Սպանությունը տեղի է ունեցել Գոռավանի գերեզմանատանը. կա նաև վիրավոր. ՔԿ-ն մանրամասնում է Վեդիի դեպքը (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել երեկ տեղի ունեցած սպանության դեպքից: Պարզվել է՝ ժամը 18.55-ի սահմաններում Մարզպետունի Պետրոսյանի (Մարսո) որդիները և նրանց ընկերը պարզաբանումներ ստանալու նպատակով պայմանավորվել և գերեզմանատանը հանդիպել են 34-ամյա տղամարդու և նրա ընկերների հետ:

Նրանց միջև սկսվել է վիճաբանություն, այնուհետև՝ փոխհրաձգություն, որի հետևանքով 34-ամյա տղամարդը մահացել է: Բացի այդ, կա մեկ տուժած էլ, որը սպանվածի ընկերն է: Նա հոսպիտալացվել է:

ՔԿ հաղորդագրության մյուս մասը ներկայացնում ենք ստորև.

2021թ. հունիսի 13-ին՝ ժամը 19:15-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված տղամարդը Արարատ քաղաքի 34-ամյա բնակիչ է:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Գոռավան համայնքի գերեզմանատան տարածքից կրակահերթեր են լսվել:

Դեպքի վայրի զննությամբ նշված գերեզմանատանը՝ Մարզպետունի Պետրոսյանի՝ օրենքով գող «Մարսո»-ի գերեզմանի դիմացի հատվածում, հայտնաբերվել են բազմաթիվ հրազենային վնասվածքներով «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենա, 44 հատ 7,62x54մմ տրամաչափի, 12 հատ 7,62x39մմ տրամաչափի, 6 հատ որսորդական փամփուշտի պարկուճ, 1 հատ 7,62x54մմ տրամաչափի փամփուշտ, որսորդական փամփուշտի կոտորակ, որսորդական փամփուշտի պլաստմասե 2 մասնիկ, դանակ, արնանման հետքեր:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18.55-ի սահմաններում, Մարզպետունի Պետրոսյանի որդիները և նրանց ընկերը պարզաբանումներ ստանալու նպատակով պայմանավորվել և գերեզմանատանը հանդիպել են 34-ամյա տղամարդու և նրա ընկերների հետ: Նրանց միջև սկսվել է վիճաբանություն, այնուհետև՝ փոխհրաձգություն, որի հետևանքով 34-ամյա տղամարդը մահացել է:

Բացի այդ, հունիսի 14-ին՝ ժամը 00.15-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ևս մեկ հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ: Վերջինս, ով 34-ամյա տղամարդու ընկերներից մեկն է, տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն՝ վիրահատության:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1354 դիտում

Իրադրությունը Երևանում ժամը 15.30-ի դրությամբ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին