Կորոնավիրուսային հիվանդությունը և դրա դեմ պատվաստումները. որ դեպքում են առաջացած բարդությունները վտանգավոր և չբուժվող

Նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման առաջին իսկ օրվանից կառավարությունների և գիտնականների գլխավոր նպատակն էր գտնել արդյունավետ միջոց՝ դրա դեմ պայքարելու համար: Սակայն հիմա, երբ արդեն մի շարք երկրների հաջողվել է ստեղծել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութը, շատերն էլ արդեն առաջարկում են իրենց բնակչությանը պատվաստվել COVID19-ի դեմ, մարդիկ կարծես խճճվել են պատվաստանյութերի բազմության մեջ, ու հիմա էլ առաջ է եկել անվստահության խնդիրը:

Հատկապես, երբ 2020 թվականի մարտի վերջին Եվրոպական շատ երկրներում բրիտանաշվեդական պատվաստանյութով պատվաստված որոշ քաղաքացիների մոտ ի հայտ եկավ թրոմբոլի հիվանդությունը, պատճառ դարձավ, որ մարդիկ կասկածով վերաբերվեն պատվաստանյութերին՝ մտածելով, որ պատվաստանյութը իրենց մոտ կառաջացնի ինչ-որ բարդություն: Սակայն կորոնավիրուսային հիվանդության դեմ չպատվաստվելու հետևանքով առաջացած բարդություններն էլ անխուսափելի չեն:

Մասնագետի հետ զրույցում փորձել ենք պարզել՝ պատվաստվելո՞ւ, թե՞ չպատվաստվելու դեպքում են վտանգները մեծ, ու որքանո՞վ են դրանք հաղթահարելի, եթե առաջացել են պատվաստվելու հետեւանքով, ու եթե բարդ ընթացքով հիվանդություն է զարգացել:

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում մարդու մոտ կարող են առաջանալ երկու բարդություններ, որոնք լիարժեք չեն կարող բուժվել:

«Հիմնական բարդությունը թոքաբորբն է, որը լինում է վիրուսի հետևանքով, և երկրորդային բակտերիալ բարդությունը, այսինքն՝ երկրորդային վարակի միացման հետևանքով զարգացող թոքաբորբը: Բարդություններ արձանագրվում են նաև կենտրոնական նյարդային համակարգի և մնացած-օրգան համակարգերի կողմից, այսինքն՝ կախված, թե օրգանիզմը որքան բուռն է արձագանքում վիրուսի հետ հանդիպմանը: Օրինակ՝ հիվանդներ ունենք, որ վիրուսով բուժվելուց հետո դեռ մի քանի ամիս անց էլ ունենում են մկանային ցավեր, գլխացավեր, հիշողության կորուստ: Նույնիսկ հիվանդ կա, որ դեռ համի և հոտի զգացողությունը չի վերադարձել»,- ասաց նա:

Առաջացող բարդությունները հանդիպում են վարակվածների 20 տոկոսի մոտ: Ըստ համաճարակաբանի, եթե հաշվենք, թե Հայաստանում վիրուսի հետևանքով քանի մարդ է մահանում, ապա ստացվում է, որ մեզ մոտ հարյուր հիվանդից երկու և ավելի մարդկանց մոտ լինում է մահվան ելք:

«Մեզ մոտ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահերը կազմում են 1.9 տոկոս, իսկ վիրուսով վարակված, բայց այլ պատճառներով մահվան դեպքերը՝ 2.3 տոկոս: Սա նշանակում է, որ հարյուր հիվանդից երկու և ավելի մարդ ունի մահվան ելքի հավանականություն: Այս պահի դրությամբ քովիդը բուժվում է սիմպտոմատիկ, այսինքն՝ ազդում ենք ոչ թե վիրուսի դեմ, այլ նրա հետևանքով առաջացած ախտանշանները մեղմացնելու ուղղությամբ, եթե միանում է երկրորդային վարակը՝ բակտերիալ ինֆեկցիայի ձևով, արդեն նշանակվում են հակաբիոտիկներ»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ մարդը կարող է բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում նույնիսկ մի քանի ամիս, կախված՝ ինչպես է օրգանիզմը արձագանքում վիրուսին, բայց ապաքինվելուց հետո էլ հնարավոր է՝ որոշ ախտանշաններ պահպանվեն:

Եվ չնայած նրան, որ վիրուսը դեռևս հստակ բուժում չունի, այնուամենայնիվ, վիրուսի տարածումից գրեթե մեկ տարի անց աշխարհի մի քանի երկրներ հայտնեցին վիրուսի դեմ դեռևս միակ և արդյունավետ միջոցի՝ պատվաստանյութի ստեղծման մասին: Սակայն պատվաստանյութերի վերաբերյալ տարբեր բացասական կարծիքների հետևանքով մարդիկ դեռևս չեն վստահում դրանց: Հատկապես ամենից շատ քննադատվեց և քննարկվեց «Աստրազենեկա» պատվաստանյութը, որը Եվրամիության երկրների պատվաստված բնակչության մի քանիսի մոտ առաջացրեց թրոմբոզ և թրոմբոլիա:

Տեր-Ստեփանյանը նշում է՝ բոլոր պատվաստանյութերն էլ առաջացնում են բարդություններ, բացի սպասվող ռեակցիաներից, որոնք են՝ ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, գրիպոզ վիճակը: Անսպասելի բարդություններն են ցանը, այտուցը, շնչուղիների այտուցը, անաֆիլակտիկ շոկը, որը համարվում է ամենից բարդը, իսկ այդ բարդությունները կարող են առաջանալ պատվաստանյութի սխալ պահպանման, օրգանիզմի անհատական պատասխանից:

«Յուրաքանչյուր պատվաստանյութ անցնում է փորձարկումների երեք փուլ տարբեր քանակի մարդկանց շրջանում, երրորդ փուլից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում է իրականացվել, բարդությունները եղել են նվազագույնը կամ ընդհանրապես չեն արձանագրվել, ու այդ դեպքում պատվաստանյութը թույլատրվում է օգտագործման: Մեկ միլիոն պատվաստավածից 4-ի մոտ զարգանում են անցանկալի հետպատվաստումային ռեակցիաներ»,- բացատրում է Տեր-Ստեփանյանը:

Բացի «Աստրազենեկայի» առաջացրած բարդություններից՝ բարդություններ են առաջացել նաև ամերիկյան «Ջոհնսոն և Ջոհնսոն» պատվաստանյութի դեպքում: Ըստ մասնագետի՝ «Պֆայզռ» պատվաստումի դեպքում էլ են առաջացել որոշակի բարդություններ, եղել է նաև մահվան ելք, սակայն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացածների և պատվաստանյութի հետևանքով մահացած դեպքերը համեմատելի չեն:

««Աստրազենեկա» պատվաստանյութի դեպքում թրոմբ արձանագրվեց 80 մարդու մոտ, Ջոհնսոնի և Ջոհնսոնի դեպքում նույնը արձանագրվեց մեկ միլիոնից 6-ի դեպքում, որոնք շատ մեծ թիվ չեն կազմում՝ հաշվի առնելով, որ օգտագործվել է «Աստրազենեկայի»՝ արդեն 200 միլիոն դեղաչափ: Անաֆիլակտիկ շոկն է միայն, որ շատ արագ է առաջանում, մնացածը կարող են առաջանալ 7-20 օրվա ընթացքում, բայց բոլոր բարդություններն էլ բացահայտվելու դեպքում կարող են բուժվել»,- հավելեց մասնագետը:

Հայաստանի առողջապահության համակարգը պատրաստ է հաղթահարել պատվաստումների հետևանքով առաջացած բարդությունները, որոնք, սակայն, դեռևս չեն գրանցվել Հայաստանի պատվաստված քաղաքացիների շրջանում, նշում է համաճարակաբանը: Ըստ նրա՝ պատվաստանյութերի նկատմամբ վստահության առաջացումը բնակչության շրջանում հնարավոր կլինի սերմանել սեփական օրինակով պատվաստվելու դեպքում: Ժամանակի հետ մեկտեղ մարդիկ կհասկանան՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միակ և արդյունավետ պայքարը դրա դեմ պատվաստվելն է:

Մերի Խաչատրյան

Տպել
1679 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին