Վարչապետը բնակիչների հետ զրուցել է և՛ ծանր հարցերի շուրջ, և առօրյա խնդիրների. Արփի Դավոյանը՝ Արմավիր այցի մասին

լուսանկարը՝ արխիվային

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում էր: Այցի օրակարգում բնակչության հետ հանդիպումներն են եղել, նաև՝ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին:

Վարչապետի ուղեկցողների թվում է եղել նաև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը: Հանդիպումների ընթացքի մասին մեր հարցին ի պատասխան Դավոյանը նշեց, որ այցն անցել է ջերմ ու կառողական մթնոլորտում:

Մամուլում դեռ օրեր առաջ հրապարակվել էր տեղեկություն դեպի Արմավիր նախատեսվող վարչապետի այցից ու նշվում էր, թե այցերի մասին տեղեկությունները պահվում են գաղտնի:

Այս մասին հարցին ի պատասխան, Դավոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Այցը գաղտնի չի եղել, վարչապետի ուղղակի ցանկությունն է եղել այցելել Արմավիրի մարզ»:

Նա հավելեց, որ տեղեկություններ չունի, թե երբ ու որ մարզ է նախատեսված վարչապետի հաջորդ այցը՝ նշելով, որ հաջորդ այցի մասին կարող ենք իմանալ հենց այցի ժամանակ:

Արփի Դավոյանին հարց ուղղեցինք, թե որքանո՞վ այցը դեպի Արագածոտնի ու Արմավիրի մարզեր կապ ունի ընտրությունների հետ: Ի պատասխան, պատգամավորը նշեց.

«Այցն ընտրությունների հետ որևէ կապ չունի: Նախորդ անգամ էլ, երբ վարչապետը Արագածոտնի մարզ էր այցելել, դարձյալ նշվում էր նույնը: Այցը կարևոր է, որովհետև բնակիչների հետ բազմաթիվ հարցերից է խոսում վարչապետը՝ թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմական շրջանի հետ կապված: Բացի այդ, վարչապետն այցելում է զոհված հերոսների շիրիմներին, իսկ դա չի կարող նախընտրական այց լինել »:

Արփի Դավոյանը պարզաբանեց նաև կասկածներն այն մասին, որ եթե մարզի բնակչությունը տեղեկացված չէ վարչապետի այցի մասին, ինչպե՞ս է արագորեն հավաքվում, ինչպ՞ս են տասնյակ երեխաներ սպասում մեծահասակների հետ միասին: Ըստ պատգամավորի, իրենք երեխաներին առանձին հարցրել են այդ մասին, թե ինչպե՞ս են նրանք տեղեկացել, երեխաներն ուղղակի նշել են, որ իմացել են ու եկել: Բացի այդ, նրա պնդմամբ, փոքր քաղաքներում ու գյուղերում պաշտոնյաների այցերը մեծ իրադարձությունների նման են, առավել ևս՝ այդպես է վարչապետի դեպքում:

Դավոյանից հետաքրքրվեցինք նաև, թե չի՞ փոխվել, արդյոք, բնակչության վերաբերմունքը վարչապետին՝ հետպատերազմյան շրջանում: Հարցին ի պատասխան, վերջինս նշեց, որ հանդիպումները ջերմ մթնոլորտում են անցել, բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է և՛ ծանր հարցերի շուրջ, և՛ առօրյա, եղել է նրանց հետ անկեղծ զրույց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1910 դիտում

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի