Փաշինյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգին, նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին, Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից:

Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ներկայացուցչական այցը մեր երկիր՝ հիշեցնելով, որ այն նախատեսված էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում ավելի շատ ճգնաժամեր էին առկա, քան լուծումներ: «Ուրախ եմ, որ այցը կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում հաստատվեց մեր ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, որոնց որակը բարձր գնահատվեց միջազգային կազմակերպությունների կողմից»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և իշխանությունը կարող է լիարժեք վերադառնալ իր կարևորագույն աշխատանքային օրակարգի իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կյանքի կոչմանը:

 

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց պատմության ընթացքում տեղի է ունենում առաջին անգամ, որի առաջնային նպատակներից մեկը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանումն է: Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի, ինչպես նաև այս տարվա մարտի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Նա Հայաստանի համար կարևորել է վերոնշյալ համաձայնագրից առավելագույնս օգուտ քաղելը և ընդգծել ԵՄ պատրաստակամությունը՝ նոր թափով օժանդակելու ՀՀ կառավարությանն ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ մղելու գործում:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարևորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաև սեփական անվտանգության ապահովման համատեքստում: Լիտվայի ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել նաև այս հարցում: Գաբրիելիուս Լանդսբերգիսն այս առումով կարևորել է մարդասիրական բնույթի խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի լուծումը:

Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը ևս անդրադարձել է ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ դրանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից զատ, հաղթեց ժողովրդավարությունը: Նրա խոսքով՝ ի ուրախություն հայ ժողովրդի, Հայաստանում ընտրությունների ընթացքում խնդիրներ կանխատեսողները սխալ դուրս եկան, ինչը ևս ցույց է տալիս Հայաստանի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:

Շնորհակալություն հայտնելով հնչեցված կարծիքների համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև ընտրություններն արձանագրեցին ժողովրդավարության կենսունակությունը մեր երկրում, ուստի ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի գործընթաց է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձի ապահովման գործում և նշել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի լիարժեք կատարման, պահվող բոլոր ռազմագերիների վերադարձման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Վարչապետի պաշտոնակատարն շեշտել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ այս հարցի շուրջ ավելի վաղ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հիշեցնենք, որ Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարները հանդիպել են նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Տպել
1044 դիտում

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում