Երևան
12 °C
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ ամիսներին ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում՝ այդ թվում Արտաշատ քաղաքային համայնքում։
Տեսչական մարմինը նշում է, որ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի, համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. որոշմամբ քաղաքացի Լ. Խ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասն առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Վ. Ա-ին։
Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ. Թ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասը առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Ա. Ա-ին։
Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2016թ. որոշմամբ Գ. Պ-ին օտարվել է 0.197հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2012թ. որոշմամբ քաղաքացի Գ. Պ-ին օտարվել է 0.03հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի 2014թ. որոշմամբ նույն քաղաքացուն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի կարգով օտարվել և միավորվել է 0.01922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ինչից հետո 2014թ. տրվել է շինթույլտվություն, և կառուցապատում է արվել։ Անշարժ գույքը ստացել է պետական գրանցում՝ 0.04922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագրով 2019թ. ստացել պետական գրանցում Գ. Պ-ի և Ա. Ա-ի անվանբ՝ որպես ընդհանուր բաժնային սեփականություն։
Արտաշատ համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին մեկ այլ՝ 2014թ. որոշմամբ քաղաքացի Վ. Ա-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի՝ ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին 2019թ. որոշմամբ՝ քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ավտոլվացման կետն օրինականացվել է և ստացել պետական գրանցում։
Համայնքի ղեկավարի մեկ այլ՝ լրացուցիչ հողատարածք հատկացնելու մասին 2008թ. որոշմամբ՝ քաղաքացի Գ. Ս-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.01578հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N33-Ն որոշման համարվում են հասարակական օգտագործման կանաչ տարածքներ, հետևաբար դրանց օտարման արգելք է գործել։
Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թվարկված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունը դիրքորոշում կներկայացնի
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Արագածոտնի փոխմարզպետը պաշտոնից ազատվել է
Դադարեցվել են Վահագն Թևոսյանի լիազորությունները
Երրորդ երկրո՞ւմ, թե՞ սահմանին. Միրզոյանը հայտնել է՝ որտեղ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիրը
«Նիսսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ
Աշխարհում չկա խաղաղության համաձայնագիր, որ պատասխանի բոլոր հարցերին, թշնամանքը մեկ թղթով չի լուծվում. նախարար
Հայ և թուրք մասնագետները հանդիպել են Թուրքիայում, նպատակը Անիի պատմական կամրջի վերականգնումն է. Միրզոյան
Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը
Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ է արել. տեսանյութ
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը՝ փակ
Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում
Քարաթափում Դիլիջանի ոլորաններում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան
Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը
Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը
Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը
Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի
Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան
Ո՞ր գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է
Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT