Երևան
12 °C
100 տարվա պատմություն ունեցող Ծաղկաշատ գյուղը, որը գտնվում է Լոռու մարզում, այստեղ եկողին միանգամից հրապուրում է իր չքնաղ բնությամբ, այստեղ ապրողների բացսրտությամբ, հյուրասիրությամբ եւ ջերմությամբ:
Գյուղի հիմնական բնակիչները, սակայն, մեծահասակներն են, որոնց մտահոգում է գյուղի ներկա վիճակը, երիտասարդների՝ գյուղում ապրել չուզենալու հանգամանքը: Նրանցից մեկը՝ 86-ամյա Մարտին Մակինյանը, եւս դառնությամբ է խոստովանում, որ երբեմնի բազմանդամ ընտանիքն այսօր արդեն իր հետ չէ. մի մասին կորցրել է, մյուսներն էլ հեռացել են գյուղից: Գյուղում չապրելու պատճառների մասին խոսելիս էլ Մարտին պապը վշտանում է, ու նույնիսկ անցյալում մեծ գերդաստանով տանը հավաքվելու հաճելի հիշողությունները մոռացնել չեն տալիս ներկայիս մենակության զգացումը:
Գյուղի ծաղկուն ժամանակվա հիշողությունները տարեց պապիկին ուղեկցում են գիշեր ու ցերեկ: Այսօրվա հոգսաշատ իրականությանը երբեմն վշտացնում է նրան: Խոսում է գյուղի անմխիթար ճանապարհների մասին, երիտասարդների՝ գյուղում ապրել չուզենալու դրդապատճառների մասին՝ փորձելով հասկանալ անցյալի եւ ներկայի այսքան տարբեր լինելու պատճառները.
«Գյուղը շրջկենտրոնից՝ Ալավերդուց, 18 կմ է հեռու: Մեր բնության պես ոչ մի տեղ չկա. տարվա բոլոր եղանակներին էլ հրաշք է մեր գյուղը. աշնան խիտ ծառերը՝ աշխարհի գույներով զարդարված, ձյունապատ ձմեռը, զով ամառը, ծաղկաշատ գարունը. ո՞րն ասես: Էս ամենով հանդերձ՝ ամենամեծ խնդիրը մնում է գյուղի անբարեկարգ վիճակը. ճանապարհները քանդված են, քայքայված, երթեւեկության համար՝ անհարմար. անգամ տաքսիները չեն բարձրանում, գալու դեպքում էլ ամենաթանկ գներն են ուզում: Էս ճանապարհների պատճառով էլ մեր Ծաղկաշատն էլ օր օրի դատարկվում է: Երիտասարդները էլ չեն ուզում գյուղում մնալ, ամուսնանալ, ընտանիք կազմել, բայց իրենց էլ չեմ կարող մեղադրել. ի՞նչ անեն, ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ եկամուտ: Շատերն էլ Ռուսաստանի ճամփան են բռնել. ամեն ինչը կախված է միջոցից: Երբ մարդու միջոցը տեղն է լինում, ամեն ինչն էլ լավ է լինում՝ ե՛ւ առողջական վիճակը, ե՛ւ ապրելու վիճակը: Բայց երբ պակասություն է, ժողովուրդը դժվարանում է, մարդիկ շատ են չարչարվում, մի կերպ յոլա գնում. ինչ էլ պակաս է, էնա պակաս է», - անկեղծանում է պապը:
Մարտին Մակինյանը, որ մոր հետ Գյուղատեղից Ծաղկաշատ է տեղափոխվել 1938 թվականից, գյուղում եղած հիշարժան բոլոր դեպքերը հիշում է ճշգրիտ մանրամասնություններով: «Անցյալը կյանքիս վերացած եւ մոռացված շրջանը չէ,- ասում է.- անցյալը տարիներիս քրտնաջան աշխատանքով տունս պահելու եւ շենացնելու պատմությունն է՝ դժվարությունների, ուրախությունների, դառնությունների օղակ, որը այսօր թուլացել է, բայց չի կտրվում: Առանց հիշողության մարդն ո՞ւմ է պետք. հիշողություն չունեցար, էլ ո՞ւմ ես պետք»,- ասում է պապը եւ նորից միախառնում անցյալն ու ներկան, համեմատություններ անում, մտածում եւ անվերջ մտածում:
Երբեմնի առույգ, կենսախինդ Մարտին Մակինյանը այստեղ հիշում է իր 86-ամյա տարիքի մասին, նեղվում հիվանդություններից. ոտքերը ցավում են, ականջները լավ չեն լսում: Խոր թախիծով անընդհատ ակնարկում է. «Ջահել ժամանակ ուրիշ էր, էլի…»: Սրտնեղում է, որ «էս անտեր հիվանդությունը եկավ, իր ջանին կպավ, ու հիմա էլ մի մեշոկ փող է պետք, որ վիրահատվի. վիրահատվելուց հետո էլ, ով գիտի: Ախր տարիքով է արդեն…»:
Փոխվում է ամբողջությամբ, զվարթությամբ լցվում, երբ սկսում է պատմել իր աշխատանքի եւ մասնագիտության մասին: Բարեսիրտ, բոլորի նկատմամբ սրտացավ մարդու հիշողություններում, սակայն, զգում ես ե՛ւ ուրախություն, ե՛ւ տխրություն: 7 թոռնիկների, 12 ծոռների տեր պապը հպարտությամբ է նշում, որ Հայաստանում, իր ասելով, ամենաշատ թոշակը՝ 78200 դրամ, ինքն է ստանում, ու դա իր՝ 63 տարի աշխատանքային ստաժի գնահատականն է:

Նկարում՝ Մարտին պապը պարգեւատրվում է իր աշխատանքային երկար տարիների ստաժի համար
Փայտամշակման վարպետ Մարտին պապը իր արհեստը աշխարհում ամենաօգտակար եւ կարեւոր մասնագիտությունն է համարում: «Ասեմ, թե մեր գյուղը ես եմ կառուցել, սխալ չհասկանաս. 44 տան տանիք եմ կապել, 80 տան դուռ եմ պատրաստել, 122 դագաղ եմ սարքել. շատ բան եմ արել, մարդ եմ եղել, բոլոր տների հետ հարազատորեն ապրել եմ, բոլորի հետ տխրել ու բոլորի հետ ուրախացել: 2 տարի գյուղապետ եմ աշխատել, եղել եմ գյուղխորհրդի նախագահ, բրիգադիր, շինղեկ՝ 20-30 տարուց ավելի: 2010 թվականին՝ տղայիս մահվանից երեք տարի անց, մահացավ կինս, հետո՝ հարսս, ու մնացի մենակ»:
Մարտին պապի շնչառությունը սկսում է դժվարանալ, երբ խոսում է ընտանիքի կորուստների մասին: Թոռը՝ Սյուզաննան, պատմում է, որ տատիկի մահից հետո պապը անասունները լրիվ մորթեց, ծախեց: «Մի հատ երինջ էր պահում, ասում էր՝ պահում եմ, որ մեռնեմ, մսացու լինի: Մի երկար ժամանակ հետո էլ ասավ՝ ա՛յ որդի, տեսար՝ մեռա ոչ, էս անտերը ծնել ա, կրակում մնացի»,-ծիծաղելով շարունակում է եւ պատմում պապիկի ուժեղ բնավորության, դժվարությունների մեջ կոփվելու, բայց երբեք չհուսահատվելու մասին: Պատմում է պապի հյուրասիրության եւ, ամենակարեւորը, աշխատելու, արարելու, ստեղծելու կամքի մասին:
«Շատ աշխատասեր, պահանջկոտ, կարգապահ, խիստ մարդ է պապս: Առավոտ շուտ միշտ վեր կկենար, մեզ էլ հետը կհաներ ու՝ դե՛ գործի: Սեղանի մոտ մի քիչ երկար նստել, զրուցել չէիր կարող. գործը չի սպասի՝ ասում էր»:
Հետո Սյուզաննան պատմում է գյուղում բերքահավաքի, Վարդավառի տոնի մասին, խոսում պապի՝ նարդի խաղալու ու էլի հազար ու մի հետաքրքիր ու զվարճալի պատմությունների մասին: «Հյուրին ընդունում էր, նորից անցնում գործին: Գյուղի երեխաների համար օրորոցներ էր պատրաստում: Բազմակողմանի զարգացած մարդ է. մեղուներ է պահում 40 տարուց ավելի»:
Կյանքում ոչ մեկին ոչ մի բանով նեղություն չտված Մարտին պապը ամբողջ կյանքում ապրեց հենց այս սկզբունքով՝ ինչքան կարողանում ես, օգնի՛ր դիմացինիդ ու մի՛ չարչարիր ուրիշին: Թերեւս սա էր պատճառը, որ առանց որեւէ ակնկալիքի՝ գյուղում օգնել է բոլորին, նույնիսկ դագաղներ է պատրաստել կնոջ, գյուղացիների եւ անգամ իր համար: «Չեմ ուզում, որ ուրիշները չարչարվեն՝ իմ դագաղը սարքեն. մեկը չպետք է լինի՝ իմ նազը տանի. ուրիշների համար որ սարքել եմ, ինձ համար էլ սարքեցի»:

Մարտին Մակինյանը ամենից շատ չի սիրում խոսել պատերազմների մասին: Իսկ պատերազմներ, ցավոք, նա տեսել է, ու այն էլ՝ մի քանիսը: Մեծ վշտով է հիշում, որ Հայրենական պատերազմին գյուղից 83 մարդ է մասնակցել, 43-ը վերադարձել են, իսկ զոհվածների համար էլ հուշարձան են կանգնեցրել:
«Գյուղում առաջ (40 թվականներից եմ ասում՝ պատերազմական թվականներից), երբ Նոր տարի էր գալիս, ժողովուրդը հավաքվում էր, զուռնա-դհոլով գյուղում ման էր գալիս, քեֆ էր անում եւ Վարդավառին նորից ամբողջ գյուղը զուռնա-դհոլով նվագով գնում էին, սարերն էին բարձրանում, ուրախանում էին: Բայց հիմա….այն հարգանքն ու ապրուստը չկա, օդն էլ ասես նույնը չէ»,- տխրում է:
Լենինգրադում ծառայություն անցած մարդը պատերազմի վիշտը եւ դառնությունը դժբախտություն է համարում, իսկ այս վերջինը՝ զուլում. «Երկրիս թեւը թուլացավ, էս ի՞նչ օրի հասանք: Հայաստանը էնքան մեծ հնարավորություն չունի, որ կարողանա հզոր պետությունների դեմ կանգնի: Եթե մենակ ադրբեջանցիները լինեին, ոնց ասում են, հում-հում կուտեինք դրանց, բայց որ Թուրքիան կանգնեց դրանց թիկունքին, մեր շունչն էլ կտրեց»,- դառնացած ասում է, ապա շարունակում,- մենք քիչ ժողովուրդ ենք, մեզ էլ օգնություն է պետք, խաղաղություն է պետք: Էս երիտասարդները, բայց, հզոր են. կապրենք, ոտքի կկանգնենք»:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT