Կայացել է Հայաստան-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով 11-րդ ենթակոմիտեի նիստը

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Հայաստան - ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով 11-րդ ենթակոմիտեի հեռավար նիստը:

ԵՄ կողմից նիստին մասնակցել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը,  ԵՄ Հանձնաժողովի և պատվիրակության այլ ներկայացուցիչներ, իսկ հայկական կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ  Գևորգ Հայրապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Արտաքին գործերի նախարարության, Կենտրոնական բանկի, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության ներկայացուցիչներ: 

Բացման խոսքում փոխնախարար Գրիգորյանը, նախքան հանդիպման օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների դատապարտելի  գործողություններին, որոնց արդյունքում սպանվել է մեկ և առևանգվել վեց հայ զինծառայող։

Անցնելով նիստի օրակարգին՝ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստան - ԵՄ համագործակցության շրջանակում Հայաստանը հավատարիմ է իր ստանձնած հանձնառությանը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ: Փոխնախարարը նշել է, որ, չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, Կառավարությունն ակտիվորեն շարունակում է իրագործել դատաիրավական, հակակոռուպցիոն, իրավապահ և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում 2019 թվականին նախանշած բարեփոխումները: Որպես համագործակցության խթան՝ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջությամբ ուժի մեջ մտնելը և դրանով պայմանավորված՝ համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան համագործակցության մակարդակը և հույս հայտնել, որ բարեփոխումների օրակարգի իրականացումը կշարունակվի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Դեսպան Վիկտորինը հատկապես բարձր է գնահատել Արդարադատության նախարարության դերը ոլորտային բարեփոխումների օրակարգն անշեղորեն առաջ տանելու հարցում և հետագա աջակցության պատրաստակամություն հայտնել։

Հաջորդիվ, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը գործընկերներին ներկայացրել է իրականացվող դատական բարեփոխումների օրակարգը, ներառյալ՝ էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության հետ ձևավորված համագործակցության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս ոչ միայն իրականացնել նախանշած բարեփոխումների ծրագիրը, այլ նաև մշտադիտարկել դրա արդյունավետությունն ու զարգացնել այն:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն իր հերթին նշել է, որ 2019-2020 թվականներին հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում մտել է որակական նոր փուլ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազի տեղակալն անդրադարձել է Գլխավոր դատախազության համակարգում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցվածքային ստորաբաժանման ստեղծմանը, դատախազների նշանակման գործընթացին և ստորաբաժանման գործունեության ամփոփ արդյունքներին: Սրբուհի Գալյանը Վարչության գործունեության արդյունավետության համատեքստում ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը:

Հաջորդիվ՝ նիստին անդրադարձ է եղել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեությանը, ինչպես նաև Ոստիկանության բարեփոխումներին, մարդկանց թրաֆիգինգի դեմ պայքարին, կիբերհանցագործության դեմ պայքարին, վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացմանը և այլն։

Տպել
889 դիտում

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ