3 բուհի խորհուրդների ձեւավորման ընթացքը կանգ է առել. նախարարությունը սպասում է Սահմանադրական դատարանի որոշումներին

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի դիմումով Սահմանադրական դատարանն այսօր կասեցրել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների վերաբերյալ Կառավարության նոր որոշումը:

ՍԴ որոշումը, սակայն, դեռ վերջնական չէ եւ գործի ելքը չի որոշում, որովհետեւ կասեցվել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին:

Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 4-ի որոշմամբ փոփոխության է ենթարկվել հիմնադրամ բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ պետք է ունենան, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որոնցից 5-ը՝ ուսանող: Այս որոշումը վերաբերում է 12 բուհերից 3-ին (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան), մյուս 9-ի մասով այն դեռ նախագծային տարբերակում է:

Կառավարության այս որոշումը բուռն հակազդեցություն էր առաջացրել հատկապես Երեւանի պետական համալսարանում, որի ներկայիս խորհուրդը որոշել էր դրա գործողությունը կանխելու նպատակով նաեւ ՄԻՊ-ին դիմել: Նոր որոշումը գնահատվում էր բուհի ինքնավարության ու ազատության դեմ ուղղված քայլ:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարում ոլորտին վերաբերող երկու իրավական ակտ կա, եւ անհամբերությամբ կսպասեն դատարանի որոշումներին: Այս պահին Կառավարության որոշման հետ կապված որեւէ գործողություն նախարարությունը չի անելու, որովհետեւ ՍԴ որոշմամբ կասեցվել են վիճարկվող դրույթները մինչեւ գործի դատաքննության ավարտը:

Հիշեցնեք, որ բացի նշված որոշումից, ՍԴ-ում, այս անգամ՝ նախագահի դիմումի հիման վրա, վիճարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որում առաջարկվում էր բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման բոլորովին այլ համամասնություն (խորհրդի 9 հոգանոց կազմում 5-ը պետք է ներկայացնեն հիմնադիր ու լիազոր մարմինը, 4-ը՝ բուհը): Այս հարցով նիստը լինելու է ավելի շուտ՝ հուլիսի 20-ին: Եվ ստացվում է, որ եթե ՍԴ-ն չբավարարի նախագահի դիմումը եւ գտնի, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը, Կառավարության նոր որոշումը կարճատեւ կյանք կունենա, որովհետեւ օրենքն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան որոշումը:

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մինչ այժմ երեք բուհերի մասով կանոնադրությունը մտել էր ուժի մեջ եւ դեռեւս ընթացքի մեջ էին խորհրդի անդամների առաջադրումները:

«Նախապատրաստական աշխատանքներ էին գնում, առաջարկել էինք թեկնածուներ ներկայացնել, բայց վերջնական կազմ չի ձեւավորվել, չի հաստատվել: Քանի որ ՍԴ աշխատակարգային որոշմամբ կասեցվեց Կառավարության որոշումը 3 բուհերի մասով, մենք այսուհետ որեւէ գործողություն չենք կարող եւ իրավունք չունենք անելու»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ մյուս 9 բուհերի մասով ինչ է նախատեսվում,ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալը նշեց, որ մյուս 9 բուհերի խորհուրդները փոփոխելու որոշումը նախագծային տարբերակով է, հետեւաբար այդ բուհերի ճակատագիրը եւս կախված կլինի ՍԴ որոշումից:

Լուսինե Գրիգորյանը նույնպես նշեց, որ տրամաբանական կապ կա ՍԴ-ում վիճարկվող երկու իրավական ակտերի վերաբերյալ որոշումների միջեւ, որովհետեւ ինչ դիրքորոշում ունենա ՍԴ-ն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մասով, ենթադրվում է, որ նույնը կարտահայտվի նաեւ Կառավարության որոշման վերաբերյալ: Ուստի իրենք սպասում են ՍԴ 2 որոշումներին: Իսկ եթե ՍԴ-ն գտնի, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա իրենք կառաջնորդվեն օրենքով, որի անցումային դրույթներով նախատեսված է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդները ձեւավորվելու են նոր  օրենքով նախատեսված կարգով՝ նոր՝ 5/4 համամասնությամբ:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում վիճարկվող այս երկու իրավական ակտերը արժանացել էին մի շարք կառույցների քննադատությանը: Մասնավորապես՝ դրանց հետ կապված իրենց սկզբունքային անհամաձայնությունն էին հայտնում Ռեկտորների խորհուրդը, ԵՊՀ գիտխորհուրդը, ԵՊՀ ուսխորհուրդը, ՄԻՊ-ը: 

Տպել
1255 դիտում

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան