Մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտը. Փաշինյանն անդրադարձավ գերեվարվածներին ու անհետ կորածներին

«Ուզում եմ, որ մեր գերեվարված ու անհետ կորած եղբայրների ու քույրերի հարազատները վստահ լինեն, որ ոչ մի վայրկյան չենք մոռանում նրանց մասին, նրանց առաջ մեր ունեցած պարտավորությունների մասին: Ուզում եմ ասել, որ իսկապես ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, եւ հավատացեք՝ մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտն է ցավում»,- Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահաավքի ժամանակ ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ սա այն դեպքն է, երբ «մի տնից չենք, մի հալի ենք», թեեւ «մի տնից ենք, որովհետեւ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքն է»:

Վարչապետը նշեց, որ առաջին հերթին պետք է լուծվեն մեր անհետ կորածների ու գերեվարվածների հարցերը, բայց դրանց հրապարակային քննարկումները նպատակահարմար չեն: 

Փաշինյանն անդրադարձավ նաեւ դատական համակարգում եղած խնդիրներին.

«ՀՀ-ում օրինականություն չի հաստատվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ժողովրդական կամքով իրար հետ օրենսդրությամբ չենք բացառել դատական համակարգի և ԶՈՒ քաղաքականացումը: Մենք դեկտեմբերին տեսանք մի այսպիսի զազրելի երեւույթ, երբ ոմանք փորձ էին անում քաղաքականացնել նաեւ դատական համակարգը: Ով ասում էր՝ վարչապետին ու Կառավարությանը սպանելու ենք, ոչ միայն կալանք չէին տալիս, քիչ էր մնում՝ մի հատ էլ ինդուլգենցիա տան...

Մարդկանց սպանել կարելի է, ճշմարտությունը սպանել՝ ոչ»,- հայտարարեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ այն մարդիկ, ովքեր ուզում են տանկերով ժողովրդին տրորել, ովքեր ուզում են բանակը հանել ժողովրդի դեմ, այդ մարդիկ պարտված են: «Այդ մարդիկ այլեւս երբեք Հայաստանում իշխանություն չեն լինելու, որովհետեւ Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, միայն ու միայն, բացառապես ժողովուրդը»,- նշեց Փաշինյանը՝ առաջարկելով այսօրվա հանրահավաքն ավարտել երթով:

«Ամենակարևորը՝ հավատացեք ժողովրդի ուժին: Որևէ մեկը չի կարող կանգնել ժողովրդի ուժի դիմաց՝ տանկով կլինի, ինքնաթիռով կլինի, ատոմային զենքով կլինի: Ժողովուրդը անհաղթահարելի ուժ է, ժողովուրդը հզոր է, ժողովուրդը հպարտ է, ու ժողովուրդը հաղթելու է»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1656 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի