Ռուսաստանը, Թուրքիան ու Քաթարը Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլ են սկսում

Ռուսաստանը, Թուրքիան և Քաթարը պայմանավորվել են նոր  բանակցային գործընթաց սկսել Սիրիայում զինված հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին հինգշաբթի օրը ՝ մարտի 11-ին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ Ռուսաստանի Դաշնության իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Քաթարի գործընկեր ՝ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ Դոհայում կայացած հանդիպումից հետո: Թուրք դիվանագետի խոսքով ՝ բանակցությունների նպատակը կլինի Սիրիայում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը նպաստելը, փոխանցում է Deutch Welle պարբերականը:

Նախարարները համոզված են, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի և մտադիր են խթանել Սիրիայում քաղաքական գործընթացները ՄԱԿ-ի օժանդակությամբ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված համատեղ հայտարարության տեքստի մեջ: Երկրները նաև շեշտել են ահաբեկչության դեմ պայքարում  իրենց վճռականությունը և նշել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլող, ինչպես նաև հարևան երկրների ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող անջատողական ծրագրերին դեմ հանդես գալու պատրաստակամությունը:

Կողմերը «վերահաստատեցին իրենց դիրքորոշումը ՄԱԿ-ի միջնորդությամբ Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքը հեշտացնելու օգտին» և «խոր մտահոգություն» հայտնել Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝  ներառյալ COVID-19 համաճարակի հետևանքները: Երկրները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կոչ են արել «առաջնահերթ» դասակարգել պատվաստումները Սիրիայում, այդ թվում ՝ COVAX նախաձեռնության միջոցով:

Հայտարարությունը վերաբերում է նաև սիրիացի փախստականների անվտանգ և կամավոր վերադարձին նպաստելու անհրաժեշտությանը և «ձերբակալվածներին ազատ արձակելու հարցում սիրիական կողմերի միջև վստահություն ստեղծելու նախաձեռնություններին»: Այս բոլոր նպատակներին հասնելու համատեղ ջանքերը կվստահվեն երեք երկրների հատուկ ներկայացուցիչներին:

Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Քաթարը սատարում են 2011-ին սկսված սիրիական հակամարտության տարբեր կողմերին: Այսպիսով, Թուրքիան և Քաթարը կապեր ունեն ապստամբների հետ, ովքեր ցանկանում էին տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Իր հերթին, Ռուսաստանը տարատեսակ, այդ թվում՝ ռազմական աջակցություն է տրամադրում Ասադի ռեժիմին: 

Քաթարը օգտակար է համարում Ռուսաստանի և Թուրքիայի հետ Սիրիայի հարցով եռակողմ խորհրդակցությունները և հույս ունի դրանք պարբերական  դարձնել: Այս մասին էլ հայտարարել է փոխվարչապետ, Քաթարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին:

«Հուսով ենք, որ նման հանդիպումները պարբերաբար կանցկացվեն համաձայնեցված մթնոլորտում և կնպաստեն սահմանված նպատակների իրականացմանը», - ասել է նա: 

Նախարարը հիշեցրել է, որ «Սիրիան այժմ ծանր ժամանակներ է ապրում»: «Եղբայրական սիրիացի ժողովուրդը ստիպված է հաղթահարել էական դժվարությունները, որոնք աճել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ՝ ծանր ռազմաքաղաքական իրավիճակի ֆոնին», - ասել է նա:

Ըստ նախարարի, հանդիպման մասնակիցները կտրականապես դեմ են արտահայտվել մարդասիրական օգնության քաղաքականացմանը, որը պետք է տրամադրվի բոլոր սիրիացիներին ամբողջ երկրում:

3 երկրները կարևորել են  փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի և ներքին պայմանների ապահովումը տեղահանված անձանց համար, ինչպես նաև պայմանավորվել են արագացնել վերականգնման միջոցառումների մշակումը, վստահությունը և բարենպաստ պայմանների ստեղծումը Սիրիայում խաղաղապահ ջանքերի իրականացման համար:

Քաթարի արտգործնախարարը կարծում է, որ Սիրիայի՝ Արաբական պետությունների լիգային անդամակցությունը դադարեցնելու պատճառները դեռ ուժի մեջ են:

«Ինչ վերաբերում է Սիրիայի Արաբական լիգա վերադառնալու խնդրին, Կատարի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել: Պատճառներ կային, թե ինչու էր Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը կասեցվել: Եվ այդ պատճառները դեռ կան», - ALJazeera հեռուստաընկերության մեջբերմամբ, ասել է նախարարը՝ նշելով, որ Դոհան հույս է դնում «Սիրիայում քաղաքական առաջընթացի հասնելուն, քանի որ այն համարում է Արաբական լիգա վերադառնալու լավագույն միջոցը»:

Սիրիայի անդամակցությունը Արաբական լիգային դադարեցվել էր 2011-ի նոյեմբերին ՝ այս երկրում զինված հակամարտության ակտիվացման ֆոնին:

Տպել
1130 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում