Գյումրու ծննդատունն օպտիմալացմամբ միավորվել է «Գյումրի» ԲԿ-ի հետ. այն, սակայն, գործելու է նույն հասցեում, նույն կազմով

06/04/2021 schedule19:44

Չկա գործիք՝ չկա ծառայություն, չկա ծառայություն՝ չկա գումար: Անգամ բանկերը վարկ չէին տալիս, քանի որ վնասով աշխատող կազմակերպություն էր համարվում Գյումու ծննդատունը:

Կաթող տանիք, աշխատավարձի կուտակված պարտք, հազար ու մի խնդիր: Դեռ 2019-ին, երբ ՀՀ առողջապահության այդ ժամանակ նախարար Արսեն Թորոսյանն այցելել էր Գյումրի, կանխատեսել էր, որ Վարդան Սրմաքեշի ֆինանսավորմամբ կառուցվելիք նոր ծննդատան շահագործումից հետո Գյումրու ծննդատունը կփակվի: Թորոսյանը վստահ նշել էր, թե պարզ պատահականություն է, որ Գյումրու ծննդատունը գոյատեւում է:

«Ես վստահ չեմ, որ Գյումրու ծննդատունը մինչեւ էդ շենքի բացումը կգոյատեւի, որովհետեւ արդեն մինչեւ 100 մլն պարտք ունի, եթե պարտքատերերը սկսեն սնանկացման գործընթաց, ապա կարող է այն փակվել ցանկացած օր»,-ասել էր նա:

Այսօր, սակայն, պատկերն այլ է, Թորոսյանը նախարար չէ, Գյումրու ծննդատունը փակված չէ, նորն էլ դեռ կառուցված չէ:

Եվ ավելին, Գյումրու ծննդատունը ոչ միայն փակված չէ, այլ վերանորոգված: Աշխատավարձի 120 մլն դրամի պարտքից չէ, բայց շատ այլ խնդիրներից հիմնականում ձերբազատված է: Աշխատակիցները տեղում են, նրանք 75-ն են: Հաստատությունն էլ օպտիմալացման ճանապարհով միավորվել է «Գյումրի բժշկական կենտրոնի» հետ:

30 տարում առաջին անգամ օպտիմալացում է իրականացվել ոչ թե բուժհաստատությունը շենքային պայմաններից զրկելով, այլ  հակառակը՝ վերանորոգելով, պահպանելով: 7 մլն դրամի շրջանակներում ներքին հարդարում է արվել, նաև տանիքն է հիմնանորոգվել: 3 մլն դրամ բաժին է հասել կտուրի շինարարությանը:

Բուժանձնակազմի կրճատումներ, ըստ «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի, չեն լինի: Անգամ կենսաթոշակային տարիքի բժիշկը ցանկության դեպքում, կարող է իրավական պայմանագրով աշխատել այնքան, որքան կամենա:

«Որոշումը կայացրել է նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նա գիտեր ծննդատան ծանր վիճակը, կուտակված պարտքի մասին: Մարզպետն ինձ ասել է՝ կարող է վերցնես ծննդատունն ու օգնես: Ես պարտքի զգացողություն ունեի, քանի որ եղել եմ այդ հաստատության տնօրենը որոշակի ժամանակահատվածում: Զգացի, որ ունեի հնարավորություն նրանց օգնելու, համաձայնվել եմ: 120 մլն պարտքը մեծ թիվ է, բայց խնդիր չենք տեսել»,- փաստեց Իսահակյանը: Երբ իրավական հարցերը կարգավորվեն, ծննդատունը վիրահատությունների համար իրավունք կունենա օգտվել բժշկական կենտրոնի լաբորոսկոպիկ և այլ սարքավորումներից ու մասնագետների միջամտություներից:

«Շատ վիրահատություններ, որոնք հիմա բաց եղանակով են կատարվում, արդեն կկարողանանք անել լապորոսկոպիկ տարբերակով, և երևանյան գներից 2 անգամ ցածր գնով: Նաև կկարողանանք անել այնպիսի վիրահատություններ, որոնք մինչ այս Շիրակի մարզում չենք արել»,-ասաց ծննդատան տնօրենը:

Շենքային պայմանների բարելավում, բուժսարքավորումների համալրում-նորացում և կադրերի վերապատրաստում. Գյումրու ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանն ասում է՝ աշխատանքի անցնելու առաջին օրվանից այս երեք կետի իրականացմանն է ձգտել: Այդ նպատակի իրականացման գործում ներդորւմ ունի Երեւանի «Շենգավիթ» ԲԿ-ն: Մասնագետը եկել, տեղում վիրահատություններ է կազմակերպել՝ հնարավորություն տալով տեղի կադրերին դառնալ առավել արհեստավարժ, ստանալ նոր գիտելիք առանց աշխատանքից ու տնից կտրվելու:

Ծնունդների թիվն ավելացել է: Նախորդ տարվա մարտին ունեցած 18-ի դիմաց այս տարվա նույն ժամանակահատվածում Գյումրու  ծննդատանը 45 երեխա է լույս աշխարհ եկել:

Այս օպտիմալացումը, կարելի է ասել կառավարության 1998 թվականի որոշման վերջին փուլն է: Մինչ այս բժշկական կենտրոն էին տեղափոխվել Շիրակի մարզային, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և Սամարիթեր հիվանդանոցները:

Լուսանկարները «Հայկական ժամանակի»

Տպել
965 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել