Եթե նախկինում մի բիզնես խանգարում էր յուրային բիզնեսի գործունեությանը, ապա հարկային խոչընդոտներ էին ստեղծում. Մանուկյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ներկայումս բիզնեսը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենալավ պայմաններում է աշխատում:

Նրա խոսքով՝ եթե որեւէ բիզնես ասի, որ ավելի լավ միջավայրում է աշխատել, քան հիմա է, ապա ինքը ուղղակի ճիշտ չի ասի: Փաշինյանն ընդգծեց, որ հարկային ոլորտում հեղափոխություն են արել եւ բիզնեսին ունեցած նախկին ամբողջ պարտքը փակել են:

Նշենք, որ բիզնեսը բավականին մեծ ծավալներով աջակցություն է ստացել կորոնավիրուսի ժամանակ, ինչը որոշակիորեն նպաստել է տնտեսության ավելի նվազ անկմանը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ ոչ բոլոր գործարարներն են հիմա գոհ, քանի որ նախկինում որոշների գործարար հաջողությունները պայմանավորված են եղել կուսակցական լինելու հանգամանքով:  

Նա հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անընդհատ ԱԺ-ում հայտարարում է՝ «Ասեք մի ոլորտ, որտեղ այս իշխանությունը 3 տարվա ընթացքում հաջողություն է գրանցել գոնե 10 տոկոսի չափով»: Մանուկյանն ասաց՝ կարող վստահեցնել՝ պետություն-բիզնես հարաբերություններում հաջողությունը ոչ թե 10 տոկոս է, այլ մի քանի անգամ ավելի մեծ. «Ակնհայտ է, որ կա որակական բավական տեսանելի դրական ազդեցություն եւ կարծում եմ բիզնես միջավայրը եւ բիզնես գործունեությունը հենց այն ոլորտներից մեկն է, որի հեռանկարներն էականորեն բարելավվել են»:

Մանուկյանը մի շարք հանգամանքներ նշեց, որն իր կարծիքով՝ փաստում է բիզնեսի ավելի բարենպաստ պայմաններում աշխատելու մասին:

Առաջինը՝ մրցակցության ավելի մեծ միջավայրն է ՀՀ-ում. «Օրինակ՝ կորոնավիրուսի ժամանակ դիմակի գինը առաջարկ-պահանջարկի առումով բարձր էր, բայց հենց մրցակցության առկայության շնորհիվ հիմա այդ նույն դիմակը կարող եք գնել անգամ 15 դրամով: Նախկին բարքերի ժամանակ չէր կարող այսպիսի գնային փոփոխություն լինել»:

Երկրորդը՝ անցումային գերավճարների գծով պարտքի վերադարձն է բիզնեսին. «Ինձ բազում գործարարներ էին դիմել այդ խնդրով: Երբ նախկինում պետական բյուջեի եկամուտները լցնելու խնդիր էր դրված հարկայինը պարբերաբար գերավճարներ էր վերցնում, որպեսզի բիզնեսից այդ գումարը սառեցնի: Բիզնեսի շրջանառու միջոցները վերցնում էին, պարտավորություն էին ձեւավորում պետության համար, ինչը որոշակի էր մարվում»:

Նա նշեց, որ հետո ստուգումների տեսքով կամ այլ ձեւերով պետությունն այդ գումարները նվազեցնում կամ «ջրում» էր եւ չէր վերադարձնում բիզնեսին: Ըստ նրա՝ երբ հեղափոխություն տեղի ունեցավ, ստվերը տնտեսությունում կրճատվեց եւ էլ ավելի արագացված տեմպերով բիզնեսին վերադարձվեց այդ գումարը, որպեսզի համապատասխան շրջանառու միջոցներ ունենան:

«Երրորդը՝ խոշոր բիզնեսմենները նախկինում գալիս էին ԱԺ՝ ոչ թե օրինաստեղծ աշխատանք իրականացնելու, այլ զուտ իրենց բիզնեսը պաշտպանելու համար եւ դա ուներ գին՝ նրանք որոշակի արտոնություններ էին ստանում եւ որոշակի ծախսեր էին անում ընտրությունների նախաշեմին: Հիմա նման պարտադրանք չկա, երբ բիզնեսը չունի պարտադրված խաղի կանոններ՝ նա ավելի ազատ է»,- ընդգծեց Մանուկյանը:

Պատգամավորն ասաց, որ հեղափոխությունից հետո ամենաշահող խավը բիզնեսն է եւ դրա հիմնավորումներից մեկն էլ այն է, որ բիզնեսն ազատ է. «Եթե նախկինում մի բիզնես խանգարում էր յուրային բիզնեսի գործունեությանը, ապա հարկային խոչընդոտներ էին ստեղծում, հիմա դա չկա: Հիմա բիզնեսը հնարավորություն ունի եւ չի վախենում իր կարծիքը արտահայտել, սա որակական փոփոխություն է, որի քանակական բաղադրիչը երեւում է ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովի բողոքներով»:

Նրա կարծիքով՝ նախկինում ՊԵԿ-ը գործիք էր ծառայեցվում բիզնես միջավայրում արհեստական խեղումներ մտցնելու համար, իսկ հիմա բիզնեսում պետք է գիտելիք. «Ով ավելի խելացի է, ավելի մեծ հնարավորություն ունի իր գիտելիքը ծառայեցնելու՝ նա ավելի հաջողակ է, ի տարբերություն նախկին ժամանակաշրջանի, երբ ովքեր իշխանության կողքին էին կանգնած, կարծես «Սթիվ Ջոբսեր» լինեին, իսկ երբ հեղափոխություն եղավ, «զարմանալի զուգադիպությամբ» նրանցից ոչ մեկի բիզնեսը չծաղկեց»:  

Մանուկյանը նշեց, որ կա վստահություն եւ բիզնեսը գնահատում է հեղափոխությունից հետո գրանցված վիճակը:

Հարցին՝ քանի որ առաջիկայում ընտրություններ են լինելու՝ բիզնեսը մտավախություն ունի՞, կարո՞ղ է խնդիրներ ունենալ, եթե մեկին աջակցի կամ չաջակցի, պատգամավորը պատասխանեց, որ մտահոգություն կա. «Ընտրությունները անորոշություններ են, իսկ այդ անորոշությունները հետաձգում են այն ներդրումային որոշումները, որ հիմա կարող են անել: Այդ մտահոգություններից մեկն էլ ապագա հարկային քաղաքականությունն է: Գործող ուժը իր մոտեցումներն ամրագրել է հարկային օրենսգրքում՝ մասնավորապես, որ եկամտահարկն ու շահութահարկը 1 տոկոս նվազելու են առաջիկա տարիներին, բայց բիզնեսը չգիտի, թե այլ ուժեր, եթե գան, ինչ են առաջարկում այդ առումով»:

Խոսելով քաղաքական իրավիճակից կախված բիզնեսի խնդիրների մասին Մանուկյանն ասաց, որ որպեսզի ինստիտուտներն այնքան զարգացած լինեն, որ բիզնեսի համար նախկին բարքերը հետ չգան՝ դրա համար ժամանակ է անհրաժեշտ եւ 3 տարին բավարար չէ:

«Որոշակի ժամանակահատված պետք է լինի, որ այդ ինստիտուտը կայանա եւ անշրջելի լինի, որ դրանից հետո մրցակցային ընտրությունների ժամանակ ով էլ գա իշխանության՝ դա արդեն լինի ինստիտուցիոնալ փոփոխություն: Եթե հիմա խոսեք բիզնեսի հետ՝ կտեսնեք, որ նրանք էլ են նշում նախկին բարքերին վերադառնալու վտանգի մասին»,- ասաց նա:

Հարցին՝ գործող իշխանության ժամանակ բիզնեսը խնդիրներ չի՞ ունեցել կամ կարողացե՞լ է, բոլոր խնդիրները երկխոսությամբ լուծել, պատգամավորը պատասխանեց, որ վստահաբար կլինեն խնդիր ունեցած կամ դժգոհ մնացած մարդիկ:

«Բայց ես տեսնում եմ, որ ՊԵԿ-ը բավականաչափ արդյունավետ է աշխատում եւ հարկային վարչարարության առումով դրական բաներ կան: Բայց մյուս կողմից էլ, ես որպես սպառող տեսնում եմ, որ բիզնեսը օրինակ՝ ԱԳԼՃԿ-ները ՀԴՄ չեն տալիս: Ասել, որ որեւէ խնդիր չկա, այդպես չէ, բայց ակնհայտ է, որ Կառավարությունը հետաքրքրված է բոլոր խնդիրները լուծելով»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ այն բիզնեսմենները, ովքեր նախկինում արհեստական արտոնություններ ունեին իհարկե, կորցնելու բան ունեն ու դրա համար ընդդիմադիր դաշտի որոշ զանգվածում են նրանք գտնվում:

Նա ընդգծեց՝ իր պատգամավորության ժամանակաշրջանում որեւէ բիզնես խմբի համար հատուկ օրենսդրություն չեն գրել եւ փորձել են հանրության բոլոր խմբերի համար լավ օրենքներ գրել եւ լավ հարկային փոփոխություններ իրականացնել. «Թե որքանով է դա հաջողվել չեմ կարող ասել, բայց մենք արդար ենք եղել մեր մղումներում եւ որեւէ շահ չենք հետապնդել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1880 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ