Երևան
12 °C
Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներում թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 2020թ. մայիսի 7-ին հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ համայնքապետի գործողությունների հետևանքով համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ:
Դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
ՀՀ ՔԿ նշված մարզի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը, Ագարակի համայնքապետարնի կողմից հայտարարված և 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում հաղթելով, վարձակալության իրավունքով, տարեկան 18.000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական սահմանների հարավային հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ ամսեկան 50000 դրամ /տարեկան 600․000 դրամ/ վարձավճարով և վերջինիս վրա ընկերությունը հողի նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:
2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն՝ վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18.000 դրամի փոխարեն սահմանվել է 300.000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:
Արդյունքում՝ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում4 անձի սպանած, ևս 7-ին հրազենային վնասվածքներ պատճառած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ապրիլի 22-28-ը Լիմասոլ քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի առաջնությունը
Ապրիլի 23-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Գյումրու օդանավակայան տանող ճանապարհին կիրականացվի միջին նորոգում
Ի՞նչ է սպասվում Վատիկանում Հռոմի պապի մահից հետո. մինչ իր վախճանը նա փոխել էր հուղարկավորության կարգն ու ձևը
Վահագնաձոր գյուղի մոտակայքում մեքենան ընկել է Փամբակ գետը
Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում
Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան պատճառը
Անչափահասները և երիտասարդները թմրամիջոցների թեստ կհանձնեն մասսայական, թե կամավորության տարբերակով. ՆԳ նախարար
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
ԱՄՆ օդանավակայաններից մեկում թռիչքի պահին մարդատար ինքնաթիռ է այրվել
Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ. հույն արքեպիսկոպոս
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը
Ասել էր՝ մանդատս չեմ դրել, որ ընդդիմություն գա՝ Փաշինյանին էշ-էշ հարցեր տա. Նաիրան ճի՞շտ էր. Հարությունյան
Հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է. ՊԵԿ-ը հայտնել է պատճառը
24-ամյա վարորդը էլեկտրոմոբիլով բախվել է երկաթե արգելապատնեշներին
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիանը հայտնել է պայմանը
Ընդդիմությունն ուզում է՝ ՀՀ-ում իշխանության գան ռուսները, իրենք էլ աշխատեն «բուֆետչիկ ու յալանչի». տեսանյութ
Ես ստեղծագործելու էներգիան ստանում եմ իմ հող ու ջրից՝ իմ երկրից. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը 77 տարեկան է
«Հոնդա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ
Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին
Քննարկվել են առանձին կոռուպցիոն բնույթի քրվարույթների ձգձգման պատճառները. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք
4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում
Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար
Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդները և 7 ուղևոր հոսպիտալացվել են
Չի բացառվում, որ ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը
Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ. ինչ է քննարկվել
Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը փոքր ոսկի է նվաճել. տեսանյութ
Աննա Վարդապետյանի հրամանով մեկ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. պատճառը հայտնի է
Խորհրդակցություն Վայոց ձորի քննչական երկու ստորաբաժանումում. ի՞նչ է հանձնարարել ՔԿ նախագահը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը
Ապրիլի 24-ին Երևանում կկազմակերպվի Ծիծեռնակաբերդ այցելուների անվճար փոխադրում. ժամանակացույց և ուղեգծեր
ՏԿԵ նախարարը Արմավիրի մի քանի բնակավայրում հետևել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին. տեսանյութ
Ատելության խոսքից խոսում են հրապարակավ մի ողջ ժողովրդի հայհոյող մարդիկ. Չախոյանը սքրինշոթ է հրապարակել
Սուրեն Նազինյանը կլքի պաշտոնը
Դատավորները ժամկետները պահպանելու ջանք չեն խնայում, երբեմն գործերի տեղատարափը խնդիր է առաջացնում. Աթաբեկյան
Թող Պոնտիֆիկոսի ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ. Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT