Երևան
27 °C
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատմեց իր եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ հարաբերությունների մասին:
Փաշինյանի խոսքով՝ ինքն ամենից շատ վախենում էր նրանից, որ Գասպարյանը նախկինների հետ ամուր կապ է ունեցել, սակայն Գասպարյանը նրան հանգստացրել է, ասելով, որ այդ թեմայով Փաշինյանը մտածելու բան չունի.
«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման: Ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ ինքը երբ նշանակված էր ԳՇ պետ, հուլիսյան պատերազմի մասին ԱԱԾ-ն ինձ ասեց՝ դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել: Ես ասեցի՝ բացառված է, ինքն էլ ասեց՝ բացառված է, ես սխալ բան չեմ զեկուցել, ես էլ ասեցի քեզ եմ հավատում: Պատերազմի ժամանակ եղել են դրվագներ, երբ Արցախից մեր գործընկերները ասել են՝ էս դրվագը սենց ա, ես էլ ասել եմ՝ ինչ կասես, Օնիկ ջան: Եկել ենք այն եզրահանգման, որ պատերազմի ժամանակ ես պետք է լսեմ միայն իրեն, քանի որ ինքն ա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:
Նոյեմբերի 20-ին տեղի ա ունենում հետևյալը: Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշակի շրջանակների հետ: Ինչ-ինչ պատճառներով ճանապարհին հեռախոսզրույց է ունենում Սերժ Սարգսյանի հետ, այդ խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ իրար հետ պետք է հանդիպեն: Էդ իրիկունը Օնիկն ասում ա՝ ուզում եմ հանդիպենք, ասում եմ՝ արի: Հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Ինքը ինձ ասում ա՝ որոշում կայացրու, հրաժարական տուր: Ես իրան հետևյալն եմ պատասխանում՝ Օնիկ ջան, քանի՞ օր ա չես քնել: Ինքը պատասխանում ա՝ երևի 4-5 օր: Ասում եմ՝ գնա, քնի հանգստացի, էս խոսակցությունը մոռանանք: Ասում եմ՝ Օնիկ, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի անվերապահորեն վստահել հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ: Հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան Գլխավոր շտաբի վրա: Հետո ի հայտ են գալիս դրվագներ, որ ես հասկանում եմ՝ բաներ կան, որոնք ինձ ճիշտ չի զեկուցվել: Ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ: Ի վերջո ակնարկներ են լինում, որ ԳՇ-ն իմ հրաժարականը հնարավոր է պահանջի: Ես ասում եմ՝ Օնիկ ջան, եղբայր, չգիտեմ ինչքանով ես ինձ ճանաչում, բայց ինձ մոտ տենց բաները չեն անցնում»:
Փաշինյանը նաև հավելեց` Օնիկ Գասպարյանին այն աստիճան է անվերապահորեն վստահել, որ երբ վերջինս պատերազմի ընթացքում ասել է, որ շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհ կազմակերպի, պետք է քաջալերել, ազգային հերոսի կոչում շնորհել, չի էլ քննարկել, միանգամից համաձայնել է:
«Էսօր Տիրան Խաչատրյանն իմ հասցեին ամենավերջին խոսքերն է ասում: Եթե Տիրան Խաչատրյանը թող իր կոչումից հրաժարվի, որովհետև եթե արժանապատիվ սպա է ու ինքը համարում է, որ էն մարդը, որն իրեն հերոսի կոչման միջնորդությունը ստորագրել է ու էդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն պետք է հրաժարավի այդ հերոսի կոչումից: Մենք բոլորս կհավատանք իր անկեղծությանը, որ պետական մտածումներ ունի»,-ասաց նա:
Շարունակելով, Փաշինյանն ասաց, լուրեր են տարածվում, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս «մղվել է» նախնական տարբերակը ստորագրել, բայց դա Գասպարյանը կանխել է:
«Ասում են, թե Օնիկը թույլ չի տվել, որ ես էդ թուղթը էդ տարբերակով ստորագրեմ: Իրականությունը տարբեր ա: 10 մարդու ներկայացությամբ, որից մեկը էստեղ կանգնած ա (ցույց է տալիս Սուրեն Պապիկյանին), Օնիկն ասել ա , որ պետք է ստորագրել: Ես էդ ժամանակ էլ իրան չեմ մեղադրել, որ ինքը էդ դիրքորոշումն ունի: Ես ուղղակի ասել եմ ՝ բացառված ա, չեմ ստորագրելու: Եվ մենք միջոցներ ենք ձեռնարկել այդ մասերը դուրս են եկել փաստաթղթից: Ասել եմ ՝ ձեռքերս կկտրեմ, բայց էդ վերսիայով թուղթը չեմ ստորագրի: Ես հիմա ասում եմ ինչի՞ ա ինքը հակառակ լուրը տարածում: Հետևություններ եմ անում, որ ինքը կարող ա ուզում էր ես դա ստորագրեմ, քանի որ ինչքան վատ լինի այդ փաստաթուղթը, այդքան վատ քաղաքական պայթյուն կառաջացնի, ինչն էլ կքշի ու կտանի մեր կառավարությանը: Դուք պետք է իմանաք, որ ես իր հետ հարաբերություններում ոչ մի անազնիվ բան չեմ արել: Ես սա ասում եմ ձեզ համար, որ դուք ձեր հարցերի պատասխանները ունենաք»,-եզրափակեց Փաշինյանը:
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը
Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
© 2024 Հայկական ժամանակ