ու մենք էլ չիդենք՝ ուր կերտանք: Մենք էլ մտածեցինք, որ հարմար եղավ, կզանգե: Ու կսպասեինք»:

Հետո զանգել են Մյասնիկի հետ մեկնած համագյուղացի տղաներն ու տեղյակ պահել, որ վերջինս վիրավոր է, բայց թե ուր են տեղափոխել, չգիտեն: Ընտանիքը որոնել է տղային ամենուր, Երևանի բոլոր հիվանդանոցներում ու հնարավոր վայրերում: Չեն գտել: Ծանոթներից մեկը ուղղորդել է Գորիս: Մի քանի օր տևած որոնումից հետո դիահերձարանում գտել են Մյանսիկի դին՝ գլխին ստացած հրազենային վնասվածքով:

Վաշտի հրամանատարը հետո ընտանիքին պատմել է, որ Մյասնիկի անձնվեր քայլը իր և եւս 40 զինվորի կյանք է փրկել:

«40 հոգով վաշտի հրամանատարի հետ գնացել են շրջափակման մեջ գտնվող տղեքին օգնության: Վաշտի հրամանատարը պատմեց՝ երբ որ իրանց սնայպերիստին խփել են, ըսել է՝ Մյասնիկ, դու գործ չունիս, ինքը ըսել է՝ չէ, ես կվերցնեմ սնայպերիստի զենքը, կպահեմ նշանառության տակ, դուք մտեք՝ տղեքին փրկելու:

Խրամատ չկար, ոչ մի բան չկար, հողը հավասար էր, ու թաքնվելու տեղ չկար, վերևից՝ կրակը, անտառներից էլ՝ իրանց սնայպերիստները, գնալու տեղ չկար, կպատմեր հրամանատարը: Մյասնիկը կշեղեր անընդհատ հակառակորդին, որ մենք կարողանայինք շարժվել:

Երբ որ վիրավորվավ Մյանսիկը, մենք արագ իրան իջեցրինք, ու մեզ հետ իջան նաև 40 զինվորականները: Հրամանատարն ըսավ՝ մորքուր ջան, մենք փրկվել ենք Մյասնիկի կյանքով ու սաղ կյանքերս իրան պարտավոր ու պարտական ենք»,- հուզված պատմեց հերոսի մայրը:

Ասյա Քոսյանը Մյասնիկի կինն է: Նրա համար կյանքն այսօր և՛ գունավոր էր, և՛ անգույն: Երրորդ զավակի ծնունդը մենակ դիմավորեց, առանց ամուսնու, բայց ամեն վայրկյան նրա շունչն ու ներկայությունը զգալով:

Մյասնիկի մայրն ասում է՝ Կարապետի ծննդով ընտանիքում մի նոր լույս վառվեց, նոր հույս արթնացավ:

«Մյասնիկս չկա, իրա որդին մեր մեջ ուժ տվեց ապրելու, արարելու, մյուսներին մեծացնելու: Կարապետիս ծնունդով մեր տունը վերածնվեց: Ճիշտ է, Մյասնիկս ֆիզիկապես չկա, բայց իրա շունչն ու հոգին կա: Մենք Կարապետից Մյասնիկիս կարոտը կառնինք»,- ասաց հւզված տատիկը:

Փոքրիկին տանը 7 տարեկան քույրն ու 5-ամյա եղբայրն են սպասում: Տատիկն ու մայրը վստահ են՝ երեխաները մեծանալու են հենց հոր նման՝ ընտանիքին նվիրված, աշխատասեր, քարից հաց քամող, անհնարինը հնարավոր դարձնող:

Տպել
2130 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ