Տնտեսական բում չեղավ. Բաբկեն Թունյան

«Գնաճը մինչև տարեվերջ կվերադառնա թիրախային մակարդակին՝ 3-5 տոկոսի շրջանակներում»:

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա նշեց, որ ապրանքների գների վրա պետությունն ուղիղ ազդեցություն չունի. «Ապրանքատեսակները, եթե ներմուծված են ու միջազգային շուկայում թանկանում են, ոչ մեկը չի կարող վաճառողին ստիպել ինքնարժեքից ցածր վաճառել»:

Հարցին՝ թանկացումների ֆոնին հնարավո՞ր է թոշակների բարձրացում, պատգամավորը նկատեց. «Հիմա, եթե մենք պարտք վերցնենք ու բարձրացնենք թոշակները, աշխատավարձերը, խնդիրը չի լուծվի, այլ ավելի գնաճ կլինի: Տնտեսությունն ու գնաճը պետք է համարժեք աճեն»:

Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի մասին խոսելիս Բաբկեն Թունյանը նշեց, որ Կառավարությունն արել է առավելագույնը, աշխատել է ուժերի գերլարումով, հնարավոր բոլոր ռեսուրսները օգտագործվել են:

Հարցին՝ ներդրումային բում տեղի ունեցե՞լ է Հայաստանում, պատգամավորն ասաց, որ 2019-ին, չնայած եղել է տնտեսական աճ, բայց լուրջ ներդրումների համար ժամանակ է պետք. «Մենք մեկ տարի ենք ունեցել, որը եղել է անցնցում: 2020 թվականը մենք ամբողջությամբ կորցրել ենք, մեզանից եռակի ջանքեր են պետք վերականգնվելու համար: Բում չեղավ»:

Հարցին՝ նոր լոքդաունի դեպքում ՀՀ տնտեսությունը կկարողանա՞ դիմակայել, Թունյանն ընդգծեց, որ ամեն բան կախված է լոքդաունի մասշտաբներից. «Եթե ամբողջությամբ փակվի, ինչպես ապրիլին էր, տնտեսությունը ծանր վիճակի մեջ կհայտնվի: Եթե այդ քայլին որոշվի գնալ, ապա հաշվի է առնվել, թե չգնալու դեպքում ինչ վիճակում կհայտնվենք: Կան երկրներ, որ հետաձգել են լոքդաունը ու բախվել են մեծ խնդիրների: Ես հակված եմ նրան, որ մենք, հնարավորինս կանոնները պահպանելով, լոքդաունից խուսափենք»:

Անցում կատարելով արտահերթ ընտրություններին՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Բաբկեն Թունյանը կրկին առաջադրվելո՞ւ է՝ որպես պատգամավորի թեկնածու, քանի որ վերջինս չի համարվում կուսակցական, պատգամավորն էլ ասաց, որ հիմա չի հետաքրքրվում այդ պրոցեսներով.

«Իմ մասով կարող եմ ասել, որ այդ մասին չեմ մտածում: Այս ժամանակահատվածում փորձում եմ աշխատել, իսկ ցուցակների մասով՝ ժամանակը կգա, քննարկումները կլինեն, ինձ հետ քննարկումներ չեն եղել»:

Տպել
1105 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ