Գրքի օրվա միջոցառումից ուշացած երեխաները հանդիպել են, ծանոթացել ու որոշել՝ հաջորդ տարի էլ հանդիպել, կարդացածը քննարկել

19/02/2021 schedule20:50

Արդեն 13 տարի է, որ Հայաստանում փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:

Գիրք կարդալը բոլոր ժամանակների համար է նորաձեւ, գիրքն էլ լավագույն նվերն է ցանկացած տոնին, սակայն համացանցն ինչ-որ չափով հեռացրել է մեզ գրքերից: Դպրոցում երեխաները կարդում են, իհարկե, բայց առավելապես ծրագրային գործեր՝ դասական գրողների ստեղծագործությունները. սա էլ անում են՝ նորից այլընտրանքի դիմելով. ավելի շատ նախընտրում են սեղմագրերը, որոնցում ստեղծագործությունները կարճ են ու համառոտ: Երեւանի Սիրահարների այգում, որտեղ օրվա խորհրդով իր անձնական գրադարանից գրքեր էր նվիրում երիտասարդության կողմից ամենաընթերցվող հեղինակներից մեկը՝ Արամ Պաչյանը, հանդիպեցինք ուշացած մի խումբ դպրոցականների:

10-րդ դասարանցի մի աղջիկ նշեց, որ որը այգի է եկել առավելապես Արամ Պաչյանի հետ ծանոթանալու նպատակով. համացանցից էր տեղեկացել այսօրվա միջոցառման մասին:  

Նույն տարիքի տղաներից մեկն էլ ուներ գիրք կարդալու իր մեկնաբանությունը. «Միշտ կարդացել եմ գրքերի սեղմավեպերը. եթե իմանայի, որ հայոց լեզու եւ գրականություն առարկան ընդունելության համար դառնալու է պարտադիր առարկա, հաստատ ժամանակին կկարդայի»,- անկեղծացավ նա:

Հավաքված երեխաներից ոմանք նոր էին ծանոթացել իրար հետ. «Քանի որ ուշացել ենք միջոցառումից, մի լավ բան ենք որոշել. հաջորդ տարի մեր կարդացած գրքերով կգանք էստեղ ու իրար կպատմենք, թե ինչի մասին էր»,- ասաց երեխաներից մեկը: 

Հավաքված երեխաները նշեցին, որ կարդում են հիմնականում դպրոցում ուսուցչի հանձնարարած գրքերը. լրացուցիչ գրքեր կարդալ չեն հասցնում. համացանցը  «չի թողնում»: Բայց նաեւ անկեղծ ավելացրին, որ եթե գրողների հետ հանդիպումներ ունենալու հնարավորություն ունենային, հաստատ այլ կերպ կլիներ: Մի աղջիկ ասաց, որ վերջին անգամ գիրք կարդացել է երեկ, երբ որոշել է, որ այսօր գալու է այստեղ եւ հանդիպելու է այժմյան գրողների հետ:

«Երեկ եմ կարդացել Արամ Պաչյանի «Թափանցիկ շշերը»: Եթե հանդիպեմ նրան, կասեմ, որ կարդացել եմ իր գործերից: Բացի դրանից, զարմանում եմ, որ շատերը չեն ուզում՝ նոր հեղինակների գործերը լինեն դասագրքերում, օրինակ՝ իմ երեկվա կարդացած պատմվածքը շատ էլ լավ պատմվածք էր, ուզում էի նրան ասել իմ կարծիքը»,- ասաց աղջիկը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1318 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ