2020 թ-ին ՀՀ-ն 2 միավորով առաջ է անցել քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ոլորտում. Freedom House

05/03/2021 schedule14:00

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը օրերս գլոբալ ազատությունների մասին այս տարվա զեկույցի ներքո հրապարակել է 2021 թ-ի ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին առանձին զեկույցը:

2020 թվականի Freedom House-ի հրապարակման հետ համեմատած՝ Հայաստանը գրանցել է առաջընթաց երկու միավորով այս տարվա զեկույցում՝ անցած տարվա ընդհանուր 53 միավորից հասնելով 55-ի: Իրավապաշտպան կազմակերպության գնահատականը հիմնված է ժողովրդավարության զարգացման երկու հիմնական ոլորտներում կատարած ուսումնասիրությունների հիման վրա. հետազոտվում է տվյալ տարում երկրի զարգացումները քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ասպարեզներում, գրում է Amerikayi Dzayn-ը:

Այս տարվա զեկույցի համաձայն, ըստ Freedom House-ի, Հայաստանում արձանագրվել է երկու դրական միտում: Մասնավորապես, քաղաքացիական ազատությունների գծով իրավապաշտպան կազմակերպությունը առաջընթաց է գրանցել մասնավոր սեփականության պաշտպանության ոլորտում: Կառույցի փորձագետների գնահատմամբ, ՀՀ-ը մեկ միավորով առաջ է շարժվել «արդյո՞ք անհատներն ունակ են առանց պետական կամ ոչ պետական անհարկի միջամտության իրականացնել սեփականության իրավունքը և հիմնել մասնավոր բիզնես» հարցադրման ներքո: Արձանագրելով այստեղ միավորի փոփոխություն՝ զեկույցն ընդգծում է՝ ցուցանիշը 2-ից բարելավվել է 3-ի, քանի որ 2018 թ-ի կառավարության փոփոխությունից ի վեր նվազել է Հանրապետական կուսակցության հետ փոխկապակցված անձանց անտեղի միջամտությունը բիզնես գործունեությանը:

Ըստ զեկույցի՝ գործարար շրջանակները, հատկապես փոքր և միջին ձեռներեցները, նախկինում հաճախ էին բախվում նախկին իշխանությունների կողմից ակտիվների կամայական բռնագրավմանը կամ կաշառք ստանալու պահանջին: Իշխանափոխությունից հետո այդ գործունեությունը դարձել է ավելի հազվադեպ, գտնում է Freedom House-ը: «Հայաստանի օրենսդրությունը համարժեքորեն պաշտպանում է սեփականության իրավունքը՝ չնայած նրան, որ նախկինում պաշտոնյաներն այն միշտ չէ, որ պահպանել են», շեշտում է կազմակերպությունը:

Իրավապաշտպան կազմակերպության փորձագետների կարծիքով երկրում առաջընթաց է գրանցվել նաև քաղաքական իրավունքների ասպարեզում, մասնավորապես, «արդյո՞ք պաշտոնական կոռուպցիայի դեմ երաշխիքներն ուժեղ են և արդյունավետ» հարցադրման շրջանակում: Ըստ զեկույցի, ցուցանիշը մեկ միավորով բարելավվել է նոր օրենսդրության շնորհիվ, որը նպաստում է ՀՀ-ի հակակոռուպցիոն քաղաքականությանն ու տնտեսական հանցագործությունների համար նախկին պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների հետապնդմանը:

Զեկույցում նշվում է՝ Փաշինյանի կառավարությունը կայուն առաջընթաց է գրանցել նախկինում կատարված անօրինական գործողությունները հետաքննելու և հակակոռուպցիոն մեխանիզմներն ամրապնդելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ 2020 թվականի ապրիլին խորհրդարանն ընդունեց օրենսդրություն, որով ընդլայնվեցին նախկին պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը հետաքննելու դատախազների հնարավորությունները:

Հրապարակման մեջ կարևորվում է կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը: Դրա վերաբերյալ օրինագիծն ի սկզբանե նախատեսվում էր 2019 թ-ին հակակոռուպցիոն եռամյա ծրագրի շրջանակում: Ըստ զեկույցի՝ նախատեսվում է, որ այն հակակոռուպցիոն հատուկ դատարանի հետ միասին կսկսի գործել այս տարվա ընթացքում:

Մնացած այս դեպքերում անցած տարվա զեկույցի հետ համեմատած կառույցը փոփոխության չի ենթարկել ՀՀ-ի ցուցանիշները՝ չնայած որոշ ասպարեզներում զեկույցում մեջբերվում են դրական կամ բացասական միտումներ: Մասնավորապես, քաղաքացիական ազատությունների առումով զեկույցում նշվում է, որ լրագրողների նկատմամբ բռնություններն ու բռնաճնշումները 2018 թ-ից ի վեր նվազել են, սակայն դեռևս առկա են. տեղական ոչ կառավարական հասարակական կազմակերպությունները 2020 թվականի երկրորդ եռամսյակում լրագրողների շրջանում արձանագրել են բռնության վեց դեպք, իսկ 22 դեպքերում լրագրողները առերեսվել են իրավական գործողությունների:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2020 թվականի մարտին կառավարությունը COVID-19-ի պատճառով սահմանեց արտակարգ դրություն՝ սահմանափակելու համար լրատվամիջոցների կողմից ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվության հաղորդումը: Այդ ամիս մի շարք «լրատվամիջոցներ և լրագրողներ ստիպված էին խմբագրել իրենց նյութերն ու սոցիալական ցանցերի գրառումները», ասված է զեկույցում: Տեղի տալով լրագրողների և ԶԼՄ-ների շահերի պաշտպանության խմբերի ճնշումներին՝ ապրիլին սահմանափակումը վերացվեց, սակայն կառավարությունը խոստացավ շարունակել ուշադրությամբ հետևել լրատվամիջոցների հրապարակումներին:

Քաղաքական իրավունքների գծով էլ զեկույցում նշվում է, որ երկրում պատմականորեն թափանցիկությունը եղել է սահմանափակ, իսկ պետական պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման կանոնների կիրառումը՝ թույլ: Freedom House-ը մատնանշում է, որ 2020 թ.-ին Ազգային ժողովը քայլեր ձեռնարկեց թափանցիկության բարձրացման ուղղությամբ, ներառյալ, ակտիվների հայտարարագրման պահանջների ուժեղացման միջոցով:

Զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում, որ Փաշինյանի կառավարությունն աշխատել է նաև հասարակության տեղեկատվության մատչելիությունն ընդլայնելու ուղղությամբ՝ ավելի հաճախ հաղորդակցվելով մամուլի և հանրության հետ, այդ թվում ՝ սոցիալական ցանցերի ուղիղ հեռարձակումների միջոցով: Այնուամենայնիվ, կառավարությունը բախվեց տևական քննադատությանը՝ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում զոհերի մասին տեղեկատվությունը գաղտնի պահելու և առանց հանրային լուրջ քննարկման հրադադարի համաձայնագիրը ստորագրելու համար:

Որպես 2020 թվականի ընթացքում առանցքային զարգացումներ զեկույցն առանձնացնում է մարտ ամսին կառավարության հայտարարած COVID-19- ի հետ կապված արտակարգ դրությունը, իշխանությունների հակակոռուպցիոն ջանքերն ու ձեռնարկված քայլերը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ շուրջ բռնկված պատերազմն ու կառավարության կողմից ռազմական դրության հայտարարումն ու հետպատերազմյան քաղաքական զարգացումները:

Տպել
555 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն