Հիմա դուք տարաձայնություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, դա ձեր ընկալումն է. Թաթոյանը՝ պատգամավորին

30/04/2021 schedule14:07

«Գաղտնիք չէ՝ կառավարող ուժի առնվազն մի քանի պատգամավորներ տարաձայնություններ ունեն մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Կցանկանայի, որ անդրադառնայինք այդ տարաձայնություններին»: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ դիմելով ՄԻՊ Արման Թաթոյանին։

«Անցած տարի դեկտեմբերին բոլորիս համար ակնբախ էր, որ հանրությունը մեդիատեռորի է ենթարկվում, հանրության մեջ փորձում էին վախ սերմանել, խոր ճգնաժամի մեջ գցել մարդկանց՝ ունենալով որոշակի քաղաքական նպատակներ: Միևնույն ժամանակ, դեկտեմբերի կեսերից դուք սկսեցիք խոսել այն մասին, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ են տարվում։ Տպավորություն էր, որ դուք փաստում եք՝ դրանք տարվում են։

Հետագայում ձեր գրառումներում հստակ ֆիքսեցի, որ անցում եք կատարում սահմանների որոշման գործընթաց տերմինին, այլևս սահմանազատումներ ու սահմանագծումներ չեք օգտագործում։ Իհարկե, բոլորս էլ կցանկանայինք առհասարակ պատերազմ չունենալ, հակառակորդ երկիր չունենալ և հանգիստ ապրել մեր հարևանների հետ, բայց քանի որ հնարավոր չէ այս պայմաններում հանձնաժողով կազմել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, անում ենք մինիմալ այն հնարավորը, որն այս հարևանության պարագայում հնարավոր է անել։

Ուզում եմ հասկանալ՝ հետհայաց ո՞նց եք գնահատում ձեր հայտարարությունները։ Հնարավոր չէ՞ր կապ հաստատել ԱԳՆ-ի կամ որևէ այլ պաշտոնյայի հետ, պարզել, որ նման գործընթաց չկա... անընդհատ հղում էիք անում Գուգլ քարտեզներին, արձանագրե՞լ եք, որ սահմանազատումը եղել է Գուգլ քարտեզներով, թե՞ զուտ օդում կախված լուրերի հիման վրա է»,- ասաց պատգամավորը:

Արման Թաթոյանը պատգամավորին հորդորեց տարաձայնությունները և մեդիատեռորն այլևս որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանի հետ չկապել, քանի որ վերջինս ապաքաղաքական պաշտոնատար անձ է.

«Ինչ-որ տարաձայնություններից եք խոսում, բայց ես նման կատեգորիաներով չեմ առաջնորդվում։ Հիմա դուք տարաձայնություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, դա ձեր ընկալումն է և չի կարող կանգնեցնել իմ աշխատանքը։ ՄԻՊ-ի դերը նաև հենց դրանում է, որ եթե անգամ կան տարաձայնություններ, պետք է գնալ առաջ թե՛ հրապարակային հայտարարություններով, թե՛ գործնական աշխատանքով։

Ինչ վերաբերում է սահմանազատմանը և սահմանագծմանը, ՀՀ ՄԻՊ-ը չի ներկայացնում ՀՀ կառավարությունը: Որևէ անգամ իմ դիրքորոշումը չի կարող նշանակել փաստել, որ ընթանում է սահմանազատում և սահմանագծում, չի կարող այդպես մեկնաբանվել։ Ինչ վերաբերում է GPS-ին, ճիշտ եմ ասել. մինչև հիմա էլ ի՞նչ են անում։ Գնացել ե՞ք սահմաններ, տեսել ե՞ք՝ ինչ են անում։ Ես վերջում էի այնտեղ: Զինվորականի հետ կանգնած եմ, միացնում է GPS-ը, մետրերով ասում է՝ սա էստեղ է, սա էնտեղ է»,- նշեց Թաթոյանը:

Տպել
906 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը