Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովին

Համատեղել ջանքերը բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար: Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովին: Այն կայացել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով:

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի ենթակայության ներքո, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ: Տասնյակ երկրների կառավարությունների ու խորհրդարանների բարձրաստիճան պաշտոնյաների,գիտնական-փորձագետների և առաջատար միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կլոր սեղանների ձևաչափով քննարկվել են ջրային ու անտառային ռեսուրսների ինտեգրված կառավարմանը, բնապահպանական կրթությանը և էկոտուրիզմին, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ազգային ռազմավարությունների և նախագծերի ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել կլիմայական օրակարգին, կլիմայի նոր քաղաքականությանը, «կանաչ» էներգետիկային, շրջանաձեւ տնտեսության զարգացման ժամանակակից մարտահրավերներին։

Տեղի են ունեցել բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման օրենսդրության կատարելագործման, էկոհամակարգերի պահպանությանն ուղղված միասնական մոտեցումներին վերաբերող քննարկումներ ու փորձի փոխանակում։

Համաժողովի լիագումար նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը շրջակա միջավայրի պահպանության ռազմավարության, բնապահպանական խնդիրների հաղթահարման առաջնահերթությունների, ոլորտի ձեռքբերումների և հետագա գործողությունների վերաբերյալ` նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի կառավարման քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պաշտպանությանը, բարելավմանը, վերականգնմանը և դրանց ռացիոնալ օգտագործմանը ՝ սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հավասարակշռման սկզբունքի պահպանությամբ։

Որպես շրջակա միջավայրի կառավարման ուրույն խնդիր` ՀՀ կառավարությունը կարևորում է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումը, ինչպես նաև անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը` բնական ռեսուրսների գերշահագործումը և ապօրինի օգտագործումը բացառելու նպատակով:

Գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և կառավարման հիմնախնդիրները որպես կայուն զարգացման կարևոր նախապայման, ինչպես նաև համաշխարհային բնապահպանական խնդիրների դեմ պայքարի միջազգային ջանքերում որոշակի ներդրում ունենալու նպատակով` Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է լայնածավալ ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Հաշվի առնելով առկա մարտահրավերների վերազգային բնույթը և համաշխարհային մակարդակը՝ Ռոմանոս Պետրոսյանը կոչ է արել երկրներին համատեղել ջանքերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձր մակարդակի այս հարթակն ու լսարանը օգտագործել է և համաժողովի լիագումար նիստի ժամանակ, որին մասնակցում էին տարբեր երկրներից շուրջ 800 մասնակից, ևս մեկ անգամ բարձրաձայնել է և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի ժոցովրդի դեմ ռազմական հանցագործություններին, կիրառված արգելված զինատեսակների հետևանքով առաջացած հումանիտար և բնապահպանական ճգնաժամին։ Խոսել է պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիայի և ոտնձգությունների մասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

 

 

Տպել
932 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը