Երաժշտական դպրոցի կաթսայատունը եւ դրա սպասարկման հողամասը կօտարվի «Արմենիա Վայն»-ին

10/02/2021 schedule20:51

ՀՀ կառավարությունը «Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի Իսակովի պողոտայում գտնվող կաթսայատունը եւ դրա սպասարկման հողամասը ուղղակի վաճառքի ձեւով կօտարի «Արմենիա Վայն» գործարանին: Համապատասխան նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է ներդրումային ծրագրի համաձայն հետ վերցնել պետական գույքի կոմիտեի 360.29 քառ. մետր մակերեսով կաթսայատունը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված  0.94964 հեկտար մակերեսով հողամասը եւ ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Արմենիա Վայն» գործարանին:

2021 թվականի հունվարի 25-ի դրությամբ՝ գույքի գնահատված արժեքը կազմում է՝ 446 մլն 169.1 հազար դրամ: Ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը կկազմի՝ 378 մլն 644.1 հազար դրամ:  

Գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը`236 մլն 355.9 հազար դրամ։

Ներդրումային ծրագրով՝ գնորդը պարտա­վորվում է՝

ա) Իսակովի պողոտա 13/12 հասցեում կառուցել նոր մասնաշենքեր, ստեղծել ծրագրավորման համար անհրաժեշտ նորարարական ստուդիաներ, որտեղ նախնական հաշվարկով կաշխատեն՝ 300-350 աշխատակիցներ,  

բ) իրականացնել 1 մլրդ դրամի ներդրումային ծրագիր՝ հետեւյալ համամասնությամբ.

- 2021-22 թթ. ընթացքում՝ 150 մլն դրամ,

- 2023 թվականի ընթացքում՝ 450 մլն դրամ,

- 2024 թվականի ընթացքում՝ 400 մլն դրամ,

գ) Կազմակերպության սաներին անհատույց հիմունքներով թույլատրել օգտվել գնորդին պատկանող մարզադաշտից։

դ) իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման համար սահմանված գումարներն ու տուրքերը:

Գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին՝ մինչեւ գնորդի կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը։

Գնորդը գույքի վաճառքի գումարի 70 տոկոսը պետք է ուղղի ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե`ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ «Շենքերի եւ շինու­թյունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Տպել
1373 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)