Սերժ Սարգսյանը նորից հարցազրույց է տվել, կամ՝ ինչպես խճճվել սեփական մտքերի բավիղներում

29/06/2021 schedule12:24

Սերժ Սարգսյանը հերթական հարցազրույցն է տվել, որը լի է վիճելի, նույնիսկ իրարամերժ, մանիպուլյատիվ հայտարարություններով։

Արդ, ինչ է ասել նախկին նախագահը BBC-ին նախօրեին տված հարցազրույցում։

Հակասություն համար 1

Սկսենք, թերեւս, ամենագլխավոր հակասությունից, որն առնչվում է 2018-ին նրա՝ վարչապետի պաշտոնում առաջադրմանը։ Պարզվում է՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու եւ հաշտության գործընթաց սկսելու ցանկությունն է Սերժ Սարգսյանին ստիպել իշխանության գլխին մնալ՝ նախագահական երկու ժամկետ՝ 10 տարի գլորելուց հետո։

«․․․․Ես անկեղծորեն ասում եմ, բոլորին ասել եմ, հիմա էլ Ձեզ եմ ասում, որ վարչապետի պաշտոնին իմ մնալու պատճառը, իմ գործընկերների հորդորներին ընդառաջ գնալով, միայն ու միայն նրա համար էր, որպեսզի այդ բանակցային գործընթացը հասցնեմ մի այնպիսի հանգրվանի, որ հարցի լուծումը կախված չլինի գլխավոր բանակցողից, հասկանո՞ւմ եք: Բայց, ցավոք սրտի, մեզ դա չհաջողվեց, որի համար ափսոսում եմ»,- BBC-ի թղթակցին ասել է նախկին նախագահը։  Այժմ պտտենք ժամանակի անիվը երեք տարի հետ եւ տեսնենք, թե ինչ հիմնավորում էր բերում այն ժամանակ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնին հավակնելու եւ իր՝ հնարավոր առաջադրման մասին։

Tert.am-ին տված հայտնի հարցազրույցում /19․03․2018/, պատասխանելով՝ դուք կդառնա՞ք վարչապետ ապրիլին՝ երրորդ նախագահը արձագանքում է․ «․․․Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո՛, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե ոչ»։

Այդ օրերին վարչապետի միակ թեկնածուն այնուհետեւ հավելել է․ «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած «Հանրապետական» կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ՝ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։

Այս երկարաշունչ պատասխանում գտա՞ք գեթ մեկ նախադասություն, որը կապացուցեր, որ հենց ԼՂ խնդրի կարգավորումն է եղել վարչապետի պաշտոնում Սարգսյանի առաջադրման մոտիվացիան։

Հակասություն համար 2

Սարգսյանը նույն BBC-ի հետ հարցազրույցում մեջբերել է մի շարք փորձագետների կարծիքը, որի համաձայն՝ պատերազմի հրահրման պատճառներից մեկը Փաշինյանի՝ բանակցությունների ձևաչափը փոխելու փորձն էր: «Նրանք բանակցությունները փակուղի են մտցրել»,- նկատում է Ս. Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նոր իշխանությունները ցանկանում էին բանակցությունները սկսել «արդարության սկզբունքի» հիման վրա եւ ոչ թե հաստատված շրջանակների ներքո:

Նա նշել է նաեւ, որ իրեն գրեթե հաջողվել էր, եւ 2018 թ․-ին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, որոնք պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեին:

Այժմ տեսնենք, թե ինչ էր ասում վարչապետի թեկնածու Ս․ Սարգսյանը 2018-ին ԱԺ-ում։  

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն այսպիսի հարց էր հղել՝ «Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես լավատեսության տեղ այս պահի դրությամբ չի տալիս: Բոլորիս համար հստակ է նաև, որ դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով եւ կեցվածքով: Այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղ բանակցությունների ապագան եւ այս իրավիճակում ի՞նչ նոր քայլեր եք պատրաստվում ձեռնարկել, և ի՞նչ քայլեր են հնարավոր Ադրբեջանի ղեկավարությանը բանակցային առավել կառուցողական հուն վերադարձնելու համար»։ 

Ահա թե ինչ էր պատասխանել վարչապետի թեկնածուն․ «Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի, իրոք, բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ ԼՂ խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումները, և բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում: Մեկ անգամ եւս հստակորեն ես հայտարարում եմ, որ ՀՀ-ն եւ հիմքում ունենալով ԼՂ-ի՝ Արցախի Հանրապետության նախագահի, ղեկավարության պնդումները՝ ասելով, որ մենք պատրաստ ենք, եւ մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Եվ այդ խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ ԼՂ-ի կողմից կամ ՀՀ-ի կողմից: Այդպես լինել չի կարող: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար այդ ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»: 

Հայոց լեզուն ճկուն է, բայց ոչ այն աստիճան, որ երեք տարի առաջ ասվածը հնարավոր լինի նենգափոխել այնպես, ինչպես դա փորձում է անել Սարգսյանը։

Հակասություն համար 3

Սարգսյանը խնդրո առարկա հարցազրույցում նկարագրել է նաեւ կարգավորման հետեւյալ գործընթացը. «Հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ առանց հստակ ամսաթվի հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց, այնուհետև մյուս երկու շրջանի վերադարձը՝ հանրաքվեի անցկացման եւ խաղաղապահների տեղակայման դիմաց»: Ս․ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է ընդուներ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է բնակչության ազատ կամարտահայտման միջոցով:

«Մենք սերտորեն կապում էինք երկու շրջանի վերադարձը, բացառությամբ միջանցքի, որը պետք է ցամաքային կապ ապահովեր Հայաստանի հետ, հանրաքվեի անցկացման օրվա հետ, կգային խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման որոշակի գործընթաց»,- մեկնաբանել է նախագահը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ի․ Ալիևը համաձայն էր դրան՝ Սարգսյանը նշել է՝ «գործնականում»: Եվ որպես դրա հաստատում մեջբերել է Ալիեւի՝ 2016 թ․-ի հայտարարությունը, թե իրեն փակ դռների ետեւում ստիպում են ճանաչել ԼՂ-ի անկախությունը։ Սարգսյանի խոսքում առկա ակնհայտ մանիպուլյացիան աչքի է զարնում, երբ նորից ենք վերընթերցում 2018-ին Աժ-ում հնչած նրա ելույթը։ Փաստորեն, 2018-ի դրությամբ նա պնդում էր, որ «խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ ԼՂ-ի կողմից կամ ՀՀ-ի կողմից», իսկ 2021-ին նույն Սարգսյանը հավաստիացնում է, որ Ալիեւը «գործնականում» կողմ էր իր՝ վերը մեջբերված առաջարկներին ու, որպես այդ «գործնականության» հավաստիք, հղում է անում  2016-ին արած Ալիեւի հայտարարությանը, թե վերջինիս ստիպում են ճանաչել ԼՂ-ի անկախությունը։  Հետեւությունը մեկն է՝ եթե անգամ Ալիեւին ստիպում էին, ուրեմն այնքան էլ լավ չէին ստիպում, այլապես Ալիեւի պատճառով բանակցությունները կանգ չէին առնի։

Նախկին նախագահն իրոք խճճվել է սեփական մտքերի բավիղներում, այնպես որ իր շահերից է բխում տեղական, առավել եւս՝ միջազգային ԶԼՄ-ներին հարցազրույցներ չտալը։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6292 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել