«Փոխվարչապետը և առողջապահության նախարարը պատվաստվել են «Աստրազենեկա»-ով, եւ նրանց հետ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել»

Արդեն 1 տարի է՝ մենք ապրում ենք համավարակի պայմաններում, եւ մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել է հետեւյալը. սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության՝ մենք այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, եւ այս ռազմավարությունն ունի 2-րդ մաս: Խոսքը կորոնավիրուսից պատվաստման գործընթացի մասին է: Իհարկե, պատերազմի եւ հետպատերազմական իրադրության պատճառով մենք գուցե անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այս խնդրին: Բայց, փառք Աստծո, մենք հիմա ունենք պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում ենք մի խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով եւ մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում ոչ միայն առողջապահական, այլեւ՝ տնտեսական»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում տնտեսության համար եւ տնտեսական ակտիվության առումով կարեւորագույն գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսից: Որպես զբոսաշրջության ուղղություն՝ երկրները գնահատվում են նաեւ այս չափանիշով:

Նա, դիմելով առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին, խնդրեց ներկայացնել, թե մենք ինչ հնարավորություններ ունենք կորոնավիրուսից պատվաստման առումով եւ ինչպես ենք այս պահի դրությամբ իրացրել այդ պոտենցիալը:

Արձագանքելով Ավանեսյանն ասաց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք, այս պահին կա 13 հազար 257 քաղաքացի, որոնք վարակված են, որից 2000-ից ավելին գտնվում է հիվանդանոցներում. «Երեկ, ցավոք սրտի, գրանցել ենք 16 մահ, եւ մեծ ցավով պիտի նշեմ, որ արդեն 4 հազարի սահմանը հատել ենք մահվան դեպքերով: Ինչպես դուք նշեցիք, վերջին 1 տարվա ընթացքում ամբողջ երկրագնդին պատելով այս համավարակը՝ բոլորի հույսն էր, որ գիտական, կառավարչական, ֆինանսական միջոցների կոնսոլիդացիան թույլ կտա ստեղծել պատվաստում, որը, ի վերջո, հնարավորություն կտա վարակի տարածելիության շղթան կոտրել եւ վերադառնալ բնականոն կյանքի: Այսօր Կառավարության ջանքերի շնորհիվ Հայաստանում հասանելի են պատվաստանյութերը, ստեղծված են բոլոր անհրաժեշտ ինֆոստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն»:

Ավանեսյանը նշեց, որ մի քանի օր է արդեն՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու. «Մենք փոփոխություններ ենք մտցրել նաեւ պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձեւերը: Անկախ ձեր կցագրված վայրից՝ կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել եւ ստանալ պատվաստանյութ: Հաջորդ շաբաթվանից կունենանք նաեւ շարժական թիմեր, որոնք քաղաքի բավական բանուկ մասերում տեղակայված կլինեն եւ եւս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին»:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ պատվաստումների գործընթացն առաջնահերթ ունի առողջապահական նշանակություն, եւ այն միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին:

«Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակից: Ուզում եմ նշել, որ ռիսկը պատվաստանյութից որեւէ թեթեւ կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք կորոնավիրուսով վարակվելու եւ դրա հետեւանքով առողջությանը ծանր ու, ցավոք սրտի, նաեւ մահվան դեպքերով: Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, որ մենք եւս, հարգելի գործընկերներ, ակտիվ կերպով ներգրավենք պրոցեսին եւ մեր օրինակով ցույց տանք, որ սա առաջնային կարեւոր խնդիր է, որը պետք է լուծենք»,- ասաց Ավանեսյանը:

Նա հայտնեց, որ ինքն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը երեկ պատվաստվել են. «Ինձ զգում եմ շատ լավ եւ հուսով եմ՝ այս օրինակը վարակելի կլինի»:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց դահլիճում ներկաներին 1 շաբաթվա ընթացքում պատվաստվել:

«Մենք այսօր ունենք հետեւյալ պատվաստանյութերը՝ «Աստրազենեկա», «Սպուտնիկ V» եւ առաջիկայում պատրաստվում եք պատվաստանյութ ստանալ Չինաստանից: Եկեք արձանագրենք հետեւյալը. եթե որեւէ պատվաստանյութ ներկայացնի այնպիսի որեւէ վտանգ մեր քաղաքացիների առողջությանը, կյանքին, ՀՀ կառավարությունն ուղղակի այդ պատվաստանյութը չի ընդունի»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

«Ես ուզում եմ տեղեկացնել, որ մենք մեծ հարգանք ունենք բոլոր արտադրողների եւ գործընկերների նկատմամբ, բայց մեր փոխվարչապետը եւ առողջապահության նախարարը երեկ «Աստրազենեկա»-ով են պատվաստվել, եւ, ինչպես տեսնում եք, նստած են, ներկա են, եւ որեւէ արտառոց բան նրանց հետ տեղի չի ունեցել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ շատ մեծ լրատվական շահարկումներ կան այս առումով, ու կարեւոր է համարում, որ մենք մեր պոտենցիալն ամբողջությամբ օգտագործենք:  

Նա ասաց, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանում շարժումներ են սկսվել, եւ չգիտեն, թե դրանք ինչ նպատակ ունեն. «Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է, քանի որ ամբողջ աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ շուտով ամբողջ աշխարհում պարտադիր է լինելու ճամփորդությունների համար պատվաստումը. «1-2 ամսից որեւէ երկիր թույլ չի տալու չպատվաստված անձի մուտք գործել իր տարածք»:

Փաշինյանը Ավանեսյանից հետաքրքրվեց՝ 2-րդ ներարկումը 2 ամսի՞ց է տեղի ունենում, վերջինս ասաց, որ «Սպուտնիկ V»-ով՝ 21 օր հետո, «Աստրազենեկա»-ով՝ մինչեւ 12 շաբաթ հետո:

«Միանշանակ ուզում եմ շեշտել, որ, այո՛, այս պահին մենք ունենք պատուհան եւ հնարավորություն՝ մեր դիրքերը բարելավելու, որպեսզի մեր քաղաքացիները հետագայում իսկապես զրկված չլինեն ճամփորդելու հնարավորությունից, ու մեր երկիրը հանկարծ իզոլացման շրջանակներում չհայտնվի: Իսրայելն ու Մեծ Բրիտանիան 50 տոկոսից ավելի պատվաստման ցուցանիշ ունեն, եւ նրանց մոտ կորոնավիրուսով հիվանդացությունը կտրուկ իջել է: Այսինքն՝ մենք հստակ կապը պատվաստման լավ ցուցանիշների եւ հիվանդության հաղթահարման արդեն տեսնում ենք»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ խոսքը ոչ միայն մեր քաղաքացիների ճամփորդելու մասին է, այլեւ դեպի մեր երկիր ճամփորդելու մասին, եւ բիզնեսը պետք է շատ շահագրգռված լինի. «Եթե մենք առաջիկա 1 ամսվա ընթացքում պատվաստման շատ շոշափելի ցուցանիշ չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսն այս տարի նույնպես կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ: Այստեղ շատ կարեւոր եմ համարում, որ խլացվեն այն բոլոր ձայները, որոնք արշավանք են սկսում պատվաստումների դեմ:

Նա, դիմելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, նշեց, որ պետք է բիզնեսին նույնպես ներգրավել, որ այս պրոցեսը պատշաճ մակարդակով իրականացվի: Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին ասաց, որ զինված ուժերում էլ պետք է իրականացվի պատվաստման գործընթացը, եւ, առհասարակ, պետական մարմիններում պետք է այդ առաջնորդությունը ստանձնեն»:

Տպել
1127 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է