Ուրախ եմ, որ բոլորիդ դիմակներով եմ տեսնում. ճանաչողական այցով Գյումրիում էր առողջապահության նախարարը (լուսանկարներ)

«Ուրախ եմ, որ բոլորիդ դիմակներով եմ տեսնում»,- գյումրեցի լրագրողներին դիմեց ՀՀ առողջապահության նախար Անահիտ Ավանեսյանն այսօր Գյումրի կատարած ճանաչողական այցի ժամանակ:

Նախարարն ասաց՝ Շիրակն առաջին մարզն է, որից սկսել է պաշտոնական այցերն ու խնդիրներին ծանոթանալու ընթացքը: Այնուհետ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ մասնակցեց բժշկական կենտրոնի թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը։

Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում: Այն կապահովի ոչ միայն բժշկական կենտրոնի թթվածնի պահանջարկը, այլև անհրաժեշտության դեպքում բուժհաստատությունը թթվածին կմատակարարի այլ հիվանդանոցների ևս։

«2020 թվականին քովիդի բաժանմունքը երբ բացվեց, մենք ունեցանք թթվածին ապահովելու լուրջ խնդիր, քանի մարզի թթվածին ապահովելու հնարավորությունները 140-ից 170 բալոն է, իսկ մենք սկսեցինք օգտագործել 200 և ավելի բալոն: Օր է եղել, նույնիսկ 270 բալոն: Հիմա այս սարքն արդեն ի վիճակի է օրական 240 բալոն թթվածին արտադրել: Կայանն էլ կա և վերալիցքավորում է: Այսինքն, մարզն այլևս թթվածնի խնդիր չի ունենա: Հարկ եղած դեպքում այլ մարզերին կարող ենք մատակարարել»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը:

Տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում: Սարքավորման  առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում  և չհասնել մայրաքաղաք։ Արմեն Իսահակյանն ասաց՝ տնօրեն դառնալու առաջին օրվանից է ցանկացել, որ գյումրեցին մնա ու բուժվի տեղում: Իսկ այս նոր սարքը հնարավորություն կտա ապրիլ-մայիսից կենտրոնում իրականացնել կյանք փրկող նոր ծրագիր, և սրտամկանի ինսուլտ ստացած հիվանդ, օրինակ, էլ չի հասցվի մայրաքաղաք: Տեղում, շատ արագ անոթը կուսումնասիրվի, բուժումն արագ կկազմակերպվի»,- ասաց Իսահակյանը:

Տոմոգրաֆիկ սարքավորումը նոր է գործարկվում, բայց արդեն կոնտրաստ նյութով հետազոտվելու համար գրանցվածներ կան: Ամեն ամիս այդ հետազոտության համար «Գյումրի» ԲԿ-ից մայրաքաղաք է ուղեգրվում 10-15 հիվանդ, տաերկան 200 մարդու մասին է խոսքը: Հիմա արդեն չեն գնա, կհետազոտվեն Գյումրիում: Այս թվի մեջ չեն մտնում նրանք, որոնք ինքնուրույն են գնացել Երևան, և Շիրակի մարզի տարբեր համայնքներից են:

Նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունելով իրականացված ծրագրերը՝ ասաց, ամեն ինչ արվելու է, որպեսզի մարզերի բուժհաստատությունները էլ ավելի կայունանան:

«Չնայած անցած տարի չգնաժամային էր, այնուամենայնիվ մենք մեծ աշխատանք կատարեցինք բուժհաստատությունները սարքավորումներով համալրելու: Դրանք կլինեն շարունակական»,-ասաց Ավանեսյանը:

Ներկա պահին նախարարության բազմաթիվ ծրագրերից Ավանեսյանն ընդգծեց կորոնավիրուսիի պատվաստանյութի ներկրումն ու պատվաստման գործընթացի կազմակերպումը: «Մի քանի հարթակով բանակցում ենք Հայաստանի համար լավագույն պայմաններով ապահովելու պատվաստանյութը: Արդեն վերջնական փուլին ենք հասել ռուսական «Սպուտնիկ»-ի ձեռք բերման հարցում: Փոքր խմբաքանակ է բերվել, դա նվեր է, ավելի մեծ խմբաքանակի սպասում ենք մոտ ժամանակներում»,- տեղեկացրեց նախարարը:

Եղել են պատվաստվողներ՝ հարցին, պատասխանեց՝ այո (առաջին պատվաստվողներից մեկը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է եղել ու փոխնախարարները- խմբ.): Պատվաստվել են, կոմնակի ազդեցություններ չեն եղել, հանգիստ է եղել ընթացքը: Պատվաստման ծրագրում առաջնային օղակը ռիսկային խմբերն են լինելու: Բայց պատվաստումը կրելու է կամավոր բնույթ: Ոչ մեկին ոչինչ չի պարտադրվի:

Այս պահին, ըստ նախարարի, կորոնավիրուսի թվերը բարձր չեն, սակայն զգոնությունը պետք չէ թուլացնել:

«Մեզ հաջողվեց վարակը բերել կառավարելի շրջան, և մենք որևէ խնդիր չունենք ճիշտ ժամանակին բժշկական օգնություն տրամադրելու հարցում: Բայց ասել, որ կորոնային հրաժեշտ ենք տվել, շատ վաղ է: Եվ կանխատեսումներ անելը բավականին բարդ է: Շատ կարևոր է, այն փոքրաթիվ միջոցառումներին, որոնք որ դեռ առկա են, բնակչությունը հետևի, եթե պատվաստումների ընթացքը բարեհաջող սկսվի, և ռիսկային խմբերը պատվաստվեն, պիտի որ նման բարձր ալիքներ արդեն չունենանք»,-ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանն այնուհետ այցելեց Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց:

Լուսանկարները «Հայկական ժամանակի»

Տպել
1465 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»