Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը պետք է իրականացվի հնարավորինս շուտ, առանց նախապայմանների․ Միրզոյանի ելույթը

Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը պետք է իրականացվի հնարավորինս շուտ, առանց նախապայմանների։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ 9-րդ վեհաժողովի շրջանակներում եւ կոչ արել գործընկերներին դատապարտել Ադրբեջանի անօրինական եւ պարսավելի գործողությունները:

Ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ․

Ձերդ գերազանցություն,

հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ելույթ ունենալ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Իր ստեղծման օրվանից Եվրանեսթը միավորող դեր է ունեցել Եվրամիության եւ Արեւելյան գործընկեր երկրների միջեւ, եւ հուսով եմ՝ կշարունակի ունենալ, այսպիսով նպաստելով այն արժեքների առաջընթացին, որոնք Արեւելյան գործընկերության անկյունաքարերն են:
 
Ես վստահ եմ, որ մենք պետք է շարունակենք առաջ մղել մեր ընդհանուր նպատակները՝ հարգելով եւ արդարացիորեն արժեւորելով Վեհաժողովի յուրաքանչյուր անդամ երկրի կենսական շահերը եւ առաջնահերթությունները:

Կցանկանայի ընդգծել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ եղած համագործակցության կարեւորությունը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին: Համաձայնագիրը նոր, առավել բարձր մակարդակի է բարձրացնում Հայաստանի եւ Եվրամիության երկկողմ հարաբերությունները: Այն ընդգրկուն փաստաթուղթ է, որը երկու կողմերի միջեւ գործընկերության ամուր իրավական հիմք է ստեղծում, ուրվագծում է համագործակցության շրջանակը տարբեր ոլորտներում՝ արդարադատությունից, անվտանգությունից, տնտեսությունից, գյուղատնտեսությունից եւ ենթակառուցվածքներից մինչեւ շրջակա միջավայր եւ կլիմա, կրթություն, գիտություն, մշակույթ եւ առողջապահություն:
 
Մենք վստահ ենք, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը կհանգեցնի մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների՝ խթանելով ժողովրդավարությունը, ամրապնդելով քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կայունությունը լայնածավալ բարեփոխումներով, զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը:

Այս առումով, Հայաստանի խորհրդարանն իր կարեւոր ներդրումը կունենա ոչ միայն աջակցելով գործադիրին Համաձայնագրի իրագործման ընթացքում, այլ նաեւ իրացնելով իր վերահսկողական գործառույթները: Մենք արդեն սկսել ենք իրականացնել Թվինինգ նախագիծը Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների հետ, որպեսզի զարգացնենք խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունները ՀԸԳՀ օրակարգի պատշաճ վերահսկողության համար:

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ հիշատակել այն սկզբունքները, որոնք ամրագրված են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով՝ վերահաստատող Եվրամիության հանձնառությունները՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին եւ մոտեցումներին՝ ուժի չկիրառման, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
 
Այնուամենայնիվ, հենց վեց ամիս առաջ մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի կոպտագույն խախտման. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Արցախի դեմ: Չնայած բազմաթիվ փաստերին, որոնք ապացուցում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ վերջինիս հետ կապվող օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, նախապես ծրագրավորված էր, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ: Պատերազմ, որի ընթացքում հենց ինքն իրականացրել է աննախադեպ ծավալների հասնող բռնություններ եւ զանգվածաբար իրագործել պատերազմական հանցագործություններ: Օգտվելով հնարավորությունից՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի բոլոր այն անդամներին, ովքեր կանգնեցին ճշմարտության կողքին՝ դատապարտելով այդ գործողությունները:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետեւողական եւ միտումնավոր խախտումները շարունակում են լրջորեն խարխլել հայտարարության լիարժեք իրականացումը եւ առաջ են բերում նոր մարտահրավերներ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության համար: Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատելու եւ հայրենադարձելու պարտավորությունը միանշանակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սակայն ադրբեջանական կողմը զանազան պատրվակներով շարունակում է անտեսել իր հանձնառությունները: Այդ մասին հայտարարում են նաեւ ԵԽ-ի հարգարժան անդամներ Մարինա Քալյուրանդը, Անդրեյ Կովաչեւը եւ Ժելյանա Զովկոն, շեշտելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցը, համաձայն որի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր տեղեկություն տրամադրել կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի եւ նրանց վերադարձնելու ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ: Ցանկանում եմ պարզաբանել մեր եվրոպացի գործընկերներին, որ Ադրբեջանի այսպիսի գործողությունները լուրջ ռիսկեր են ստեղծում Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ կայունության ստեղծման համար:

Ավելին, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որով այն սնել է իր քաղաքացիներին տասնամյակներ շարունակ:

Այսպիսի այլատյացության եւ ատելության վարքագիծը պարզորոշ կերպով ցուցադրում է, որ Ադրբեջանը փորձում է լուծել վիճելի հարցերը բարբարոսական, այլ ոչ թե քաղաքակիրթ մեթոդներով:

Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին դատապարտել Ադրբեջանի անօրինական եւ պարսավելի գործողությունները: Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը պետք է իրականացվի հնարավորինս շուտ, առանց նախապայմանների եւ արհեստականորեն ստեղծված խոչընդոտների:

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս լուծված չէ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացված չէ: Մենք հաստատակամ ենք շարունակելու բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ես կոչ եմ անում բոլոր միջազգային գործընկերներին աջակցել այս ձեւաչափի աշխատանքներին:
 
Հարգելի գործընկերներ, վերադառնալով Հայաստանի ներքին հարցերին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք ունենք անհրաժեշտ քաղաքական կամք՝ կազմակերպելու ազատ եւ արդար ընտրություններ, ինչպիսիք տեղի ունեցան 2018 թվականին: Հայաստանի բոլոր քաղաքացիները պիտի հնարավորություն ունենան կամարտահայտման եւ կազմավորեն ժողովրդավարական ձեւով ընտրված կառավարություն, որն իշխանության միակ լեգիտիմ ուղին է: Հուսով եմ՝ ԵԽ-ն այլ միջազգային գործընկերների հետ միասին կիրականացնի ընտրությունների երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելություններ: Չնայած COVID -19-ից առաջացած բոլոր դժվարություններին եւ պատերազմին՝ Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են:

Շնորհակալություն ուշադրության համար: 

Տպել
899 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին