Ինչու են Ադրբեջանում վերաբացել 12 տարվա վաղեմության սպանության գործը, որով անցնում է ազատված գեներալը. մանրամասներ

Այսօր կայծակնային արագությամբ տարածվեց լուրն Ադրբեջանում տեղի ունեցած սկանդալային ձերբակալության մասին: Այս բնորոշումն ավելի քան տեղին է՝ ձերբակալվածը ոչ թե պատահական մեկն էր, այլ Ռովշան Ակպերովը ՝ Ադրբեջանի ազգային հերոս, Ալիևների ընտանիքի մտերիմ ընկեր, երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ:

Թոշակի անցած 55-ամյա Ռովշան Թելման օղլի Ակպերովը գեներալ-լեյտենանտի կոչում ունի: Երկրորդ արցախյան պատերազմի սկզբին՝ նախորդ տարվա սեպտեմբերին, գեներալ Ակպերովը գլխավորում էր Բաքվի կորպուսը, իսկ մինչ այդ՝ առաջնագծի Շամխորի կորպուսը և հավակնում էր պատերազմի ավարտին ստանձնել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի պաշտոնը, սակայն տարօրինակ կերպով նա աշխատանքից ազատվեց պատերազմի հենց առաջին օրերին՝ առանց որևէ բացատրության:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ակպերովի ձերբակալության մասին խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ, սակայն լրատվամիջոցները ողողված են տեղեկություններով այն մասին, որ գեներալը ձերբակալվել է Կիևում 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով: Взгляд-ը գրում է, որ թեև տարածվող լուրերում հերքվում է ձերբակալման քաղաքական առնչությունը, սակայն դժվար է բացառել քաղաքական հետքը: Եվ հարցը ոչ միայն այն է, որ Բաքվում վաղուց փակվել է գեներալ Ակպերովի վերաբերյալ գործը, որը Ուկրաինան վաղուց էր հանձնել Ադրբեջանին, այլ նաև, որ Ակպերովը միակ ադրբեջանցի գեներալը չէ, որն աշխատանքից հեռացվել է պատերազմի օրերին կամ հետո:

Մասնավորապես բացի Ակպերովից աշխատանքից ազատվել էր Գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկովը, որի հետ կապված մի ամբողջ զինվորական կլան այս կամ այն կերպ ենթարկվել է պարսավանքների ու ճնշումների՝ չնայած ղարաբաղյան երկրորդ պատերազմի ելքին: Աշխատանքից հեռացվել էին նաեւ գեներալ Ռամիլ Ասկերովը (Սադիկովի եղբորորդին) և Շամխորի կորպուսի նոր հրամանատար, գեներալ Հագանի Ջաբրաիլովը՝ Ակպերովի մտերիմն ու դրածոն:

Ինչու՞ է Ակպերովի անունը կապվում Ուկրաինայում տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետ.

Գեներալ Ակպերովը դեռ խորհրդային տարիներին ավարտել է Կիևի բարձրագույն համակցված ռազմական կրթահամալիրը: Այդ ժամանակից ի վեր նա լավ կապեր է պահպանել Կիևում, որոնք ամրապնդվել են ԽՍՀՄ փլուզումից և կապիտալիզմի դարաշրջանի սկզբից հետո: Որոշ աղբյուրների համաձայն, Ակպերովը Ուկրաինայում նաև խոշոր սեփականություն ունի՝ Օբոլոնում 2 ռեստորան, մեծ բնակարան և մի քանի գրասենյակային տարածք:

2000-ականների սկզբին, արդեն գեներալի կոչում ունեցող Ակպերովը, կրկին մեկնել է Կիև՝ որակավորման բարձրացման դասընթացների: Նա բարեկամական կապեր է զարգացրել Կիևում Ադրբեջանի դեսպանության անձնակազմի և ադրբեջանական ծագմամբ տեղական գործարարների հետ: Նրանցից մեկը ՝ Էլչին Ալիևը, որի սպանության գործով է Ակպերովն անցնում որպես մեղադրյալ, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Իբրահիմովի մտերիմ ընկերն էր և նույնիսկ իր գրասենյակն է տրամադրել դեսպանատանը:

Լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, 2001 թվականի մայիսի 31-ի երեկոյան Էլչին Ալիևը մտել է դեսպանատան բակ, որտեղ կանգնած է եղել Ռովշան Ակպերովը, բայց չի բարևել նրան, քանի որ նա ինչ-որ բանով է  եղել զբաղված: Հետո Էլչին Ալիևն ընկերոջ ՝ Մազաիր Շիխալիևի հետ, գնացել է «Սակուրի» սրճարան, որտեղ մի փոքր ուշ մոտեցել է նաև գեներալ Ակպերովը՝ դեսպանատան վերահսկիչ Գուդրաթ Ահմեդովի ընկերակցությամբ: Ալիևը նրանց հրավիրել է իր սեղանի մոտ և նույնիսկ գեներալի համար պատվիրել «Պարոնայք սպաներ» երգը: Սակայն գեներալ Ակպերովը սկսել է բացատրություն պահանջել, թե ինչու դեսպանատան բակում գործարարն իրեն չի ողջունել: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչից հետո ռեստորանի տերերը նրանց հրավիրել են դուրս՝ փողոցում հարցերը լուծելու համար: Դրսում արդեն Ակպերովն ու Ահմեդովը ծեծել են Ալիևին և Շիխալիևին, ապա մեքենայից հանել դաշույնը և նրանցից մեկը սրտի հատվածում հարվածներ է հասցրել գետնին ընկած Էլչին Ալիևին:

Դեպքից հետո Կիևի ոստիկանությունն առաջինը բերման է ենթարկել Շիխալիևին, որն այս ամենը պատմել է ներկայացվածի նման, նա սակայն գործով ոչ թե տուժողի այլ՝ վկայի դատավարական կարգավիճակ է ունեցել եւ հարցաքննությունից հետո անմիջապես էլ մեկնել Թուրքիա: Մինչ այժմ գործով մեղադրյալը դեսպանատան վերահսկիչ Գուդրաթ Ահմեդովն էր, որը ձերբակալվել էր, քանի որ չուներ դիվանագիտական անձեռնմխելիություն: Հենց նա էլ մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման:

Ինչ վերաբերվում է Ակպերովին, ապա նա մեկնել է Բաքու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

2014-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է սպանված գործարար Էլչին Ալիրի ընտանիքի հայցը: Պարզվել է, որ ուկրաինական ոստիկանությունը հաստատել է գեներալ Ակպերովի մասնակցությունը սպանությանը և բոլոր տվյալները փոխանցել է Բաքվին, քանի որ վերջինս Ուկրաինայի քաղաքացի չէ, իսկ Բաքվում գործը պարզապես փակվել է:

Գեներալ Ակպերովը որոշիչ դեր է ունեցել ոստիկանության հատուկ ջոկատի անկարգությունները ճնշելու գործում՝ 1995 թ. ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: Այսինքն՝ Ալիևների ընտանիքը գրեթե պարտական էր նրան:

Kavkazinfo-ն գրում է, որ 1995-ի մարտին տեղի ունեցած անկարգությունները ճնշելու համար երեք տասնյակ անհատներ արժանացել են Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, այդ թվում ՝ Ռովշան Ակպերովը: Իհարկե, Ադրբեջանում ոչ ոք չէր պատրաստվում մեղադրել նման անձին կենցաղային հողի վրա կատարված սպանության մեջ, առավել ևս՝ նրան Ուկրաինային արտահանձնել: Եվ հիմա, տարօրինակ կերպով, Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը 12 տարվա վաղեմության գործը վերաբացելով դիտավորյալ սպանության մեղադրանք է ներկայացնում Ալիևների ընտանիքի մտերիմ Ակպերովին: Այս փաստը առավել քան տարօրինակ է:

Взгляд-ը նշում է, որ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի գեներալների «հին սերնդի» միջև հարաբերությունների վատթարացման երկու վարկած կա. ըստ  մեկի՝ նախագահ Ալիևի ընտանիքի և Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի հարաբերությունները սրվել են անցած ամռանը ՝ երկրորդ ղարաբաղյան պատերազմից առաջ, գեներալի դստեր՝ Ֆաթիմայի՝ մոսկվացի երգիչ և միլիարդների ժառանգ Էմին Աղալարովի հետ նշանվելուց անմիջապես հետո : Բանն այն է, որ  մինչ այդ Աղալարովը առաջին ամուսնությամբ կնության էր առել Ադրբեջանի նախագահի դստերը՝ Լեյլա Իլհամ կիզի Ալիևային: Բաժանությունից անմիջապես հետո Ալիևների ընտանիքը մեղադրանքների տեղատարափ է շռայլել Աղալարովի հասցեին՝ նշելով, որ նա կոտրել է իրենց դստեր սիրտն ու կյանքը:

Լեյլայի հետ ապահարզանից հետո Աղալարովը կարճ ժամանակ ամուսնացած է եղել «Միսս Մորդովիա-2004»-ի հաղթողի հետ, սակայն այնուհետ սիրավեպ է սկսվել Ֆաթիմա Սադիկովայի հետ, որն ավարտվել է նախորդ տարի ամուսնությամբ:

Այս պատմությունից անմիջապես հետո սկսվել են լուրեր տարածվել այն մասին, որ գեներալ Սադիկովի հարազատ եղբայրն իբր գտնվում է Հայաստանում ու անգամ ծառայում հայկական ԶՈՒ-ում: Այս տեղեկությունների հեղինակը, ինչպես հետո է պարզվել, հենց իշխանական շրջանակներն են եղել: Սադիկովը պաշտոնապես ազատվել է այս հունվարին, որից անմիջապես հետո, ըստ ԶԼՄ-ների, սկսվել են նրա մտերիմ շրջապատի զինվորականների հալածանքներն ու ազատումները:

Երկրորդ վարկածի համաձայն, գեներալիտետի ազատումների պատճառը Թուրքիան է, որը չի ցանկանում ադրբեջանական ԶՈՒ կազմում տեսնել խորհրդային անցյալով սպաների, այլ նախընտրում է Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած ու նորագույն ռազմական պայմանները բավարարող զինվորականների: Ադրբեջանն էլ ստիպված է ընդունել այս պայմանը, քանի որ Թուրքիան զգալի դերակատարում է ունեցել նախորդ տարվա ղարաբաղյան պատերազմում:

Տպել
3726 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը