Պլաստիկե շշերի կափարիչներ են հավաքում՝ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու համար

16/02/2021 schedule21:07

Պլաստիկե շշերի կափարիչներ՝ անվասայլակ գնելու համար. ահա այսպիսի նախաձեռնություն է սկսել Կարինա Բաղդասարյանը՝ վստահ լինեկով, որ սա կարող է օգտակար եւ օրինակելի ավանդույթ ձեւավորել մեր հասարակության մեջ: Պարզապես անհրաժեշտ է մարդկանց հուշել, որ առաջին հայացքից անպետք թվացող իրերը եւս կարող են ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկին պետք գալ. պետք է խելամիտ գտնվել, օգտագործել երեւակայությունը եւ մտածել օգնության կարիք ունեցողին քո ուժերի ներածին չափով օգնելու մասին: Անհրաժեշտ է միայն հավաքել պլաստիկե շշերի կափարիչները, ուղարկել իրենց, իսկ դրա վաճառքից ձեռք բերված գումարով կգնվի անվասայլակ ու կտրվի հաշմանդամություն ունեցող զինվորին: Մտահղացած նախաձեռնության ընթացքն արդեն իրագործման ճանապարհին է. մի խումբ բարի մարդկանց շնորհիվ հավաքվել է մոտ 3 արկղ կափարիչ:  

Կարինան է ձեռնարկել այս բարի գործը, բայց քույրը՝ Քրիստինան եւս իրեն շատ օգնում է.

«Կափարիչների նախաձեռնությունը երկու տարի առաջ եմ սկսել: Նկատի ունենալով, որ կափարիչների գինը ավելի բարձր է՝ կիլոգրամը՝ 150-180 դրամ, քան, ասենք պլաստիկե շշերինը՝ միանգամից որոշվեց, որ գործը  արագ գլուխ բերելու համար պետք է հավաքենք կափարիչներ: Չնայած անկեղծ ասեմ՝ սկզբում դանդաղ էր հավաքվում. քիչ էին օգնում: Սկզբից նախատեսել էի օգնել առհասարակ օգնության կարիք ունեցողներին՝ լքված, միայնակ ապրող, հաշմանդամություն ունեցող ծերերին: Մինչեւ այս, մի կնոջ համար էի հավաքում, հետո նրա համար հովանավոր գտնվեց: Ես էլ որոշեցի հավաքվածի վրա նորից ավելացնել ու դրանով օգնել հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին: Այս ընթացքում հետաքրքրվում ենք, թե մեր վիրավոր տղաներից ով ունի անվասայլակի կարիք, ինչ չափսի է պետք, որպեսզի  ձեռք բերենք  անհրաժեշտ անվասայլակը:  

Երբ տեղեկացրինք, որ օգնությունը տրամադրվելու է  զինվորներին, մի տեսակ ակտիվությունը ավելի մեծացավ հատկապես պատերազմի օրերին: Հայտարարությունը տարածել եմ ֆեյսբուքի էջով, «ԷկոԱղբ» բնապահպանական հասարակական կազմակերպության մի շարք անդամներ եւս գրառումը տարածել են, եւ ավելացել են հետաքրքրվողների թիվը»,- ասաց Կարինա Բաղդասարյանը:

Բարի մարդիկ օգնում են թե՛ Երեւանից, թե՛ մարզերից. Մեկը կափարիչները բերում է իր սեփական մեքենայով, մյուսը ուղարկում է երթուղայինով կամ տաքսիով, երբեմն էլ իրենք են գնում՝ վերցնելու. կարեւորը բարի կամքի դրսեւորումն է: 

«Այսօր պատերազմի մասնակից հերոս զինվորները, որոնք սայլակի կարիք ունեն, իհարկե ստանում են պետական աջակցություն, կարծեմ նաեւ «Կարմիր խաչն» է օգնում: Բայց գիտեմ, որ լինում են դեպքեր, երբ անվասայլակի չափսերը չեն համապատասխանում, եւ մինչ նորը ձեռբերելը նրանք մնում են առանց անվասայլակի: Այնինչ, յուրաքանչյուրս այսօր պետք է մտահոգ լինենք հենց այս մարդկանց ճակատագրով եւ մեզանից հասանելիքը պետք է անենք նրանց կողքին գտնվելու,  օժանդակելու, նրանց հոգսերը թեթեւացնելու համար»,-խոսքն այսպես ավարտեց նախաձեռնության կազմակերպիչը:

Տպել
1659 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը