Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը, և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման. Այվազյան

23/02/2021 schedule13:08

Ռազմագերիների հարցը մնում է 24 ժամվա ընթացքում մեր առաջնային ուշադրության ներքո, և միջգերատեսչական մեր հանձնախումբը աշխատում է բոլոր ուղղություններով: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Եթե նկատել եք, միջազգային ճնշումը հետզհետե աճում է, և ինչպես և ենթադրում էինք, գերիների հայրենադարձման արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում են գլխացավանք Ադրբեջանի համար, և մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»:

Հարցին՝ գերիների վերադարձի հետ կապված կա՞ն ժամկետներ, Այվազյանն ասաց. «Մի քիչ համբերությամբ լծվենք և լավատես լինենք, որ ամեն ինչ արվում է ոչ միայն մեր իշխանությունների կողմից, մեր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, բայց նաև մեր միջազգային գործընկերները շատ մեծ ջանքեր են գործադրում»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղյան հակամարտության լուծման ի՞նչ տարբերակներ են եղել: Այվազյանն էլ ասաց՝ եղել են «հույսի ժամանակաշրջաններ»: «Բոլորիս թվացել է, և համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալու և բանակցային եղանակով լուծելու հարցը: Մեղքը, կարծում եմ, ո՛չ համանախագահներինն է, ո՛չ էլ՝ Հայաստանինը: Շատ անգամ (կարող եմ վկայակոչել Կազանի գործընթացը), վերջին վայրկյանին Ադրբեջանը առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայակոչում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների դադարեցումն էլ Այվազյանը բացատրեց կլիմայական պայմաններով: «Վստահ եմ, որ մոտ օրերս եղանակի բարելավման արդյունքում նորից կսկսեն այդ աշխատանքները»:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ Այվազյանն ասաց. «Շարունակում եմ աշխատել և բավականին ակտիվ ռեժիմով և խնդրում եմ ավելի լուջ հարցեր տալ»:

Տպել
890 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ